Բաշչիֆթլիկ
Բաշչիֆթլիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 48 կմ հարավ-արևմուտք, Արևելյան Եփրատի ավազանի Բինյոլսու գետակի ձախ ափին։
Գյուղ | |
---|---|
Բաշչիֆթլիկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Էրզրումի գավառ |
Այլ անվանումներ | Բաշչեֆթլիկ, Բաշչիֆլիկ, Բաշչիֆտլիկ, Պաշչիվթլիկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Աշխարհագրություն
խմբագրելՏարածքը հարթավայրային էր։ Գյուղից հարավ տարածվում են անտառներ։
Պատմություն
խմբագրելԲնակչությունը կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվել է միայն 20 հայ բնակիչ։
Բնակչություն
խմբագրելXIX դարի վերջին ուներ 50 տուն՝ 480 հայ բնակչով։ XX դարի վերջին ուներ 27 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԲաշչիֆթլիկն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր վարժարան։
Անվանի մարդիկ
խմբագրելԲաշչիֆթլիկում է ծնվել թարգմանիչ և մանկավարժ Ս. Ն. Մանուկյանը (1883-1938)[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 603
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն