Դպրոցասեր տիկնանց վարժարան

Դպրոցասեր տիկնանց վարժարան, ամենօրյա դպրոց։

Դպրոցասեր տիկնանց վարժարան
Bâtiment principal de l'école Tebrotzassère.jpg
Տեսակդպրոց, տարրական դպրոց, Մանկապարտեզ, դպրոցի շենք, college? և միություն
Հիմնադրված էմայիսի 1, 1879
Աշակերտներ260
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ՏեղագրությունԼե Ռեյնսի
Հասցե1 boulevard du Nord, 93340 Le Raincy
Կայքtebrotzassere.com
Դպրոցասեր տիկնանց վարժարանը գտնվում է Ֆրանսիաում
Դպրոցասեր տիկնանց վարժարան

ՀիմնումըԽմբագրել

Հիմնվել է 1879 թվականին, Կոստանդնուպոլսում՝ հայ մտավորական կանանց նախաձեռնությամբ և հանրության նյութական օժանդակությամբ՝ Արևմտյան Հայաստանի հայաբնակ վայրերի վարժարանների համար ուսուցչուհիներ պատրաստելու նպատակով։

Մեծ եղեռնի տարիներինԽմբագրել

1896 թվականին փակվել է և վերաբացվել 1908 թվականին։ Մեծ եղեռնից հետո դարձել է որբանոց։

ՏեղափոխություններԽմբագրել

1922 թվականին տեղափոխվել է նախ Սալոնիկ (Հունաստան), ապա՝ Մարսեր 1928 թվականից հաստատվել է Փարիզի Ռենսի արվարձանում՝ արդիական հարմարություններ ունեցող շենքում (գնվել է ՀԲԸՄբարերար Տիգրան Քելեկյանի միջոցներով)։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը (1939) վարժարանին կից գործել են կարուձևի արհեստանոցներ, մեքենագրության, սղագրության, հիվանդապահության բաժիններ։ 1948 թվականից ֆրանսիական կառավարությունն այն ճանաչել է որպես երկրորդական (միջնակարգ) վարժարան։

ԾրագիրըԽմբագրել

Առաջնորդվում է ֆրանսիական դպրոցների պետական ծրագրով։ Հայոց պատմությունն ու Հայաստանի աշխարհագրությունը դասավանդվում են հայերենով։ Ունի երգչախումբ։ Պահվում է ՀԲԸՄ-ի, Տիկնանց խնամակալության միության և այլ հայ բարեգործական կազմակերպությունների միջոցներով, ինչպես նաև անհատների նվիրատվություններով։ Մինչև 1960-ական թվականների իգական միակ գիշերօթիկ վարժարանն էր սփյուռքում (ներկայումս՝ երկսեռ)։ 1995 թվականին աշակերտների թիվը՝ 220, ուսուցիչներինը՝ 23։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։