Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան (Երևան)
Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան | |
---|---|
Գայի հուշարձանը Նոր Նորքում | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.8/13 |
Համայնք | Նոր Նորք |
Առաջին հիշատակում | 1970 |
Գտնվում է | Նանսենի անվան այգու դիմաց |
Բարձրություն | 12,5 մ պատվանդանի հետ |
Քանդակագործ(ներ) | Սուրեն Նազարյան |
Ճարտարապետ(ներ) | Սարգիս Գուրզադյան |
Նյութ | բրոնզ, գրանիտ, բազալտ |
Շինարարության սկիզբ | 1974 |
Շինարարության ավարտ | 1977, փետրվարի 18 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակներ
խմբագրելՏվյալներ
խմբագրելՀուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից, այդ թվում նաև Վիտալի Լիխովիդսկին[1]։
Գայի հուշարձանին կից պատի վրա կան «Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակները։
Պատկերասրահ
խմբագրել«Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Երևանում գտնվող Գայի բրոնզաձույլ ձիարձանի մասին բացահայտումներ է անում ձուլող-վարպետը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան (Երևան) կատեգորիայում։ |