Հայնախագիծ
Հայնախագիծ բաց բաժնետիրական ընկերություն, ստեղծվել է 1996 թվականին 1955 թվականին հիմնված «Հայպետնախագիծ» պետական գլխային նախագծային ինստիտուտի սեփականաշնորհման գործընթացի արդյունքում և հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը։
Պատմություն
խմբագրել«Հայնախագիծը» կոչված է մշակելու քաղաքաշինության ու ճարտարապետաշինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթեր։ Այստեղ նախագծվել և իրականացվել են ՀՀ կառավարության № 2 մասնաշենքը, ՀՀ ԳԱԱ-ի նախագահության համալիրը, ԵՊՀ-ի համալիրը, Մեծ եղեռնի հուշահամալիրը, Հրազդան մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը և բազմաթիվ այլ կառույցներ Երևանում և Հանրապետության այլ քաղաքներում։
«Հայնախագիծ» ԲԲ ընկերությունը կազմված է վարչական և նախագծային բաժիններից, որոնց մեջ ընդգրկված են 10 ճարտարապետական արվեստանոցներ, 6 կոնստրուկտորական բյուրոներ, 6 ինժեներական բաժիններ, «Նոր շինարարական տեխնոլոգիաների կենտրոնը»։ Ճարտարապետական արվեստանոցները կրում են արվեստանոցի ղեկավարների անունները, որոնք երկար տարիների ստեղծագործական ուղի անցած ու ճանաչված ճարտարապետներ են[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀայՆախագիծ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.