Սասուն կամավորական ջոկատ (Հրազդան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասուն կամավորական ջոկատ (այլ կիրառումներ)

«Սասուն» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Հրազդանում։ 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար) և Արցախի Հանրապետության Շահումյանի, Մարտակերտի (Հաթերք, Ումուդլու, Սրխավենդ և այլն), Ասկերանի (Խոջալու), Ֆիզուլիի, Քարվաճառի շրջանների, Գետաշենի ենթաշրջանի և Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի հրամանատարը եղել է Սասուն Միքայելյան։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։

Սասուն կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՍ. Միքայելյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։