Սանտա Կլաուս (Ինդիանա)
Սանտա Կլաուս (անգլ.՝ Santa Claus), քաղաք ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի հարավ-արևմտյան Սպենսեր շրջանում[2]։ Այն գտնվում է Քարթեր, Քլեյ և Հարրիսոն տարածաշրջաններում, Օհայո գետի և I-64 (Interstate 64)՝ ԱՄՆ-ի միջնահանգային ավտոմայրուղու միջև։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 2481 մարդ ՝ դարձնելով այն Սպենսեր շրջանի ամենամեծ համայնքը։
Բնակավայր | ||
---|---|---|
Սանտա Կլաուս | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Սպենսեր շրջան | |
Մակերես | 17,761619 կմ², 17,776931 կմ² | |
ԲԾՄ | 141±1 մետր | |
Բնակչություն | ▲2586 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Փոստային դասիչ | 47579 | |
Պաշտոնական կայք | townofsantaclaus.com(անգլ.) | |
| ||
Քաղաքը հիմնադրվել է 1854 թվականին և հայտնի էր որպես Սանտա Ֆի (անգլ.՝ Santa Fe)։ Երկու տարի անց, 1856 թվականին, երբ որոշեցին քաղաքում փոստային գրասենյակ բացել, ԱՄՆ-ի փոստային ծառայությունը մերժեց նրանց առաջին դիմում-հայտը, քանի որ նմանատիպ անվամբ քաղաք արդեն իսկ կար նույն նահանգի մեկ այլ՝ Մայամի տարածաշրջանում։ Անվան որոշման համար մի շարք հանդիպում-հավաքներ տեղի ունեցան և վերջապես որոշվեց քաղաքի անունը ՝ Սանտա Կլաուս։
Քաղաքի փոստային գրասենյակն իր անվան պատճառով հազարավոր նամակներ է ստանում աշխարհի տարբեր կողմերից՝ հասցեագրված Սանտա Կլաուսին։ Մի խումբ կամավորներ, որոնք հայտնի են որպես Սանտայի էլֆեր, պատասխանում են այդ նամակներին, որ երեխաները ստանան իրենց նամակների պատասխանները, հավատով սպասեն և չհիասթափվեն։ Այս ավանդույթը 1914 թվականից ի վեր գոյություն ունի.[3]։
Ամեն տարի դեկտեմբերին փոստային գրասենյակը հատուկ Սուրբ Ծննդյան նամականիշներ է թողարկում, որոնք շատերի ուշադրությանն են արժանանում։ Նամականիշներն ընտրվում են արվեստի ավագ դպրոցների աշակերտների աշխատանքներից։
Սանտա Կլաուսը 1990 թվականի մարդահամարից ի վեր բավականին աճ է գրանցել ՝ 927 բնակիչ։ Քաղաքի բնակչության հիմնական մասն ապրում է Christmas Lake Village-ի տարածքում, որն էլ 1960-ականների վերջերին ավելացվել է Բիլ Քոչի կողմից։ Այն զբաղեցնում է 2500 ակր (10 կմ²) տարածք և շրջապատված է երեք լճերով․ Սուրբ Ծննդյան լիճ, Հոլլի լիճ և Նոյել լիճ։ Քրիսթմաս Լեյք Վիլիջում փողոցի անունները Սուրբ Ծննդյան տոնին ասոցացվող անուններով են կոչվում։ Շատ բնակիչներ նաև ապրում են Հոլիդեյ Վիլիջում, որը գտնվում է քաղաքի հյուսիսայի մասում։
Սանտա Կլաուսը բազմաթիվ թեմատիկ գրավչությունների կենտրոն է, այդ թվում ՝ Սանտայ քենդի ամրոցը, Սանտա Կլաուս թանգարանը, Սառցե Ձնեմարդը, Տոնի աշխարհ և Սաֆարին, Սառցե զվարճանքի կենտրոնը, Սանտայի ախոռը, Սանտայի տնակը, Քեմփինգի տարածքը Ռուդոլֆ լճի մոտ և RV հանգստյան տունը։
Պատմություն
խմբագրելՍատա Կլաուս համայնքը նախագծվել է 1849 թվականին։ Քաղաքի անվան պատմությունն ունի իր արմատները, և մի լեգենդ կա հյուսված դրա վերաբերյալ։ 1856 թվականի հունվարին քաղաքում փոստային բաժանմունք ունենալու համար ուղարկված դիմումը մերժվում է փոստային ծառայության կողմից, քանի որ այդ անվամբ՝ Սանտա Ֆի, մեկ այլ քաղաք էլ կար։ Քաղաքի համար այլ անուն ընտրելու համար անունների մի քանի տարբերակներ են առաջարկվում, սակայն 1856 թվականին ընտրության արդյունքում ընդունում է Սանտա Կլաուս անունը[4]։
1895 թվականի հունիսի 25-ին փոստային բաժանմունքի անվանումը փոխարինվեց մեկ բառով՝ Սանտակլաուս։ Դեռ 1920-ականների վերջերին քաղաքի անունը հայտնի չէր, սակայն երբ փոստի կառավարիչ Ջեյմս Մարտինը Ձմեռ պապի նամականիշներ սկսեց թողարկել, քաղաքի գոյության մասին շատերն իմացան։
1928 թվականի փետրվարի 17-ին կրկին փոխվեց քաղաքի անունը՝ Սանտա Կլաուս անվամբ։ Այդ ժամանակ փոստային ծառայության վարչությունը որոշում կայացրեց, որ այլևս Սանտա Կլաուս անվամբ այլ գրասենյակ չի բացվելու ԱՄՆ -ում, քանի որ Ձմեռ Պապին ուղված նամակների մեծ քանակությամբ ներհոսք էր նկատվել, որն էլ աշխատկազմի և նյութատեխնիական խնդիրների պատճառ էր դարձել։
Քաղաքի անունը գրավեց Ինդիանա նահանգի Վինսեննես քաղաքի մի ձեռնարկատիրոջ՝ Միլթ Հարրիսի ուշադությունը։ Նա ստեղծեց Սանտայի Քենդի ամրոցը՝ առաջին տուրիստական ատրակցիոնը քաղաքում։ Սանտա Կլաուս քաղաքի ատրակցիոնների թվում են կարմիր աղյուսե Քենդի ամրոցը (1935 թվական, դեկտեմբերի 22), Թոյ վիլիջը, որը թեմատիկ այգի և մանկական զվարճանքների կենտրոն է։
Ստեղծվեց քաղաքի առևտրի կենտրոն և քաղաքային առաջին թերթը, որտեղ տեղ էին գտնում քաղաքի նորությունները։
Աշխարհագրություն
խմբագրելՍանտա Կլաուսը գտնվում է ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Սպենսեր շրջանում
Կոորդինատներ ՝ 38°07′08″N 86°55′17″W.[5]։
Ըստ 2010 թվականի տվյալների՝ Սանտա Կլաուսի ընդհանուր տարածքը 6․861 քառակուսի մղոն (17․77 կմ²) է, որից 6․44 քառակուսի մղոնը ՝ 16,68 կմ² կամ 93,86%-ը հողատարածք է, իսկ 0.421 քառակուսի մղոը՝ 1.09 կմ² կամ 6.14% -ը ջրային տարածք[6]։
Ժողովրդագրություն
խմբագրել2010 թվականի մարդահամար
խմբագրելԱՄՆ-ի ժողովրդագրություն / Խմբեր | Մարդահամար 2000 թվական | Մարդահամար 2010 թվական |
Սպիտակամորթ ամերիկացիներ | 2.012 (98,6 %) | 2.421 (97,6 %) |
Աֆրոամերիկացիներ | 0 (0,0 %) | 7 (0,3 %) |
Ասիական ծագումով ամերիկացիներ | 9 (0,4 %) | 12 (0,5 %) |
Լատինոամերիկացիներ | 14 (0,7 %) | 33 (1,3 %) |
Ընդամենը | 2.041 | 2.481 |
2010 թվականի մարդահամարի տվյալներով][7], քաղաքում բնակվում էր 2481 մարդ, կար 936 տնային տնտեսություն և 737 ընտանիք։
Բնակչության խտությունը 385․2 մարդ՝ մեկ քառակուսի մղոն (148,7 /կմ²) տարածության վրա։
Մեկ քառակուսի մղոն (62.6 / կմ²) միջին խտության դեպքում եղել է 1044 բնակարան։
Քաղաքի բնակչության 98.6% -ը սպիտակամորթներ էին, 0.3%-ը աֆրոամերիկացիներ(չաշխատող հղում), 0.1%-ը բնիկ ամերիկացիներ, 0.5%-ը ասիացիներ, 0.6%-ը `այլ ցեղեր և 0.4%-ը երկու կամ ավելի ցեղերի բնակիչներ, 1,3% -ը իսպանական կամ լատինո որևէ ազգի բնակիչներ։
Կար 936 տնտեսություն, որից 37.3% -ն ուներ 18 տարեկանից փոքր երեխաներ, ովքեր ապրում էին իրենց հետ, 70.1% -ը միասին ապրող ամուսնացած զույգեր էին, 6.7% -ը ամուսին չունեցող կանայք, 1.9% -ը կանայք չունեցող տղամարդիկ, իսկ 21,3% -ը ` ընտանիք չուներ։
Տնտեսությունների 18.1% -ը անհատներ էին, իսկ 7.6% -ը միայնակ ապրողներ, ովքեր 65 տարեկան կամ ավելի մեծ էին։ Տնտեսության միջին խտությունը եղել է 2.65, իսկ ընտանիքինը `3.00:
Քաղաքում մարդու միջին տարիքը եղել է 39.8: Բնակիչների 27.7% -ը եղել է 18 տարեկան, 4.3% -ը 18-ից 24 տարեկան էր, 24.9% -ը ` 25-ից 44 տարեկան, 28.3% -ը 45-ից 64 տարեկան, իսկ 15% -ը `65 տարեկան կամ ավելի։ Քաղաքի գենդերային հավասարությունը կազմել է 47.9% տղամարդ և 52.1% կին։
2000 թվականի մարդահամար
խմբագրել2000 թվականի մարդահամարի տվյալներով[8], քաղաքում բնակվում էր 2041 մարդ, կար 732 տնտեսություն և 620 ընտանիք։
Բնակչության խտությունը 393․8 մարդ՝ մեկ քառակուսի մղոն (152.1/կմ²) տարածության վրա։
Մեկ քառակուսի մղոն (61.0 / կմ²) միջին խտության դեպքում եղել է 818 կացարան։
Քաղաքի բնակչության 98.22% -ը սպիտակամորթներ էին, 0.3%-ը աֆրոամերիկացիներ, 0.44%-ն ասիացիներ, 0.20%-ն այլ ցեղեր և 0.15%-ը երկու կամ ավելի ցեղերի բնակիչներ, 0․69% -ը լատինաամերիկացիներ։
Կար 732 տնտեսություն, որից 39.6% -ն ուներ 18 տարեկանից փոքր երեխաներ, ովքեր ապրում էին իրենց հետ, 79.0% -ը միասին ապրող ամուսնացած զույգեր էին, 4.1% -ը ամուսին չունեցող կանայք իսկ 15․2% -ը ` ընտանիք չուներ։
Տնտեսությունների 12.2% -ը անհատներ էին, իսկ 4.0% -ը միայնակ ապրողներ, ովքեր 65 տարեկան կամ ավելի մեծ էին։ Տնտեսության միջին խտությունը կազմել է 2.79, իսկ ընտանիքինը `3.05:
Քաղաքում մարդու միջին տարիքը եղել է 39.8: Բնակիչների 29.3% -ը եղել է 18 տարեկան, 5.0% -ը 18-ից 24 տարեկան էր, 32.2% -ը ` 25-ից 44 տարեկան, 24.3% -ը 45-ից 64 տարեկան, իսկ 9․2% -ը `65 տարեկան կամ ավելի։ Քաղաքի գենդերային հավասարությունը կազմել է 45.7% տղամարդ և 50.0% կին։
Քաղաքի մեկ տնտեսության միջին եկամուտը կազմել է $60․388, իսկ մեկ ընտանիքինը ՝ $61․991։ Տղամարդկանց միջին եկամուտը կազմել է 44.514 դոլար, իսկ կանանց հասույթը կազմել է 24.050 դոլար։ Քաղաքի մեկ շնչին հասնող եկամուտը կազմել է 23․957 դոլար։ Ընտանիքի մոտ 1․0% -ը և բնակչության 1.2% -ը գտնվում էր աղքատության գծից ցածր, այդ թվում ` 18 -ից տարեկանց ցածր 1․3%։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Morris, Richard B. (1996). Encyclopedia of American History (Seventh изд.). Collins Reference. ISBN 0062700553.
- Peter C. Mancall; Gary B. Nash; Allan M. Winkler; Charlene Mires; John W. Jeffries, ур. (2009). Encyclopedia of American History. Facts on File. ISBN 0816071365.
- Stanley I. Kutler (2002). Dictionary of American History (Third изд.). Charles Scribners & Sons. ISBN 0684805332.
- Paul S. Boyer (2001). The Oxford Companion to United States History. Oxford University Press. ISBN 0195082095.
- Michael Kazin; Rebecca Edwards; Adam Rothman, ур. (2011). The Concise Princeton Encyclopedia of American Political History. Princeton University Press. ISBN 0691152071.
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ "Santa Claus, Indiana". Geographic Names Information System. United States Geological Survey. Retrieved 2016-07-09.
- ↑ Wissing, Douglas (2001 թ․ մարտի 1). Indiana. Globe Pequot. էջ 22. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Spencer County». Jim Forte Postal History. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «US Gazetteer files: 2010, 2000, and 1990». United States Census Bureau. 2011 թ․ փետրվարի 12. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «G001 – Geographic Identifiers – 2010 Census Summary File 1». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ "American FactFinder". United States Census Bureau. Retrieved 2012-12-11
- ↑ "American FactFinder". United States Census Bureau. Archived from the original on 2013-09-11. Retrieved 2008-01-31.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Կլաուս (Ինդիանա)» հոդվածին։ |