Սանտա Անա (Սալվադոր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանտա Անա (այլ կիրառումներ)
Սանտա Անա (իսպ.՝ Santa Ana), քաղաք Սալվադորի արևմտյան հատվածում, համանուն դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 245 421 մարդ (2007 թվականի դրությամբ)։ Մեծությամբ Սալվադորի երկրորդ քաղաքն է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սանտա Անա | |||||
իսպ.՝ Santa Ana | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1569 թ. | ||||
Մակերես | 408,01 կմ² | ||||
ԲԾՄ | 665 մետր | ||||
Բնակչություն | 245 421 մարդ (2007) | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
Պաշտոնական կայք | santaana.gob.sv | ||||
| |||||
ԱշխարհագրությունԽմբագրել
Սանտա Անան գտնվում է Պանամերիկյան մայրուղու վրա, Սանտա Անա հրաբխից 16 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 665 մ բարձրության վրա։ Սանտա Անայից 64 կմ դեպի արևմուտք գտնվում է Սալվադորի մայրաքաղաք՝ Սան Սալվադոր քաղաքը։
ՊատմությունԽմբագրել
Քաղաքը հիմնադրվել է իսպանացի գաղութարարների կողմից 1569 թվականին[1]։ Քաղաքում մինչ օրս պահպանվել են գաղութային ճարտարապետության նմուշները՝ գոտիկական տաճարը և Էլ Կալվարիո եկեղեցին։ Սանտա Անայից 14 կմ դեպի արևմուտք գտնվում են հնդկական հնադարյան Թասուման քաղաքի ավերակները։
ՏնտեսությունԽմբագրել
Սանտա Անա քաղաքը համարվում է սուրճի, շաքարի և բամբակի արտադրության և վաճառքի կենտրոն։ Այստեղ են գտնվում բամբակի, կաշվե կոշիկների, ծխախոտի, տեքստիլ, փայտամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ (այդ թվում նաև լուծվող սուրճի խոշոր գործարանը)։
Քաղաքի հարավում, Կոատեպեկե լճի մոտ գտնվում է ամառային բուժավայրը։
Քույր-քաղաքներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Perfil de Los Pueblos Indígenas en El Salvador» [Profile of Indigenous Peoples in El Salvador]։ Unidad Regional de Asistencia Técnica, Ministry of Education։ February 2003։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 6, 2012-ին։ Վերցված է դեկտեմբերի 14, 2015
- ↑ La Ceiba Página de la ciudad, consultado el 13 December 2008
- ↑ LPG Plan municipal del ex candidato alcalde por ARENA en 2006, consultado el 13 December 2006
- ↑ La Prensa (Nicaragua) Alcaldes buscan hermanamiento con municipios salvadoreños Archived 2009-04-16 at the Wayback Machine., consultado el 13 December 2008
- ↑ Diaro Co Latino Visita de alcaldes del FMLN a Brasil Archived 2009-04-16 at the Wayback Machine., consultado el 13 December 2008
- ↑ Office of International Affairs Florida - Sister cities, consultado el 13 December 2008
- ↑ Alcaldía Municipal de Santa Ana Apoyo sueco para la comuna, consultado el 22 December 2008
- ↑ 8,0 8,1 8,2 Alcaldía Municipal de Santa Ana Convenio de hermanamiento de municipios, consultado el 22 December 2008