Լուծվող սուրճ (անգլ.՝ Instant coffee, soluble coffee, coffee crystals), ըմպելիք սրճենու պտուղներից, որոնք տեխնոլոգիական տարբեր գործընթացների օգնությամբ վերածվում են լուծելի փոշու կամ հատիկների։ Տաք ջուր ավելացնելուց հետո ստացվում է ընպելիք, որը համով մոտ է բնական սուրճին։ Լուծվող սուրճ պատրաստող որոշ ընկերություններ իրակացնում են նաև ապակոֆեինացում, այսինքն` սուրճի մեջ նվազեցնում են կոֆեինի պարունակությունը։

Ֆրիզ դրայդ եղանակով ստացված լուծվող սուրճ

Պատմություն խմբագրել

Լուծվող սուրճի կոմերցիոն տարբերակները հայտնի են եղել 19-րդ դարի կեսերից։ Այսպես, Թիֆլիսի Կովկաս թերթում (№ 17, 1852) վաճառքի համար առաջարկվել է «անգլիական նորահայտ սուրճը սալիկներով, որը լրիվ պատրաստ է, հարմար է ճանապարհներին օգտագործմանը և չի փչանում ցրտից ու տաքից […], իսկ շշերում հյութի տեսք ունի»[1]։ Լուծվող սուրճը հայտնաբերվել ու արտոնագրվել է 1890 թվականին նորզելանդացի Դևիդ Սթրենգի կողմից (արտոնագիր № 3518)[2]: Նորամուծությունը վերագրում են նաև ճապոնացի գիտնական Սատորի Կատոյին (Satori Kato), որն աշխատել է Չիկագոյում[3]։

Բրիտանական «Նոր գիտնական» (անգլ.՝ New Scientist) գիտական ամսագիրը պնդում է, որ լուծվող սուրճը մշակվել է բանակի պատվերով([1]):

1903 թվականին Լյուդվիգ Ռոսելիուսը մշակել է ապակոֆեինացումը[4][5]։

1906 թվականին անգլիացի քիմիկոս Ջորջ Կոստանդ Վաշինգտոնը, որ ապրել է Գվատեմալայում, մշակել է զանգվածային թողարկման պիտանի լուծվող առաջին սուրճը[6]։

1938 թվականին ի հայտ է եկել լուծվող սուրճի առաջին, իսկապես լայն տարածում ունեցող ապրանքանիշը՝ Nescafé-ն՝ որպես բրազիլական կառավարության և Nestlé ընկերության համագործակցության արդյունք։ Այս ծրագրով լուծվում էր նաև սուրճի պաշարի ավելցուկի հարցը։ Արտադրատեսակն արագ ճանաչում է ստացել ԱՄՆ-ում Երկրորդ աշխարհամարտից հետո, ապա տարածվել է ամբողջ աշխարհում[6]։

Պատրաստման տեխնոլոգիա խմբագրել

 
Ֆրիզ դրայդ եղանակով ստացված սուրճ
 
Սուրճի փոշի
 
Բյուրեղիկներով սուրճ

Լուծվող սուրճ պատրաստելու համար սուրճի հատիկները բովում են, աղում և մշակում տաք ջրով։ Ստացված խտահյութը այնուհետև չորացնում են տարբեր եղանակներով։

  • Ֆրիզ դրայդ (անգլ.՝ freeze dried, բառացի՝ սառեցված) եղանակով սուրճն արտադրվում է «սառեցմամբ չորացում» տարբերակով։ Սուրճի խտանյութի սառեցված բյուրեղները ջրազրկում են վակուումային տարածքում։ Այս գործողության արդյունքում խտանյութի բաղադրիչները լավ են պահպանվում, սակայն էներգատար տեխնոլոգիայի արդյունքում սուրճի այս տեսակն ավելի թանկ է արժենում, քան լուծվող սուրճի այլ տեսակները։

Ֆրիզ դրայդ տեխնոլոգիայով ստացված սուրճը խիստ տարբերվում է արտաքին տեսքով։ Այն ունի հավասար բյուրեղիկներ` կարամելի գույնով։ Հատիկները նման են սուրճի հատիկներին։ Դրանք ունեն հաճելի, նուրբ բույր, չեն առանձնանում կտրուկ հոտով, ինչպես սուրճի այլ տեսակները[7]։

  • Փոշի կամ սփրեյ դրայդ (անգլ.՝ spray dried) սուրճը ստանում են «չորացում մանրացումով» տարբերակով։ Սուրճի խտանյութը փոշու է վերածվում տաք օդի ազդեցությամբ, այնուհետև չորացվում։
  • Հատիկավորված սուրճը ստանում են սփրեյ դրայդ տեխնոլոգիայով ստացված փոշուց, որն այնուհետև թրջում են հատիկներ ստանալու նպատակով։

Հայտնի է լուծվող սուրճի առնվազն մեկ ապրանքանիշ, որ վաճառում է սուրճի խտանյութ[8]։

Առավելություններ և թերություններ խմբագրել

Լուծվող սուրճի առավելություններից են արագ պատրաստումը, պահպանման երկար ժամկետը (բնական սուրճը սուրճի յուղերի գոլորշացման արդյունքում շուտ է կորցնում իր բույրը)։

Կոֆեինի պարունակությունը լուծվող սուրճի մեջ սովորաբար ավելի փոքր է[9]։

Լուծվող սուրճի հիմնական թերությունը պակաս թույլ բույրն է բնական սուրճի համեմատությամբ։ Սուրճի թանկ տեսակներում արտադրողները պայքարում են սրա դեմ` ավելացնելով արհեստական կամ բնական սուրճի յուղ։ Լուծվող սուրճի բույրը խիստ տարբերվում է բնական, հատկապես էժան տեսակների բույրից։ Հաճախ լուծվող սուրճի արտադրության համար օգտագործում են ամենացածր որակի սուրճի հատիկներ (ամբողջական հատիկները թողնում են հատիկներով սուրճի վաճառքի համար), և երբեմն լուծվող սուրճի պատրաստման գործընթացում կիրառվում է բերքահավաքից մնացած ոչ ցանկալի մնացորդը։

Լուծվող սուրճի արդյունաբերական արտադրությունը կապված է սուրճի բոված հատիկներից գրեթե բոլոր լուծվող բաղադրիչների առանձնացման հետ։ Բնական է, որ այս գործընթացի արդյունք է հանդիսանում բաղադրիչների համադրությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Растворимый кофе // Кавказ : газета. — 1852. — № 17. — С. 4.
  2. PATENTS, DESIGNS, AND TRADE-MARKS (FIRST ANNUAL REPORT OF THE REGISTRAR OF).
  3. Carlisle, Rodney (2004). Scientific American Inventions and Discoveries, стр.355. John Wiley & Songs, Inc., New Jersey. ISBN 0-471-24410-4.
  4. Биография(չաշխատող հղում) Dr. Ludwig Roselius (1874—1943)
  5. Патент Johann Friedrich Meyer, Jr., Ludwig Roselius, Karl Heinrich Wimmer «Preparation of coffee»
  6. 6,0 6,1 Растворимый кофе (англ.)
  7. «Сублимированный кофе: что это такое? как выбрать?». Чай и кофе (ռուսերեն). 2017 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  8. Tchibo выпустила жидкий растворимый кофе, Журнал PakkoGraff Online
  9. «How Much Caffeine in a Cup of Coffee? A Detailed Guide» (անգլերեն). Healthline. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուծվող սուրճ» հոդվածին։