Ասպինձայի շրջան
Ասպինձայի շրջան (վրաց.՝ ასპინძის მუნიციპალიტეტი) 2-րդ մակարդակի վարչական միավոր է Վրաստանում: Մտնում է Սամցխե-Ջավախեթի երկրամասի (մխարեի) կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Ասպինձա քաղաքն է։
Ասպինձայի շրջան վրաց.՝ ასპინძის მუნიციპალიტეტი | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Շրջան | ||||
Մտնում է | Սամցխե-Ջավախեթի մարզ | ||||
Վարչկենտրոն | Ասպինձա | ||||
Հիմնական լեզու | Հայերեն, վրացերեն | ||||
Բնակչություն (2008) | 12600 (61 տեղ) | ||||
Խտություն | ( 51 տեղ) | ||||
Ազգային կազմ | Հայեր, Վրացիներ | ||||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի Վրաց Ուղղափառ եկեղեցի | ||||
Տարածք | 825 (27 տեղ) | ||||
![]() | |||||
Հապավում | GE.SJ.AZ | ||||
ISO 3166-2 կոդ | 8 | ||||
Հեռախոսային կոդ | +995 (364) | ||||
Փոստային ինդեքսներ | 0500–0599 | ||||
Կոորդինատներ: 41°34′26.000004099997″ հս․ լ. 43°15′21.999996099997″ ավ. ե. / 41.57388889002777432° հս․. լ. 43.25611111002777420° ավ. ե. |
ԲնակչությունԽմբագրել
Ըստ վերջին մարդահաշվի (2002) շրջանի բնակչությունը կազմել է 13.010: Ըստ 2008 թվականի հունվարի 1 գնահատման բնակչությունը 12,6 հազար մարդ է։
Վրացիներ | 10671 | 82,00% |
Հայեր | 2273 | 17,50% |
Ռուսներ | 34 | 0,30% |
Օսեր | 9 | 0,07% |
Հույներ | 8 | 0,06% |
Ուկրաինացիներ | 5 | 0,04% |
Աբխազներ | 4 | 0,03% |
Ադրբեջանցիներ | 0 | - |
Քիստիններ | 0 | - |
Եզդիներ | 0 | - |
ընդհանուր | 13010 | 100,00% |
Բնակավայրերի ցանկԽմբագրել
Ասպինձայի շրջանի կազմում գտնվում է 21 բնակավայր, այդ թվում 1 քաղաքատիպ ավան՝
- Ասպինձա (վրաց.՝ ასპინძა) - քաղաքատիպ ավան
- Ածղվիտա (վրաց.՝ აწყვიტა)
- Վարգավ (վրաց.՝ ვარგავი)
- Դամալա (վրաց.՝ დამალა)
- Ձվել (վրաց.՝ ძველი)
- Իդումալա (վրաց.՝ იდუმალა)
- Ինդւսա (վրաց.՝ ინდუსა)
- Քունցա (վրաց.՝ ქუნცა)
- Նիքալաքև (վրաց.՝ ნაქალაკევი)
- Օբարեթ (վրաց.՝ ობარეთი)
- Օրգորա (վրաց.՝ ორგორა)
- Օթա (վրաց.՝ ოთა)
- Օշորա (վրաց.՝ ოშორა)
- Ռուսթավի (վրաց.՝ რუსთავი)
- Սաղուդաբել (վրաց.՝ საყუდაბელი)
- Սարո (վրաց.՝ სარო)
- Թմոգվի (վրաց.՝ თმოგვი)
- Թոկ (վրաց.՝ თოკი)
- Տոլոշ (վրաց.՝ ტოლოში)
- Խերթվիս (վրաց.՝ ხერთვისი)
- Խիզաբավրա (վրաց.՝ ხიზაბავრა)
Հայերը Ասպինձայի շրջանումԽմբագրել
Ասպինձայի շրջանը կազմել է Սամցխեի արևելյան հատվածը: XV-XVII դդ. այստեղ հայտնի էին Թմուկ (Թմկաբերդ), Ասպինձա (Ասպնջակ), Խերթվիս (Խըրթըզ) գրեթե զուտ հայաբնակ բերդաքաղաքները, երկու տասնյակից ավելի գյուղեր և ավաններ: Օսմանյան տիրապետության ժամանակ հայերի թիվը խիստ նվազել է. 1824-ին հայեր են բնակվել միայն Խիզաբավրա, Բնելա, Վարգավ, Խերթվիս գյուղերում (ավելի ուշ աստիճանաբար վրացացել են): 2003 թվականի տվյալներով շրջանում ապրում է 2780 հայ, հիմնական մասը (2300)՝ Դամալայում, մասամբ՝ համանուն շրջկենտրոնում, Ածղվիթա, Ռուսթավ, Տոլոշ գյուղերում: Դամալայի հայերը Կարինի նահանգից գաղթած վերաբնակներ են: 1918-ին այստեղ բնակություն են հաստատել նաև Արդահանից եկած մի քանի հայ ընտանիքներ:
1918-ի թուրքական հարձակման ժամանակ Դամալան չի գաղթել, դիմադրել է՝ տալով 500-ից ավելի զոհ:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որտեղ սովորել է 460 (1985), 417 (1999), 366 (2002) աշակերտ: 1990-ական թթ. արտագաղթը զգալիորեն ավելացել է: Գյուղում կանգուն է Ս. Խաչ եկեղեցին (1843): Հայտնի են Թմկաբերդ նաև Խիզաբավրայի Ս. Սրտի Հիսուսի (հայ կաթոլիկ) և Ս. Խաչ (XII-XIII դդ.), Վարգավի Ս. Աստվածածին (հայ կաթոլիկ, 1890), Թոկի՝ XII-XIII դդ., Թմոգվիի (Թմուկ) ժայռափոր եկեղեցիները: Դամալայում են ծնվել գրող Վ. Սաղաթելյանը, լրագրող Տ. Ֆարմանյանը և ուրիշներ[1]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 552: