Ռոբերտ Բըրնս
Ռոբերտ Բըրնս (անգլ.՝ Robert Burns, հունվարի 25, 1759[1][2][3][…], Alloway, Շոտլանդիա[4] - հուլիսի 21, 1796[3][5][6][…], Դամֆրիս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[7]), հայտնի բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ, շոտլանդերեն և անգլերեն լեզուներով գրված բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ։ Ռոբերտ Բըրնսի ծննդյան օրը՝ հունվարի 25, Շոտլանդիայում ազգային տոն է։ Բըրնսի բանաստեղծությունները թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն[8]։
Ռոբերտ Բըրնս անգլ.՝ Robert Burns | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1759[1][2][3][…] |
Ծննդավայր | Alloway, Շոտլանդիա[4] |
Վախճանվել է | հուլիսի 21, 1796[3][5][6][…] (37 տարեկան) |
Վախճանի վայր | Դամֆրիս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[7] |
Գերեզման | St Michael's Church, Dumfries և Burns Mausoleum |
Մասնագիտություն | երգերի հեղինակ, բանաստեղծ, գրող, երաժշտագետ և ագարակապան |
Լեզու | շոտլանդերեն և Scottish English? |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Ժանրեր | բանաստեղծություն, քնարապատմողական, երգ, բալլադ և Կանտատ |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Auld Lang Syne, To a Mouse?, Is There for Honest Poverty?, Ae fond kiss, and then we sever...?, Scots Wha Hae?, Tam o' Shanter?, Halloween? և The Battle of Sherramuir? |
Ամուսին | Ջեյն Արմոր |
Զավակներ | Elizabeth Bishop (Burns)? և Robert Burns? |
Կայք | robertburns.org |
Ռոբերտ Բըրնս Վիքիդարանում | |
Robert Burns Վիքիպահեստում |
Ստեղծագործություններ
խմբագրելՁեռագիր վիճակում տարածված «Երկու հովիվ» (1784 թ.) և «Սուտ ճգնավոր Վիլլիի աղոթքը» (1785 թ.) երգիծական գործերում անողոք ծաղրի է ենթարկել եկեղեցու սպասավորներին՝ վաստակելով ազատախոհ բանաստեղծի համբավ։ Բըրնսին ճանաչում է բերել «Բանաստեղծություններ՝ գրված առավելապես շոտլանդական բարբառով» (1786 թ.) անդրանիկ գիրքը։ Առաջին գրքի հաջողությունից հետո Բըրնսը տեղափոխվել է Էդինբուրգ, հետագայում՝ Դամֆրիս կոմսություն, որտեղ ձեռնամուխ է եղել շոտլանդական ժողովրդական երաժշտական-երգային ստեղծագործությունների հավաքման ու հրատարակման գործին։
Բանահյուսության և շոտլանդական հին գրականության հիմքի վրա Բըրնսը ստեղծել է ժամանակի ոգին արտահայտող ինքնատիպ պոեզիա։ Նրա երկերում իրենց արձագանքն են գտել ֆրանսիական մեծ հեղափոխությունը («Ազատության ծառը», «Բրյուսը շոտլանդացիներին») և հեղափոխական շարժման վերելքը Շոտլանդիայում ու Անգլիայում։ Իր ստեղծագործություններում Բըրնսը ժողովրդին կոչ է արել պայքարել հանուն ազատության և երջանկության, հաստատել է մարդու արժանապատվությունը, որը վեր է դասել հարստությունից ու ամեն տեսակ տիտղոսներից, փառաբանել է աշխատանքը, անձնազոհ սերը, բարեկամության զգացմունքը, սարկազմով արտահայտվել իշխողների դեմ։
Բըրնսի ստեղծագործություններին հատուկ են արտահայտչամիջոցների պարզությունը, անկեղծ հուզականությունը և ներքին դրամատիզմը, որը երևան է եկել նաև առանձին երկերի կոմպոզիցիայում («Ուրախ աղքատները», «Ֆինդլեյ», «Երկու շուն» և այլն)։ Նրա շատ բանաստեղծություններ վերածվել են երգի և Շոտլանդիայում երգվում են ամենուր։ Բըրնսի ծննդյան օրը Շոտլանդիայում նշվում է որպես ժողովրդական տոն։ Կառլ Մարքսը, Պ․ Լաֆարգի վկայությամբ, սիրում էր Բըրնսի երգիծական և քնարական գործերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 различные авторы Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. Петрушевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1907.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ 5,0 5,1 5,2 Daiches D. Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 7,0 7,1 7,2 Бёрнс Роберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ռոբերտ Բըրնսի բանաստեղծությունները Վահագն Դավթյանի թարգմանությամբ
Արտաքին հղումներ
խմբագրել- Роберт Бёрнс на Викиливре
- Robert Burns Country — «официальный» сайт Роберта Бёрнса (անգլ.)
- Фестиваль «Burns Night» — день рождения Роберта Бёрнса Արխիվացված 2010-04-01 Wayback Machine
- «Старое радио»: Р. Бёрнс — Веселые нищие" (читает Сергей Юрский)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 458)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բըրնս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բըրնս» հոդվածին։ |