Տոսախ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Buxales
Ընտանիք Տոսախազգիներ (Buxaceae)
Ցեղ Տոսախ (Buxus)
L., 1753

Տոսախ (լատ՝ Buxus),(պարսկերեն-շիմշիր, շիմշատ), տոսախազգիների ընտանիքին պատկանող դանդաղ աճող մշտադալար թուփ կամ ծառ, որոնց աճը հասնում է մինչև 2-12 մ բարձրության (հազվադեպ մինչև 15 մ)։

Ստուգաբանություն խմբագրել

Ցեղի լատիներեն անվանումը ծագում է հին հունարեն ՝ πύξος (պիքսոզ) բառից, ինչը նշանակում է տոսախ, շիմշատ[1], փախառված անհայտ լեզվից[2]։

Ֆասմերի ստուգաբանական բառարանը šimšäd[3] բառը համարում է պարսկերեն բառ։

«Ռուսաց լեզվի բացատրական բառարանում» տրված են այդ ծառի այլ ռուսական անունները, որոնց մեջ նույնպես կա շիմշատ տարբերակը։ մեծ մասամբ անգլախոս երկրներում այս ծառը անվանվում է - Box, իսկ Հյուսիսային Ամերիկայում այն կոչվում է՝ boxwood[4]։

Հայերեն լեզվի մեջ կա այս ծառի անվան երեք տարբերակներ՝ տոսախ և փոխառված պարսկերենից շիմշատ և շիմշիր անունները։

  Դօձղաբակ (Dodzğabak) – կազմվել է տոսախ>դոցխի (ծառատեսակ)+բակ բառերից։ Խոփայի համշենցիների խոսվածքում ևս պահպանվել է դոսխի ծառանունը։ Ղ. Ինճիճյանը, հիշատակելով Համշենի բազմատեսակ ծառերով լի թավ անտառների մասին, նշում է նաև տոսախ ծառատեսակը. «յորս լինի և տօսախ զարմանալի»։ Բակ նշանակում է «տան շուրջը եղած գավիթ», նաև ունեցել է «ոչխարների փարախ իմաստը»։ Այս դեպքում՝ Դոձղաբակ նշանակում է տոսախի ծառերով լի բակ, տարածք  

Այլ լեզուներում.

  • Ռուսերեն՝ Самшит
  • Աֆրիկանս ՝ Buksbome
  • Կատալոներեն Boix
  • Դանիերեն՝ Buksbom-slægten
  • Գերմաներեն՝ Buchsbäume
  • Անգլերեն՝ Box
  • Էսպերանտո՝ Bukso
  • Պարսկերեն՝ شمشاد (Shamshad)
  • Ֆիներեն՝ Puksipuut
  • Ֆրանսերեն՝ Buis
  • Շոտլանդերեն՝ Bucas
  • Գալիսերեն՝ Buxo
  • Հունգարերեն՝ Puszpáng
  • Իդո՝ Buso
  • Վրացերեն՝ ბზა (bza)
  • Մակեդոներեն՝ Зеленика
  • Լեհերեն՝ Bukszpan
  • Սլովեներեն՝ Krušpán
  • Ալբաներեն՝ Bushi
  • Թուրքերեն՝ Şimşir
  • Ուկրաիներեն՝ Самшит
  • Վիետնամերեն՝ Chi Hoàng dương
  • Արևմտյան Ֆլամանդերեն՝ Busseboom

Բուսաբանական նկարագրություն խմբագրել

 
Տոսախ մշտադալար, Բուսաբանական նկարազարդում «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքից, 1887

Տերևները հանդիպակաց են, էլիպտիկից մինչև կլորաձև, ամբողջական են, կաշենման։ Ծաղիկները փոքր են, միասեռ են, տերևանութում՝ բուրավետ։ Պտուղը՝ եռբնային պարկուճ է, որը հասունանալիս ճաքեր է տալիս և ցրում է սև փայլուն սերմերը։

 
Տոսախի (Buxus microphylla) պտուղները

Տարածվածությունը և բնապահպանություն խմբագրել

Տոսախը հաճախ է հիշատակվում անտիկ հեղինակների կողմից։

Ըստ Օվիդիոսի, հին հունական աստվածուհի Աթենասը իր սրինգը պատրաստել էր տոսախից։ Գոյություն ունի երեք հիմնական տարածաշրջաններ՝

  • Աֆրիկյան – Հարավային Սահարայի և Մադագասկարի անտառներում և անտառային տափաստաններում։
  • Կենտրոնական ամերիկյան – արևադարձային և մերձարևադարձային հատվածում, Մեքսիկայի և Կուբայի (25 էնդեմիկ տեսակ) հարավ հյուսիսային մասում։ Ամերիկյան տեսակները ամենա խաշոր տերևներով տոսախներն են, հաճախ ծառի չափը հասնում է մինչև 20 մ։
  • Եվրո-ասիական - բրիտանական կղզիներից ձգվում է դեպի հարավային Եվրոպա, այնուհետև Փոքր Ասիա և Փոքր Կովկաս, Չինաստան,Ճապոնիա և Սումատրա։

Աբխազիայում, Պիցունդա քաղաքից ոչ հեռու կա շիմշատի պուրակ։ Աբխազիայում կա դարձվածաբանական արտահայտություն «նույնիսկ տոսախը չի հիշում»։ Այսպես ասում են իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել շատ երկար ժամանակ առաջ։ Ռուսաստանում տոսախի տարածքները մշտապես կռճատվում են հատումների պատճառով։ Տոսախ Կողքիսյան ընդգրկված է Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում։ Տոսախը բավականին անպահանջկոտ ծառատեսակ է. նրանք աճում են քարե փլվածքներում, անտառների եզրերում, թփուտներում և մութ սաղարթավոր անտառներում։ Ստվերակայուն են, սակայն ջերմասեր են։ Վայրի բնության մեջ ապրում են թույլ թթվային գրունտներում։

Նշանակությունը և կիրառում խմբագրել

Տոսախի դեղին բնափայտը շատ կարծր է, որը շատ հարգի է ճախարակագործության, քանդակների և երաժշտական գործիքների, նույնպես սրինգ պատրաստելու համար։ Շիմշիր որպես դեկորատիվ բույս աճեցվում է պուրակներում։ Տոսախ՝ հնագույն դեկորատիվ բույսերից մեկն, որոնք օգտագործվել են կանաչապատման և դեկորատիվ այգեգործություն մեջ (հաճախ «Buksus» անվամբ)։

Գնահատվում է իր գեղեցիկ խիտ պսակի, փայլուն տերևների ու իր հատկության համար լավ հարմարվել դեկորատիվ կտրտմանը, ինչը թույլ է տալիս ստեղծել ցանկապատեր և եզրազարդեր, ինչպես նաև երկար ժամանակ պահպանվող արտասովոր ֆիգուրներ։

Արև մտյան Եվրոպայի Կաթոլիկները, ինչպես նաև Վրաստանի ուղղափառ քրիստոնյաները, տոսախի ճյուղերով զարդարում են իրենց տները Ծաղկազարդի տոնին։

Տոսախը հիանալի մեղրատու է, որը տալիս է վաղ բերք (Սև ծովի ափին փետրվարի վերջից - մարտի սկիզբը) չնայած նրա մեղրը համարվում է թունավոր։

 
Տոսախ Կողքիսյան (Buxus colchica)

Բնափայտ խմբագրել

Տոսախը անմիջուկ հասունացած բնափայտով տեսակ է։ Դա նշանակում է, որ թարմ կտրած ծառի ենթակեղևաշերտի և հասուն փայտի գույնը գրեթե աննկատ է։

Տոսախի չորացրած փայտը ունի համաչափ փայլատ գույն՝ բաց դեղնավունից մինչև մոմե գույն, որը քիչ է մգանում ժամանակի ընթացքում և ունի միատարր կառույց վածք նեղ միամյա օղակներով։ Անոթների փոքր են, մեկական, անզեն աչքով չեն երևում։

Միջուկային ճառագայթները գրեթե անտեսանելի են կտրվածքի վրա։ Բնափայտի ունի թեթև ակի դառը համ, առանց հատուկ հոտի։

Տոսախի փայտը ամենա կարծրն է ու ամուր ամբողջ Եվրոպայում։ Նրա ամրությունը հասնում է 830 կգ/մ³ (բացարձակ չոր) մինչև 1300 կգ/մ³ (նոր կտրած), իսկ կարծրությունը հասնում է 58 Н/мм² (ռադիալ) մինչև 112 Н/мм² (կտրվածքավոր)։

Ամրությամբ տոսախը գերազանցում է բոխենուն. սեխմումը մանրաթելի երկայնքով հասնում է 74 ՄՊա, ստատիկ ոլորանում - 115 ՄՊա։

Տոսախի կարծր, միատարր, ծանր բնափայտը օգտագործվում է մանր փորագրություններում, մանր սպասքը, շախմատի ֆիգուրները, երաժշտական գործիքները, մեքենաների մասերը պատրաստելիս, որից պահանջվում էր բարձր դիմադրողականություն կատարելապես հարթ մակերևույթի հետ. տպագրական մեքենաների գլանափաթեթներ, թելակոճներ և ջուլհակային մակույկներ, չափման գործիքներ, օպտիկական մասեր և վիրաբուժական գործիքներ։

 
Սպիտակ ֆիգուրները պատրաստված են տոսախից

Խիլաշատ մակերեսները, մասերը, օգտագործվում էին ծխախողովակներ պատրաստելու համար։ Սղոցված լայնքով բնափայտը օգտագործվում է քսիլիգրաֆիայում (փորագրանկարներում)։ Տոսախը՝ քսիլիգրաֆիայի լավագույն փայտերից է և դա հանգեցրել էր XIX դարի երկրորդ կեսերում ծառի գրեթե ամբողջական ոչնչացմանը։

Ներկայում էլ տոսախից պատրաստում են միաշերտ նրբատախտակ։ Տոսախի նրբատախտակը XX և XXI դարերում բարձր գնի պատճառով կիրառվում էր միայն դրվագազարդման մեջ։

Ցուգե (փոքր տերևներով տոսախի ճապոնական անունը) ՝ բնափայտից պատրաստում են ֆիգուրներ սյոգա[5] խաղալու համար։ Շուկայում տոսախի փայտի վաճառքը բավականին հազվադեպ է, քանզի գինը շատ բարձր է։

Բժշկության մեջ խմբագրել

Հնագույն ժամանակներից տոսախը օգտագործվում էր որպես դեղաբույս և դեղամիջոց որպես հազի դեմ, աղեստամոքսային հիվանդությունների, ինչպես նաև քրոնիկ տենդի, օրինակ մալարիայի։ Որպես պաշտպանության մալարիայից, իբր համեմատելի է հինինի գործողության հետ։ Ներկայումս տոսախից պատրաստած դեղամիջոցները հազվադեպ են օգտագործվում իրենց թունոտության պատճառով, քանզի շատ դժվար է գտնել ճշգրիտ չափաբաժինը։ Չափից մեծ դոզան կարող է առաջացնել փսխում, ցնցումներ և նույնիսկ հանգեցնել մահվանը։ Հոմեոպատները մինչ այժմ էլ օգտագործում են տոսախ որպես միջոց ռևմատիզմի դեմ։

Թունավոր հատկություններ խմբագրել

Ծառի բոլոր մասերը, հատկապես տերևները, թունավոր են։ Տոսախը պարունակում է մոտ 70 ալկալոիդներ, ի թիվս այլոց, նաև ցիկլոբուքսին D։ Տերևներում և կեղևում պարունակում է մոտ 3% ալկալոիդներ։ Ցիկլոբուքսին D մահացու չափաբաժինը շների համար 0.1 մգ մեկ կգ մարմնի քաշի հետ։

Վերարտադրություն խմբագրել

Բնության մեջ տոսախը բազմանում է սերմերով և վեգետատիվ միջոցով։ Մշակաբույսը բազմանում է սովորաբար ամառային և աշնանային հատումներից, քանի որ սերմերը շատ երկար են հանգստանում։

Դասակարգում խմբագրել

Հոմանիշներ խմբագրել

  • Crantzia
  • Notobuxus
  • Tricera

Տեսակներ խմբագրել

 
Buxus sempervirens
 
Buxus sinica տերևները
 
Buxus henryi տերևները
 
Buxus wallichiana տերևները և սերմերի պատիճները
 
Buxus sempervirens կեղևը
 
Buxus sempervirens կեղևը մոտիկից

Ըստ The Plant List կայքի տոսախի ցեղը ընդգրկում է 104[6] տեսակներ.

  • Buxus Balearica - Բալեարյան շիմշատ – ամենա արևմտյան տեսակն է, աճում է Բալեարյան կղզիների վրա, Իսպանիայի և Պորտուգալիայի լեռների հարավում, ինչպես նաև հյուսիսային Մարոկկոյի Ատլասյան կիրճերում։ Եվրո-ասիական ամենա լայնատեր տեսակներից է։ Աճում է համեմատաբար արագ, շատ դեկորատիվ է և հաճախ օգտագործվում է հարավային Եվրոպայի մշակույթում։
  • Buxus cephalantha – մերկածաղիկ Տոսախ
  • Buxus harlandii – Հարլանդի Տոսախ
  • Buxus liukiuensis – Լիուկյան Տոսախ
  • Buxus microphylla – մանրատերև Տոսախ
    • Buxus microphylla var. japonica
    • Buxus microphylla var. microphylla
    • Buxus microphylla var. tarokoensis
  • Buxus rugulosa – Տոսախ կնճռոտ
    • Buxus rugulosa var. prostrata
    • Buxus rugulosa var. rugulosa
  • Buxus sempervirens – մշտադալար Տոսախ – տոսախի առավել հայտնի տեսակներից է։ Եվրոպայում ունի լայն տեսականի, ընդգրկում է Միջերկրական ծովի գրեթե ողջ հյուսիսային ափը՝ Իսպանիայից սկիզբ առնելով Իտալիայի միջից հասնելով Թուրքիա, նաև հարավարևելյան Անգլիան և հարավային Գերմանիան։ Հայտնի են իր բազմաթիվ այգու սորտերը, որոնք տարբերվում են գույնի և տերևների չափերով, և չափահաս բույսերի ձևի աճով։

Հոմանիշներ. խմբագրել

  • Buxus colchica - Տոսախ Կողքիսյան, կամ կովկասյան։ Տարածված է Ռուսաստանի Սև ծովի ափից մինչև Տրապիզոն, հյուսիս-արև ելյան Թուրքիա։ Ամենա փոքրատերև և ամենացրտակայուն եվրոպական տեսակներից է։ Դիմակայում է մինչև -10 °C ջերմաստիճանի։ Կովկասի արգելոցում պահպանվել են տոսախի և կենու համայնքները։

Ապրում է մինչև 600 տարի, բայց աճում է շատ դանդաղ, բարենպաստ պայմաններում հասնում է 15 մ բարձրությանը (երբեմն, 20 մ) իսկ գերանի տրամագիծը հասնում է 30 սմ։

  • Buxus hyrcana – Տոսախ Հիրկանյան - Տարածված է Կասպից ծովի հարավային ափից, Ադրբեջանի հարավից մինչև Պարսկաստանի հյուսիսը։ Տարբերվում է մշտադալար Տոսախից (Buxus sempervirens) աճի ձևով՝ ցածրաճ թփենի է։
  • (Buxus sinica) չինական Տոսախ
    • Buxus sinica var. insularis
    • Buxus sinica var. sinica
  • Buxus stenophylla նեղատերև Տոսախ
  • Buxus wallichiana Baill. Վալիհի Տոսախ

Գրականության մեջ խմբագրել

Նարեկացի Տաղ վարդավառին։


Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից։
Ի վեր, ի վերայ վարսից
ծաւալէր ծաղիկ ծովային։
Ի համատարած ծովէն
պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
շողշողեր պտուղն ի ճղին ...
Քրքում վակասիր պտուղն
սնանէր խառն տերեւով,
Տերեւն տաւիղ տուողին
զոր երգէր Դաւիթ հրաշալին։
Ի փունջ խուռներամ վարդից
գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան.
Այդ սոս ու տոսախ ծառերդ
վարդագոյն ոստս արձակեցին։
Այդ նոճ ու բողբոջ արոսդ
զարդ առեալ վարդն շուշանին,
Շուշանն շողեր հովտին,
շողշողէր դէմ արեգականն.
Այն հիւսիսային հովէն
հով հարեալ գոհար շուշանին.
Յայն հարաւային լեռնէն
քաղցր աւդով ցաւղէր շուշանին։
Շուշանն շաղով լցեալ,
շող-շաղով եւ շար մարգարտով։
Ծաղկունք ամէն շաղ առին,
շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստէղքդ ամէն շուրջ առին,
դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին։
Գունդ-գունդ խաչաձեւ գնդակ,
յաւրինուած երկնից շուրջանակ։
Փառք հաւր եւ որդւոյն յաւէտ,
սուրբ հոգւոյն այժմ եւ յաւիտեանս։

Հերալդիկայի մեջ խմբագրել

Տոսախը շատ հայտնի է հերալդիկայում.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Walde A. Lateinisches etymologisches Wörterbuch. — Carl Winter’s Universitätsbuchhandlung, 1938. — С. 125.
  2. Frisk H. Griechisches etymologisches Wörterbuch, Band II. — Heidelberg: Carl Winter’s Universitätsbuchhandlung. — 1960. — С. 626.
  3. Vasmer’s Etymological Dictionary : Query result
  4. Only the wood as a material is "boxwood" in British English
  5. Ёсио Осаки Красота сёги // The Japan Foundation Newsletter, том XXVI, № 5—6, Апрель 1999
  6. Список видов рода Самшит по данным сайта The Plant List(անգլ.)(լատ.) (Ստուգված է 23 Հունիսի 2013)

Աղբյուրներ խմբագրել