Սաարեմաա (կղզի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սաարեմաա (այլ կիրառումներ)
Սաարեմաա (էստ․՝ Saaremaa, դան․՝ Øsel, գերմ.՝ Ösel, շվեդ.՝ Ösel, լատիշ․՝ Sāmsala, լեհ.՝ Sarema), կղզի Բալթիկ ծովում, Արևմտաէստոնական կղզեխմբի կազմում։ Էստոնիայի և Արևմտաէստոնական կղզեխմբի ամենամեծ կղզին է։ Մակերեսը կազմում է 2673 կմ²[3]։ Կղզու Սիռվեսյաեռ (էստ․՝ Sõrvesäär) թերակղզին հանդիսանում է Ռիգայի ծոցի հյուսիսային սահմանակետը։ Բալթիկ ծովի մեծությամբ չորրորդ կղզին է Զելանդիա, Ֆյուն և Գոթլանդ կղզիներից հետո։ Վարչական առումով այն մտնում է Էստոնական Սաարեմաա նահանգի կազմի մեջ։
Սաարեմաա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Էստոնիա[1] |
Վարչատարածքային միավոր | Սաարեմա |
Մասն է | Արևմտաէստոնական կղզեխումբ |
Մակերես | 2672 կմ² |
Բնակչություն | 29 753 մարդ (դեկտեմբերի 31, 2011)[2] |
Աշխարհագրական դիրք
խմբագրելՀյուսիսից հարավ կղզին ձգվում է մոտ 88 կիլոմետր, իսկ արևմուտքից արևելք՝ 90 կիլոմետր։ Սաարեմաան միանում է հարևան Մուհու կղզու հետ ամբարտակով, որը հատում է Վեիկե Վեյն նեղուցը։ Ամբարտակի վրայով անց է կացված ճանապարհ։ Իսկ Մուհու կղզու և մայրցամաքային մասի միջև գործում է լաստանավային փոխադրում։
Կղզու կենտրոնական քաղաքն է Կուռեսաառեն, որը գտնվում է համանուն ծոցի ափին, կղզու հարավում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Rahvaloenduse tulemused näitavad asustatud saarte arvu kasvu
- ↑ EE 11. köide, lk 125
Արտաքին հղումներ
խմբագրել- Սաարեմաա նահանգի պաշտոնական կայք (էստոներեն)
- Սաարեմաայի թանգարան Արխիվացված 2007-09-28 Wayback Machine (անգլ.)
- Սաարեմաայի լուսանկարներ Արխիվացված 2008-10-14 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաարեմաա (կղզի)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 106)։ |