Ֆյուն (դան․՝ Fyn), կղզի Դանիայի կազմում, մակերեսով երրորդը Զելանդիայից և Վենսյուսել-Տիից հետո (Դանիայի թագավորության կազմի մեջ են մտնում նույնպես ավելի մեծ կղզիներ՝ Գրենլանդիա, Դիսկո և այլն)։ Մակերեսը՝ 2976 կմ²։ Բնակչությունը մոտ 445 հազար մարդ։ Ափեզրը ցածրադիր է։ Ռելիեֆը, քարքարոտ հարթավայրեր մինչև 131 մ բարձրությամբ բլուրներով։

Ֆյուն
Տեսակկղզի
Երկիր Դանիա[1]
Վարչատարածքային միավորՀարավային Դանիա տարածաշրջան
Երկարություն85 կմ
Լայնություն60 կմ
Մակերես2984,56 կմ²[2]
Ամենաբարձր կետըFrøbjerg Bavnehøj?[3]
Բնակչություն469 724 մարդ (2019)
Քարտեզ
Քարտեզ

Կղզու գլխավոր քաղաքն է Օդենսեն, այն միացած է ծովի հետ ջրանցքով։

Կղզին միացած է երկու կամուրջներով Փոքր Բելտ նեղուցով Յուտլանդիա թերակղզու հետ։ Առաջին կամուրջը կառուցվել է 1930-ական թվականներին ավտոմեքենաների և երկաթուղու համար, իսկ երկրորդը կառուցվել է 1970-ականներին, և նախատեսված է միայն ավտոմեքենաների համար։ Մեծ Բելտ նեղուցով Ֆյունը միացած է Զելանդիա կղզու հետ։ Իրականում դա երկու հաջորդական կամուրջներ են, որոնց միջև գտնվում է նեղուցի մեջտեղում գտնվող Սպրյոգե կղզին։

Կղզու վրա է գտնվում նավաշինարան։ Պատմականորեն այն գտնվում էր Օդենսեում, սակայն 1950-ականների վերջում ավելի ժամանակակից նավաշինարան է կառուցվել Մյունկեբոյում, իսկ Օդենսեի նավաշինարանը պլանավորվում է փակել 2012 թվականին։

Հիմնադրի էֆեկտի պատճառով կղզու վրա հաճախ են գրանցվում Ռանդյու-Օսլերի հիվանդության դեպքեր[4].

Քաղաքները և համայնքները խմբագրել

Կղզու վրա գտնվող քաղաքները և նրանց բնակչությունը՝

Կղզում գտնվող համայնքները՝

Հայտնի կղզիաբնակները խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյուն» հոդվածին։