HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուհու (այլ կիրառումներ)


Մուհու (էստ․՝ Muhu, նաև Muhumaa), կղզի Բալթիկ ծովում։ Էստոնիայի՝ մեծությամբ երրորդ կղզին է Սաարեմաայից ու Հիյումաայից հետո։ Կղզու ընդհանուր մակերեսը 204 քառ. կմ է[3]։

Picto infobox map.png
Մուհու
NorthMuhuCoast.JPG
Տեսակկղզի
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիա
Վարչատարածքային միավորՄուհու
Մասն էԱրևմտաէստոնական կղզեխումբ
Մակերես204,86 կմ²[1]
Բնակչություն1476 մարդ (դեկտեմբերի 31, 2011)[2]

Մուհու կղզին հարևան ավելի փոքր չորս կղզիների՝ Կեսելեյդի, Վիրելեյդի, Վոյլեյդի ու Սուրլեյդի հետ կազմում է Մուհու ծխական համայնքը՝ գյուղական ինքնավարությունը, որ մտնում է Սաարե կոմսության (էստ․՝ Saare maakond) կազմի մեջ։ Կղզին մայրցամաքից բաժանված է Սուուր նեղուցով (Moonsund), որը ձմռանը սառչում է։ Սառույցի վրա ընկած ճանապարհով էլ Մուհու կղզու բնակիչները ձմռանը հաղորդակցվում են մայրցամաքի հետ։

Կղզու բնակչությունը 1822 մարդ (2004)։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է ձկնորսությամբ ու ձկան վերամշակմամբ, երկրագործությամբ ու տավարաբուծությամբ։

ՊատմությունԽմբագրել

Մուհու կղզու՝ ծովի մակերևույթից բարձրանալու գործընթացն սկսվել է 8000 տարի առաջ և շարունակվում է մինչև օրս[4]։ Առաջին բնակիչները կղզի են տեղափոխվել մ.թ. 2500 տարի առաջ։

1227 թ. Սուսերակիրների Լիվոնյան եղբայրության անդամները ներխուժել են Մուհու, ռազմական գործողությունները շարունակվել են 7 օր[4]։ Մուհուի գրավումը Լիվոնյան խաչակրաց արշավանքի վերջին կռիվն է, որից հետո Էստոնիան մի քանի դար մնաց օտարների լծի տակ[4]։

1629-1721 թվականներին կղզին մտել է Շվեդական Լիվոնիայի կազմի մեջ։ 1721 թվականին՝ Հյուսիսային պատերազմի ավարտին, Մուհու կղզին Լիվոնիայի մյուս տարածքների հետ միասին անցել է Ռուսական կայսրությանը։ 19-րդ դարի կեսերին Մուհուի բնակչության 70 տոկոսը դարձավ ուղղափառ, ինչը կղզու առանձնահատկություններից է։

Ռուսաստանի ժամանակավոր կառավարութան՝ 1917 թվականի մարտի 30-ի որոշման համաձայն ձևավորվել է Էսլյանդական ինքնավար նահանգը, որի կազմի մեջ էր մտնում նաև Մուհու կղզին։ 1918 թվականի փետրվարի 24-ին Էստոնիան հռչակվեց անկախ հանրապետություն։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Estonian Nature Information System
  2. Rahvaloenduse tulemused näitavad asustatud saarte arvu kasvuStatistics Estonia, 2013.
  3. Encyclopædia Britannica.Chicago: Encyclopædia Britannica, 2012: Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 «History of Muhu Island» (անգլերեն)։ Koguva-home.ee։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 13