Կոորդինատներ: 58°33′34″ հս․. լ. 23°08′58″ ավ. ե. / 58.559444° հս․. լ. 23.149444° ավ. ե. / 58.559444; 23.149444

Վեիկե Վեյն նեղուցը հատող ամբարտակը

Վեիկե Վեյն (էստ․՝ Väike väin), նեղուց Էստոնիայի Սաարեմաա և Մուհու կղզիների միջև։ Նեղուցի լայնությունը տատանվում է 2-ից 4 կմ, իսկ երկարությունը կազմում է մոտ 25 կմ։

Ծովագնացության մեջ չի օգտագործվում։ Նեղուցը հատում է երկու ափերը միացնող ամբարտակ, որի վրայով անց է կացված ճանապարհ, ինչպես նաև բարձր լարման հոսանքի գիծ։ Ամբարտակի երկարությունը կազմում է մոտ 3 կմ։