Սիռվեսյաեռ կամ Սիռվե հրվանդան(էստ․՝ Sõrve poolsaar), հրվանդան Էստոնիայի Սաարեմաա կղզու հարավում։ Երկարությունը կազմում է 32 կմ, իսկ առավելագույն լայնությունը 10 կմ։ Նրանից հարավ է գտնվում Իրբենյան նեղուցը, Բալթիկ ծովից Ռիգայի ծոց հիմնական անցումը։

Լանդսաթ արբանյակից նկարված Սաարեմա կղզին, Սիռվեսյաեռ հրվանդանը հարավում։

Վարչական առումով այն կազմված է Սաարեմաա նահանգի Տոռգու և Սալմե շրջաններից։

Պատմականորեն հրվանդանը ունեցել է ռազմական կարևոր նշանակություն, գերակայելով Իրբենյան նեղուցը և Ռիգա քաղաքի նավահանգիստ տանող նավուղին։ 20-րդ դարի առաջին կեսում այստեղ տեղակայվել էին Ռուսական կայսրության առափնյա հրետանին մինչև 1917 թվականը և հետագայում Սովետական միության կողմից 1940-ից հետո։

Սիռվեսյաեռի փարոսի տեսքը հրվանդանի կողմից։