Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարան
Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարան (ռուս.՝ Музей русского импрессионизма), 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուսական արվեստին նվիրված մասնավոր թանգարան Մոսկվայում:
Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մոսկվա |
Վայր | Լենինգրադյան պողոտա |
Հասցե | Լենինգրադյան պողոտա |
Հիմնադրված է | մայիսի 28, 2016 |
Հիմնադիր | Բորիս Մինց |
Կայք | rusimp.su |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
2016 թվականին թանգարանը հիմնադրել է ռուս ձեռնարկատեր Բորիս Մինցը (2016 թվականին Forbes-ի ցանկում եղել է № 55): 2001 թվականից Մինցը հավաքել է 19-20-րդ դարերի ռուս նկարիչների կտավներ և գրաֆիկական աշխատանքներ: Մինցի հավաքածուում ներառված են Վալենտին Սերովի, Կոնստանտին Կորովինի, Բորիս Կուստոդիևի, Պյոտր Կոնչալովսկու, Վասիլի Պոլենովի, Յուրի Պիմոնովի, Ալեքսանդր Գերասիմովի աշխատանքները[1]: Այս հավաքածուի հիման վրա Մինցը Մոսկվայում բացել է մասնավոր թանգարան, որի համար իրեն պատկանող նախկին «Բոլշևիկ» հրուշակեղենի ֆաբրիկայի տարածքում թանգարանային շինություն է կառուցել: Շենքի ճարտարապետական նախագիծն իրականացրել է «John McAslan + Partners» ճարտարապետական ընկերությունը (16,5 միլիոն դոլար) [2]:
Հանրության համար թանգարանը բավել է 2016 թվականի մայիսի 28-ին, սակայն իր գործունեությունն թանգարանն սկսել էր դեռևս 2014 թվականին, երբ Մոսկվայում և Ռուսաստանի մարզերում բացվել էին մի շարք ցուցահանդեսներ (2014 թվականի գարնանը MacDougall’s աճուրդի տանը Մոսկվայում, Իվանովոյում, Վենետիկում, Ֆրայբուրգում): Թանգարանի օտարականի հետ իրականացրած համատեղ «Կտավը գրադարանում» նախագիծը շուրջ 3 տարի շրջել է ռուսական խոշոր քաղաքներում և մասնակցել «Интермузея-2016» եզրափակչին[3]: 2016 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է The Art Newspaper Russia մրցանակի թեկնածուների հսկա ցանկում[4]:
ՀավաքածուԽմբագրել
Թանգարանի հավաքածուի հիմքում ընկած է Բորիս Մինցի մասնավոր հավաքածուն՝ կենտրոնացած 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուսական արվեստի վրա: Ամենավաղ արված կտավը Վասիլի Պոլենովի 1879 թվականի աշխատանքն է: Հավաքածուի կտավների մեծ մասը գնվել է արտերկրում և այս եղանակով վերադարձել հայրենիք՝ Նիկոլայ Բոգդանով-Բելսկու «Ամառ», Բորիս Կուստոդիևի «Վենետիկ», Պյոտր Կոնչալովսկու երկու աշխատանքներ և Նիկոլայ Բուբովսկու «Լեռնային գյուղ» ստեղծագործությունները: Հավաքածուում ներառված են նաև Կոնստանտին Կորովինի, Իգոր Գրաբարի, Կոնստանտին Յուոնի, Յուրի Պիմենովի և այլ վարպետների աշխատանքներ[3]:
ՑուցահանդեսներԽմբագրել
Թանգարանում կազմակերպվում են հայրենիքում մոռացված նկարիչների ցուցահանդեսներ: 2016 թվականի գարնանը բացվել է «Առնոլդ Լախովսկի. կախարդված օտարական» ցուցահանդեսը[5], 2016 թվականի դեկտեմբերին՝ Ելենա Կիսելևի ցուցահանդեսը:
2017 թվականին (մարտի 25-ից հունիսի 4) թանգարանում կազմակերպվել է «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից մինչև Փարիզ» ցուցահանդեսը[6], որի ընթացքում ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահից և Երևանի Ռուսական արվեստի թանգարանից բերված հայ իմպրեսիոնիստների շուրջ 60 աշխատանքներ՝ Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Եղիշե Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի, Հովհաննես Զարդարյանի, Վահրամ Գայֆեճյանի և ուրիշների[7][8][9]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Сайт Музея русского импрессионизма
- ↑ Масштаб впечатлений: Борис Минц рассказал Forbes о своем музее // «Форбс», 30 мая 2016.
- ↑ 3,0 3,1 О музее // Официальный сайт
- ↑ Музей Арсеньева поборется с Третьяковкой за премию The Art Newspaper Russia
- ↑ Анна Толстова. Музей русского оптимизма // Коммерсант
- ↑ Ginosyan David։ «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից մինչև Փարիզ | Orer News Site»։ orer.eu (hy-HY)։ Վերցված է 2017-03-29
- ↑ Sputnik։ «Ճանապարհորդություն ժամանակի միջով. հայ իմպրեսիոնիստները «վերադարձել» են Մոսկվա»։ armeniasputnik.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ «В Москве открылась выставка армянских импрессионистов»։ Армянский музей Москвы и культуры наций (ru-RU)։ Վերցված է 2017-03-29
- ↑ «От Мане до Сарьяна. Армянские импрессионисты дают отпор французам - ИА REGNUM»։ ИА REGNUM (ru-RU)։ Վերցված է 2017-03-29