Լռության նախերգանք
Լռության նախերգանք, 2006 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմ։ 2006 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրում[1]։
Երկիր | ![]() |
---|---|
Թվական | 2006 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Գայանե Գասպարյան |
Պրոդյուսեր | Գևորգ Գևորգյան |
Դերակատարներ | Գայանե Գասպարյան Կարեն Ջանիբեկյան Ռուզան Վիթ Մեսրոպյան Ժան-Պիեր Նշանյան |
Օպերատոր | Ռուդոլֆ Վաթինյան |
Կինոընկերություն | Հայֆիլմ |
Տևողություն | 7 րոպե |
Սյուժե Խմբագրել
Ֆիլմը ստեղծվել է իրական դեպքի հիման վրա։ Այն պատմում է հոգեբուժարանում գտնվող հիվանդ մի կնոջ մեկ օրվա մասին։ Հիվանդը ծխելու մեծ պահանջով մոտենում է բժշկին և խնդրում մեկ ծխախոտ։ Բժիշկը այն խոստանում է՝ պայմանով, որ հիվանդը կմաքրի հիվանդանոցի բոլոր զուգարանները։ Պայմանը կատարելուց հետո հիվանդ կինը գալիս է բժշկի մոտ՝ իրեն խոստացած ծխախոտը ստանալու։ Սակայն նա ծխախոտի փոխարեն դրա դատարկ տուփն է ստանում[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Լռության նախերգանք»։ www.gaiff.am։ Վերցված է 2017 թ․ մարտի 15(չաշխատող հղում)
- ↑ www.websystems.am։ «Լռության նախերգանք»։ www.arm-cinema.am։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին։ Վերցված է 2017 թ․ մարտի 15