Չալիկ շուն, որը վազում ես ծովի եզրով (ֆիլմ)
«Պուտիկավոր շունը, որը վազում է ծովի եզրով», Կարեն Գևորգյանի ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 1993 թվականի ապրիլի 15-ին։ Ֆիլմը նկարահանվել է Չինգիզ Այթմատովի համանուն վիպակի հիման վրա, որը պատմում է Օխոտի ծովի ափին նիվխերի փոքրիկ ժողովրդի կյանքի մասին։
Չալիկ շուն, որը վազում ես ծովի եզրով ռուս.՝ Пегий пёс, бегущий краем моря | |
---|---|
Երկիր | Հայաստան Գերմանիա |
Ժանր | Դրամա |
Թվական | 1992 |
Լեզու | Ռուսերեն |
Ռեժիսոր | Կարեն Գևորգյան |
Սցենարի հեղինակ | Կարեն Գևորգյան Տոլմուշ Օկեև Չինգիզ Այթմատով |
Դերակատարներ | Ֆոսխան Ժոլժակսինով և Ալեքսանդր Սասիկով |
Օպերատոր | Ռուդոլֆ Վաթինյան Իգոր Բելյակով Կարեն Գևորգյան |
Երաժշտություն | Շանդոր Կալոշ |
Կինոընկերություն | Allianz Filmproduktion Dovzhenko Film Studios Goskino Regina Ziegler Filmproduktion Talisman Zweites Deutsches Fernsehen (ZDF) |
Տևողություն | 132 րոպե |
Ֆիլմն սկսել է նկարահանվել «Լենֆիլմ» կինոստուդիայում և դադարեցվել է գեղարվեստական խորհրդի որոշմամբ։ 1986 թվականին, Վիկտոր Դյոմինի պնդմամբ, Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիան և Պետկինոն ռեժիսորին հնարավորություն են տվել ավարտել աշխատանքը[1]։
Ֆիլմը բաղկացած է 2 մասից՝ ցամաքում և ջրի վրա։ Առաջին մասը վավերագրական նյութ է, որը նկարահանվել է Սախալինում՝ նիվխների հայրենիքում։ Երկրորդ մասը հիմնված է Այթմատովի վիպակի վրա։ Ռեժիսորը խաղարկային սյուժեն ներկայացրել է ցեղի իրական կենցաղի համատեքստում՝ ցույց տալով, թե ինչպես են նրանք ապրում, որսում, պարում, կախարդում[2]։
Մոսկվայի XVII միջազգային կինոփառատոնում ֆիլմը արժանացել է «Ոսկե Սուրբ Գեորգի» գլխավոր մրցանակի, ՖԻՊՐԵՍԻԻ մրցանակի և քրիստոնեական ժյուրիի մրցանակի[3]։ «Կինոտավր» խորհրդային բաց կինոփառատոնում ֆիլմն ստացել է «Կինո ընտրյալների համար» մրցույթի Գրան պրի[4]։
Սյուժե
խմբագրելՖիլմի հերոսները նիվխերն են՝ հյուսիսային ժողովուրդների ներկայացուցիչները։ 10 տարեկան երեխան պապիկի, հոր և մորեղբոր հետ առաջին անգամ դուրս է գալիս ծով՝ որսի։ Որոշ ժամանակ անց ծովի վրա իջնում է մառախուղ, և նրանք մոլորվում են ու կորցնում ճանապարհը դեպի ափը։ Երբ սկսվում են ավարտվել ուտելիքը և ըմպելու ջուրը, մեծերը որոշում են իրենց կյանքը զոհել, որպեսզի փրկեն երեխայի կյանքը։
Մրցանակներ
խմբագրել- Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Ոսկե մրցանակ»
- Մոսկվայի միջազգային կինոփառատոնի FIPRESCI մրցանակ
- Մոսկվայի միջազգային կինոփառատոնի հատուկ հիշատակում ժուրիի կողմից
- Սան-Ռեմոյի միջազգային կինոփառատոնի մրցանակ լավագույն հեղինակային ֆիլմի համար
- Վալենսիայի միջազգային կինոփառատոնի «Գրան պրի» մրցանակ
Դերասաններ և նկարահանող անձնակազմ
խմբագրելԴերասանական անձնակազմ
խմբագրել- Բայրատա Դանբաև
- Ալեքսանդր Սասկով
- Դոսխան Ժոլժասիկով
- Տոկոն Դայիրբեկով
- Լյուդմիլա Իվանովնա
- Անդրեյ Մոռոզով
Նկարահանող անձնակազմ
խմբագրել- ռեժիսոր - Կարեն Գևորգյան
- սցենարիստ - Չինգիզ Այթմատով (վեպ), Կարեն Գևորգյան և Տոլմուշ Օկեև (սցենար)
- օպերատոր - Ռուդոլֆ Վաթինյան, Իգոր Բելյակով, Կարեն Գևորգյան
- երաժշտությունը - Շանդոր Կալոշ
- դեկորացիաները - Եվգենի Ստրելեցկի և Գեորգի Ուսենկո
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Режиссёрская энциклопедия. Геворкян Карен Саркисович» (PDF). viktorfilimonov.com. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ сост. Л. Малюкова 90-е. Кино, которое мы потеряли. — Зебра Е, 2007.
- ↑ «1991 год». Официальный сайт Московского международного кинофестиваля. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Призёры Кинотавра 1991—2005». Официальный сайт Открытого советского кинофестивля «Кинотавр». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Фильм Пегий пёс, бегущий краем моря». Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
- Людмила Донец. Мальчик и море // Искусство кино. — 1991. — № 12.
- Пегий пёс, бегущий краем моря Արխիվացված 2019-03-28 Wayback Machine