Վահագն Տեր-Հակոբյան
Վահագն Սերգեյի Տեր-Հակոբյան (հոկտեմբերի 22, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոօպերատոր: ՀՀ պետական մրցանակի դափնեկիր: Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի նախագահ (2017)[1]:
Վահագն Սերգեյի Տեր-Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1958 (62 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1988) |
Մասնագիտություն | կինոօպերատոր |
Աշխատավայր | Հայֆիլմ |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ |
ԿենսագրությունԽմբագրել
Վահագն Տեր-Հակոբյանը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 22-ին, Երևանում: 1977 թվականից աշխատում է կինոյում: 1988 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի օպերատորական բաժինը և աշխատանքի անցել «Հայֆիլմ» կինոստուդիայում: Նկարահանել է լիամետրաժ և կարճամետրաժ ժապավեններ վավերագրական, կարճամետրաժ, կատակերգություն ժանրերում[2]: Նրա նկարահանած ֆիլմերը մասնակցել են միջազգային կինոփառատոների և արժանացել մրցանակների: Համագործակցել է բազմաթիվ ռեժիսորների, այդ թվում` Արտավազդ Փելեշյանի, Բ. Հայրապետյանի, Է. Բաղդասարյանի և Ռուսաստանից Ա. Էշպայի հետ[3]:
ՍտեղծագործություններԽմբագրել
Ֆիլմ | Տարեթիվ | Մրցանակ |
---|---|---|
«Սև անցքեր» | 1989 | |
«Պահապան հրեշտակ» | 1990 | |
«Վերջ» | 1992 | |
«Կյանք» | 1993 | |
«Լաբիրինթոս» | 1995 | |
Յո երթաս | 1995 | |
«Սև սպիտակ» | 1996 | |
«Մեր բակը» | 1996 | |
«Հոսք» | 1997 | |
«Փարաջանով» | 1998 | |
«Մեր բակը 2» | 1998 | |
«Երևան բլյուզ» | 1998 | |
Պյերլեկինո կամ օդից թեթև» | 2000 | |
«Դուդուկ» | 2002 | |
«Վավերագրողը» | 2003 | |
«Վավերագրողը» | 2004 | ՀՀ Պետական մրցանակ |
«Իմ անունն է երջանկություն» | 2005 | |
«Աշնան արև» | 2006 | |
«Ցեղասպանությունը իմ մեջ» | 2006 | |
«Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից»[4] |
2007 | |
«Պլատոն» | 2008 | |
«Համբույր պատի միջով» | 2011 | |
«Դիալոգներ» | 2012 | |
«Գյուղական ռապսոդիա» | 2012 | |
«Պապ 005» | 2013 | |
«Անիրական սեր» | 2014 | |
Մեկ, երկու, երեք... | 2015 | |
«Կյանք ու կռիվ» | 2016 | |
«Կյանք ու կռիվ, 25 տարի անց» | 2017 | |
«Կյանք ու կռիվ» | 2018 | ՀՀ Պետական մրցանակ |
«Արարատի հայացքը»[5] | 2018 |