Բացել գլխավոր ցանկը

Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ

Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ (գերմաներեն Olympiastadion), «Հերտա» Ֆուտբոլային ակումբի գլխավոր Օլիմպիական մարզադաշտը Բեռլին քաղաքում, Տարողությունը 74 064 հանդիսատես։

Stadium.svg
Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ
Berlin Olympiastadion nach Umbau.jpg
Տեսակֆուտբոլային մարզադաշտ և Օլիմպիական մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՇարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[1]
Հիմնադրված1936
Բացված1936 օգոստոսի 1
ՃարտարապետՎերներ Մարխ
ԳործաղեկավարDyckerhoff & Widmann
Տարողություն74 475[2][3]
Տնային թիմՀերթա Բեռլին
Դաշտի չափսեր105 х 68 մ
Կայքolympiastadion.berlin
Կոորդինատներ: 52°30′53″ հս․ լ. 13°14′22″ ավ. ե. / 52.51472° հս․. լ. 13.23944° ավ. ե. / 52.51472; 13.23944
Բեռլինի Օլիմպիական մարզադաշտը գտնվում է Գերմանիաում
Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ
Olympiastadion Berlin Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

ՆախապատմությունԽմբագրել

Սպորտային համալիր «Օլիմպիա Պարկ»-ը, որն այժմ «Olympiastadion» մարզադաշտի կենտրոնն է կառուցվել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելը, երբ Գերմանիան ստացավ 1916 թ. Օլիմպիական խաղերը անցկացնելու իրավունքը։

ՇինությունԽմբագրել

1933 թ-ին իշխանության եկած Ադոլֆ Հիտլերը օգտագործել է տարածքը հարակից վազքուղու համար։ Նրա հետաքրքիր պլանի մեջ էր մտնում նաև շինարարությունը մարզադաշտում 86 000 նստատեղով, առանձին Հոկեյ մարզադաշտի հետ միասին, նաև ձիարշավի համար նախատեսված տարածք, պետք է նաև հատկացվեին մի շարք այլ տարածքներ լողավազանի և բացօթյա սպորտի ասպարեզում։ Այդ ամենից հետո պետք է կառուցվեր բացօթյա թատրոն Dietrich Eckart (այժմ Berliner Waldbühne). Սպորտային համալիրը գտնվում է Մայֆելդի մարգագետնում, որտեղ կային Ազգային սոցիալիստական կուսակցության զանգվածային հանրահավաքներ։ Օլիմպիական մարզադաշտը կառուցվել է 1936 թ-ին ճարտարապետ Վերներ Մարհի կողմից։

Բացումը և 1936 թ-ի Ամառային Օլիմպիական խաղերըԽմբագրել

 
Մարզադաշտը 1936 թ-ի Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ

1936 թ-ին մարզադաշտում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն ի պատիվ Ամառային Օլիմպիական խաղերի, որը կազմակերպվել էր Գերմանիայի կառավարության կողմից։ Այն առաջին անգամ հեռարձակվել է ուղիղ եթեր հեռուստատեսոությամբ բացման ժամանակ։ Իսկ Օլիմպիական մրցույթը մարզադաշտում դարձավ օրինակ ստեղծելու մի գլուխգործոց ֆիլմի ասպարեզում որը կոչվեց «Օլիմպիա», իսկ ֆիլմի ռեժիսորն է Լենի Րիֆենշտալը։ Միևնույն մարզադաշտում տեղի է ունեցել 1936 թ-ի Օլիմպիական Խաղերի հիմանական մրցույթները։

Հետագա պատմությունըԽմբագրել

 
Մարզադաշտը 1980 թվականին

1938 թ-ին այստեղ Գերմանիան պարտվել է Անգլիային խոշոր 3։6 հաշվով։

«Օլիմպիաստադիոնը» էականորեն վնասվել էր Բեռլինի ռմբակոծությունների ժամանակ, իսկ պատճառը վրա հասած համաշխարհային 2-րդ պատերազմն էր, բայց 1960-ական թվականներին մարզադաշտը վերակառուցվել է։ Դա եղել է այն ժամանակ երբ առաջին տարիներին արդեն գոյություն ուներ Բունդեսլիգան, այդպես էր կոչվում Գերմանական նոր ազգային առաջնությունը։ Ամեն խաղ Բեռլինի Հերտաի մարզադաշտում հավաքվում էին ավելի քան 70000 երկրպագու։] Մարզադաշտը սկսել էին վերակառուցել 1974 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար և այս մարզադաշտում էլ տեղի ունեցան խմբային փուլի 3 խաղեր։ Օլիմպիական մարզադաշտը Աշխարհի առաջնության մեջ մտցնելու պատճառով Գերմանիայի արևմտյան և արևելյան մասերի միջև առաջացավ պատերազմի գիծ ինչի վրա շատ էր աշխատում Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կառավարող Հերման Նոյբերգը։

2013 թվականի Մայիսի 23-ին հայտնի դարձավ, որ մարզադաշտը կնդունի2014/2015 թթ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի Եզրափակիչ փուլը։

1974 թ-ի Ֆուտբոլի Աշխարհի ԱռաջնությունըԽմբագրել

Ամսաթիվ Խումբ Հանդիպում Հաշիվ
Հունիսի 14 1974 Խումբ 1 Գերմանիա — Չիլի 1։0 (0։0)
Հունիսի 18 1974 Խումբ 1 Չիլի — ԳԴՀ 1։1 (0։0)
Հունիսի 22 1974 Խումբ 1 Ավստրալիա — Չիլի 0։0

2006 թ-ի Ֆուտբոլի Աշխարհի ԱռաջնությունըԽմբագրել

Ամսաթիվ Խումբ Հանդիպում Հաշիվ
Հունիսի 13 2006 Խումբ F Բրազիլիա — Խորվաթիա 1։0 (1։0)
Հունիսի 15 2006 Խումբ B Շվեդիա — Պարագվայ 1։0 (0։0)
Հունիսի 20 2006 Խումբ A Էկվադոր — Գերմանիա 0։3 (0։2)
Հունիսի 23 2006 Խումբ H Ուկրաինա — Թունիս 1։0 (0։0)
Հունիսի 30 2006 1/4 եզրափակիչ Գերմանա — Արգենտինա 1։1 լ.ժ. (1։1, 0։0) 11մ. 4։2
Հունիսի 9 2006 Եզրափակիչ Իտալիա — Ֆրանսիա 1։1 լ.ժ. (1։1, 1։1) 11մ. 5։3

ԱտլետիկաԽմբագրել

 
Գիշերային տեսքը մրցույթի ժամանակ 2009 թվական
  • Օգոստոսի 15-ին այստեղ է անցկացվել 2009 թ. Աշխարհի առաջնությունը Աթլետիկայի ասպարեզում։

Չեմպիոնների Լիգա 2015Խմբագրել

Հունիսի 6-ին այս մարզադաշտում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի Յուվենտուս-Բարսելոնա եզրափակիչ հանդիպումը, որն ավարտվել է 1-3 հաշվով, Բարսելոնայի հաղթանակով։

Արտաքին հղումներԽմբագրել