Ռուբեն Հովսեփյան (գրող)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Հովսեփյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն (Ռուդիկ) Գեորգիի Հովսեփյան (մայիսի 5, 1939[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 27, 2016[3]), հայ գրող, արձակագիր, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1968)[4]:
Ռուբեն Հովսեփյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 5, 1939[1][2] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 27, 2016[3] (77 տարեկան) |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, խմբագիր, սցենարիստ և հրապարակախոս |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (1962)[1] և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1974) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Աշխատավայր | Ավանգարդ, Գրական թերթ, Խորհրդային գրականություն, Եթերում է Երևանը, ՀԳՄ և Նորք |
Պարգևներ | |
Ռուբեն Հովսեփյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՌուբեն Հովսեփյանը 1956 թվականին ավարտել է Հոկտեմբերյան քաղաքի N 1 միջնակարգ դպրոցը։ 1956-1957 թվականներին աշխատել է Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանում։ 1962 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1962-1964 թվականներին որպես երկրաբան աշխատել է Թուրքմենական ԽՍՀ-ում։ 1965-1966 թվականներին եղել է «Ավանգարդ» թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը, 1966-1969 թվականներին՝ «Գրական թերթ»-ի շրջիկ թղթակիցը, 1970-1974 թվականներին «Սովետական գրականություն» ամսագրի արձակի բաժնի վարիչը։ 1974-1975 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում։ 1975-1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում որպես երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիը, 1976-1979 թվականներին՝ «Եթերում է Երևանը» թերթի խմբագրությունում։ 1982-1987 թվականներին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թվականներին ՀԳՄ քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։ Նրա պատմվածքներն ու վիպակները հատկանշվում են արծարծվող թեմաների արդիականությամբ [«Որոնումներ», 1965, «Երկու վիպակ։ Ճիչ։ Հայոց թաղ», 1970, «Հնձան», 1972 (համանուն կինոնկար, 1973), «Ամենատաք երկիրը», 1977 (համանուն կինոնկար, 1983), «Երկար, հրաշալի օր», 1980, «Ճայերը», 1980 (ժողովածուներ)]։ Թարգմանել է Լև Տոլստոյի ստեղծագործություններից, Գ. Գ. Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»։ ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակ (1980)[5]։ 1975 թվականին Մոսկվայի «Պրոգրես» հրատարակչությունը ռուսերեն, հայերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով լույս է ընծայել նրա «Երևան» ֆոտոալբոմը։ Նրա սցենարով է նկարահանվել «Հնձան» կինոնկարը («Հայֆիլմ», 1973):
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ (1980)
- Հայաստանի նախագահի մրցանակ (2006)
- Մովսես Խորենացու մեդալ (2009)[6]
- Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ (2010)
- Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2014)[7]
- Երախտագիտության մեդալ (2016)
Երկեր
խմբագրելԳրքեր
խմբագրել- Որոնումներ (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1965, 180 էջ։
- Հայաստանցի 8 երիտասարդ արձակագիրներ (գրքի մեջ տպագրվել են Ռ. Հովսեփյանի լուսանկարը, համառոտ կենսագրությունը և նրա «Խորանարդիկներով տունը», «Վերադարձ», «Մեր պապերը» պատմվածքները), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
- Երկու վիպակ։ Ճիչ։ Հայոց թաղ, Երևան, «Հայաստան», 1970, 172 էջ։
- Հնձան (ռեժիսորական սցենար), Երևան, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա, 1972, 64 էջ։
- Ամենատաք երկիրը (պատմվածքներ, ակնարկներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 232 էջ։
- Կարուսելի կանաչ ձին, Երևան, «Սովետական գրող», 1978, 49 էջ։
- Երկար, հրաշալի օր («Որդան կարմիր» վիպակը և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1980, 256 էջ[8]։
- Ճայերը (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1980, 40 էջ։
- Ընտիր երկեր, Երևան, 1987։
- Ես ձեր հիշողությունն եմ, Երևան, 2003[9]։
- Ծիրանի ծառերի տակ, Երևան, 2006, 205 էջ։
- Ճայերը, Երևան, 2009, 320 էջ։
- Որդան Կարմիր, Երևան, 2015, 520 էջ[10]։
- Նռներ, Երևան, 2016, 268 էջ։
Մամուլ
խմբագրել- Նռներ, «Գրական թերթ», 1969, № 1:
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Անդերսեն Հանս Քրիստիան։ Անճոռնի բադիկը.- Երևան։ Ջի Էս Էմ ստուդիա, 2014.- 12 էջ.- (Գիրք համայնապատկեր)։ Տե՛ս նաև Անճոռնի բադիկը։ Հեքիաթ.- Երևան։ Ջի էս Էմ Ստուդիա, 2014.- 12 էջ։
- Անդերսեն Հանս Քրիստիան։ Մատնաչափիկը։ Հեքիաթ.- Երևան։ Արևիկ, 2004.- 5 թերթ։ Վերատպությունը տե՛ս Մատնաչափիկը։ Հեքիաթ.- Երևան։ Ջի էս Էմ Ստուդիա, 2012.- 12 էջ։
- Անդերսեն Հանս Քրիստիան։ Ջրահարսը։ Հեքիաթ.- Երևան։ Ջի էս Էմ Ստուդիա, 2012.- 12 էջ։
- Անտառի տնակը /Մշակեց՝ Վ. Սարգսյան.- Երևան։ Արևիկ, 2009.- 10 էջ։
- Բոքոնիկը։ Ռուսական ժողովրդական հեքիաթ.- Երևան։ Ջի էս Էմ Ստուդիա, 2012.- 12 էջ։
- Գրիմմ եղբայրներ։ Բրեմենի երաժիշտները.- Երևան։ Արևիկ, 2009.- 10 էջ։ Վերատպությունը տե՛ս Բրեմենի երաժիշտները։ Գիրք-համայնապատկեր, ըստ Գրիմ եղբայրների հեքիաթի.- Երևան։ Ջի էս Էմ Ստուդիա, 2010. - 8 ծալված էջ։
- Դինոզավր Դեյզիի հակադրությունները։ 1+ տարեկան.- Երևան։ Արևիկ, 2015.- 8 էջ.- (Գլուխներ, պոչեր և քթեր)։
- Երեք խոզուկները.- Երևան։ Արևիկ, 2009.- 10 էջ։
- Ինչու են նապաստակի ականջները երկար.- Երևան։ Արևիկ, 2009.- 10 էջ։
- Լոոզե Մարինա։ Իսահակը և հին ամրոցի բավիղները.- Երևան։ Արևիկ, 2011.- 128 էջ։
- Մաշան և արջը.- Երևան։ Արևիկ, 2009.- 10 էջ։ Վերատպությունը տե՛ս Մաշան և արջը։ Ռուսական ժողովրդական հեքիաթ.- Երևան։ Ջի էս Էմ Ստուդիա, 2012.- 12 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ 3,0 3,1 3,2 http://yerkirmedia.am/social/ruben-hovsepyan/
- ↑ «ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». wua.am. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
- ↑ «ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». wua.am. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գրքի մասին Կարլեն Դանիելյանի գրախոսականը. «Մանկության օրերի ձայները», «Գարուն» 1981, № 3
- ↑ Հովսեփյան, Ռուբեն Գեորգիի; Hovsēpʻean, Ṛubēn (2003). Ես ձեր հիշողությունն եմ։ Վիպակներ, պատմվածքներ. ՀԳՄ. ISBN 9789994134076.
- ↑ Որդան կարմիր - Ռուբեն Հովսեփյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հովսեփյան (գրող)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 581)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |