Ռուբեն Դարբինյան
Ռուբեն Դարբինյան (իսկական անունը՝ Արտաշես Ստեփանի Չիլինկարյան, 1883, Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - 1968, Բոստոն, ԱՄՆ), հայ հասարակական-քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։
Ռուբեն Դարբինյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1883 |
Ծննդավայր | Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1968 |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Երկեր | Ռուսական վտանգը |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, քաղաքական գործիչ և խմբագիր |
Աշխատավայր | Մշակ, Մուրճ, Ազատամարտ և Հայրենիք |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր[1] և արդարադատության նախարար |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Ruben Darbinyan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
ԿրթությունԽմբագրել
Ավարտել է Թիֆլիսի երկրորդական ռուսական վարժարանը, սովորել Հայդելբերգի և Մյունխենի համալսարաններում, 1906 թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
Աշխատակցել է կովկասահայ մամուլին («Մշակ», «Մուրճ»), տպագրել գիտական, քաղաքական, արվեստաբանական հոդվածներ։ 1906 թ-ից կատարել է կուսակցական աշխատանք։ Ակտիվորեն մասնակցել է «Փոթորիկ» խմբի աշխատանքներին։ 1906 թ. մասնակցել է Էջմիածնում գումարված ազգային ընդհանուր ժոդովին։ 1909 թ., խուսափելով ցարական իշխանությունների հետապնդումներից, հաստատվել է Կ. Պոլսում, աշխատակցել «Ազատամարտին»։ 1913 թ. գործել է Գերմանիայում (հետապնդումներից և ամբաստանություններից խուսափելու համար ձեռք է բերել անձնագիր՝ Դարբինյան Ռուբեն անունով և մինչև կյանքի վերջը կրել այդ անունը)։ Բեռլինում օգնել է գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը։ 1914 թ. հետո աշխատել է Թիֆլիսում, Բաքվում (մինչև 1916-ը՝ «Արև» օրաթերթի խմբագիր)։ 1917 թ-ից հրատարակել է «Գործ» ամսագիրը (Բաքու)։ 1917 թվականին եղել է Հայոց ազգային խորհրդի քարտուղար, 1920 թ.՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո ձերբակալվել է, մինչև 1921-ի փետրվարը մնացել բանտում։ Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո (1921) անցել է Թեհրան, ապա՝ ԱՄՆ (Բոստոն), ուր խմբագրել է «Հայրենիք» օրաթերթը և ամսագիրը, գրել պատմագիտական կարևոր հոդվածներ («Ինչ պայմաններու մեջ ծնունդ առավ Հայաստանի Հանրապետությունը», 1953, «Ի՞նչ կարելի է սպասել Ստալինի հաջորդներից», 1953 և այլն)։
ԱշխատություններԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Ռուբեն Դարբինյան, «Հայենիք» օրաթերթ, 1969, հուլիսի 14-16։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |