Ռոյ Գլաուբեր
Ռոյ Գլաուբեր (անգլ.՝ Roy Jay Glauber, սեպտեմբերի 1, 1925[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[4] - դեկտեմբերի 26, 2018[2][5], Նյութոն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Հարվարդի համալսարանում։ 2005 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է «օպտիկական կոհերենտության քվանտային տեսության մեջ ներդրման համար»: Հանդիսանում է Հարվարդի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր:
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է 1988 թվականից[16], ինչպես նաև Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ 1997 թվականից[17]:
ԿենսագրությունԽմբագրել
Սերում է հրեաների ընտանիքից, հոր կողմից Ավստրո-Հունգարական կայսրությունից և Պրուսիայից և մոր կողմից Ռուսական կայսրությունից: Ավարտել է Նյու-Յորքի Բրոնքսի գիտական դպրոցը: 1941 թվականից սովորել է Հարվարդի համալսարանում (Քեմբրիջ): Ուսանողության ընթացքում, երկրորդ կուրսից սկսած մասնակցել է Մանհեթենյան նախագծում, որտեղ զբաղվում էր ռումբի կրիտիկական զանգվածի հաշվարկով: Այն ժամանակ նա միայն 18 տարեկան էր: Երկու տարի նախագծին մասնակցելուց հետո շարունակել է ուսումը, և ստացել է բակալավրի աստիճան 1946 թվականին և դոկտորական աստիճան 1949 թվականին: 1976 թվականից աշխատում է Հարվարդում որպես պրոֆեսոր: Տարբեր տարիներին աշխատել է ՑԵՌՆում, Լեյդենի համալսարանում և Փարիզի Քոլեջ դե Ֆրանսում:
ԱշխատանքԽմբագրել
Զբաղվել է քվանտային օպտիկայի ասպարեզի հետազոտություններով: Մշակել է ճառագայթման կոհերենտության մաթեմատիկական նկարագրությունը: Ներմուծել է սեղմված լույս հասկացությունը: Զբաղվել է նաև բարձր էներգիայով մասնիկների և հադրոնների բախումներով:
2005 թվականին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, մրցանակի մյուս կեսը շնորհվել է Ջոն Հոլին և Թեոդոր Հենշին:
ՄրցանակներԽմբագրել
- Մաքս Բորնի անվան մրցանակ (1985)
- Ալբերտ Մայքլսոնի մրցանակ (1985)
- Դենի Հեյնմանի մրցանակ մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառում (1996)
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (2005)
- Ուիլիս Լեմբի մրցանակ (2006)
- Գիտական հետազոտությունների գերագույն խորհրդի ոսկե մեդալ (2008)
- Հանդիսանում է ցախավելի պահապան Իգնոբելյան կոմիտեում: Պարտավոր էր ավլել թղթե ինքնաթիռները մրցանակաբաշխությունից հետո:
Հասարակական գործունեությունԽմբագրել
2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[18][19][20]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 3,0 3,1 3,2 Leidse Hoogleraren
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #132439964 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Glauber_Roy_Jay
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 11,0 11,1 11,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 2005 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Dannie Heineman Prize for Mathematical Physics — American Physical Society.
- ↑ https://www.uv.es/uvweb/transparencia-uv/es/personas/reconocimientos/doctores-honoris-causa/doctores-honoris-causa-siglo-xxi/fecha-investidura/acto-investidura-doctor-honoris-causa-del-excm-sr-dr-roy-glauber-1285924692509/Honoris.html?id=1285878653630
- ↑ Roy J. Glauber (անգլ.)
- ↑ Roy Glauber (անգլ.)
- ↑ 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
- ↑ Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
- ↑ Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ
Արտաքին հղումներԽմբագրել
- Տեղեկություններ Հարվարդի համալսարանի կայքում(անգլ.)
- Տեղեկություններ Նոբելյան կոմիտեյի կայքում(անգլ.)
- Ռ. Ջ. Գլաուբեր «Լույսի քվանտերի հարյուրամյակը»: Նոբելյան դասախոսություն // «Ֆիզիկական գիտությունների հաջողություններ», հատոր 176, թողարկում 12, դեկտեմբեր 2006