Քվանտային օպտիկա

ֆիզիկայի բաժին

Քվանտային օպտիկա, օպտիկայի բաժին, որը զբաղվում է լույսի քվանտային հատկություններով պայմանավորված երևույթների ուսումնասիրմամբ։ Այդպիսի երևույթներից են ջերմային ճառագայթումը, ֆոտոէֆեկտը, Կոմպտոնի էֆեկտը, Ռամանի էֆեկտը (լույսի կոմբինացիոն ցրումը), ֆոտոքիմիական պրոցեսները, հարկադրական ճառագայթումը (բնականաբար, նաև լազերի ֆիզիկան) և այլն։

Արտաքին ֆոտոէֆեկտ
Կոմպտոնի էֆեկտը լուսաբանող սխեմա
Ռամանի էֆեկտի լուսաբանման համար նախատեսված սարք

Քվանտային օպտիկան ավելի ընդհանուր տեսություն է, քան դասական օպտիկան։ Տեսության հիմնական խնդիրն է լույսի և այլ օբյեկտների փոխազդեցությունների ուսումնասիրությունը քվանտային բնույթի հաշվառմամբ։ Քվանտային օպտիկան ուսումնասիրում է նաև լույսի տարածումը հատուկ պայմանների դեպքում։

Խնդիրը ճշգրիտ լուծելու համար անհրաժեշտ է լույսը և այն միջավայրը, որով տարածվում է վերջինս (նաև վակուումը) ուսումնասիրել քվանտապես, սակայն երբեմն հնարավոր են շեղումներ՝ համակարգի բաղադրիչներից մեկը ուսումնասիրում են դասական տեսությամբ։

Օրինակ լազերային ֆիզիկայում հաշվարկների մեջ քվանտացնում են միայն ակտիվ միջավայրը, իսկ ռեզոնատորը համարում են դասական։ Սակայն, եթե ռեզոնատորի երկարությունը լինի ալիքի երկարության կարգի, այն հնարավոր չի լինի նկարագրել դասական տեսությամբ և այդպիսի ռեզոնատորում առկա գրգռված վիճակում գտնվող ատոմի պահվածքի նկարագրման խնդիրը խիստ կբարդանա։

ԳրականությունԽմբագրել

  • Клаудер Дж., Сударшан Э. Основы квантовой оптики. Пер. с англ. М.: Мир, 1970.
  • Клышко Д. Н. Физические основы квантовой электроники. М.: Наука, 1986.
  • Мандель Л., Вольф Э. Оптическая когерентность и квантовая оптика. М.: Физматлит, 2000.
  • Килин С. Я. Квантовая оптика: Поля и их детектирование. Мн., 1990; М.: УРСС, 2003.
  • Скалли М. О., Зубайри М. С. Квантовая оптика. (M.O. Scully, M.S. Zubairy) Перевод с английского под ред В. В. Самарцева. М.: Физматлит, 2003.

ՀղումներԽմբագրել