Ամորի Նոլասկո
Ամորի Նոլասկո Գարիդո (իսպ.՝ Amaury Nolasco Garrido, դեկտեմբերի 24, 1970, Խեցգետնի կղզի, Պուերտո Ռիկո), պուերտո ռիկացի դերասան դոմինիկյան արմատներով, առավել հայտնի Ֆեռնանդո Սուկրեի դերով «Փախուստ բանտից» սերիալում։
Ամորի Նոլասկո | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Խեցգետնի կղզի, Պուերտո Ռիկո |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Դոմինիկյան Հանրապետություն |
Ազգություն | stateside Puerto Ricans? և Dominican Americans? |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Կենսագրություն
խմբագրելՆոլասկոն ծնվել է Պուերտո Ռիկոյում, նրա ծնողները դոմինիկացիներ են։ Սկզբնապես նա չէր ծրագրել դերասան դառնալ, ավարտում է Պուերտո Ռիկոյի համալսարանը՝ կենսաբանի մասնագիտությամբ, պատրաստվում էր բժիշկ դառնալ։ Սակայն, նա չի աշխատում մասնագիտությամբ և տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ դառնում է Ամերիկայի Արվեստի Բրիտանական Դրամատիկական Դպրոցի ուսանող։
Կարիերա
խմբագրելՆոլասկոն եղել է հրավիրված դերասան այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Արլիսս» («Arli$$», 1999 թվական), «C.S.I.. Հանցագործության վայր» («CSI: Crime Scene Investigation», 2001 թվական) և «Շտապ օգնություն» («ER», 2002 թվական)։ Էկրանների հայտնվելու նրա առաջին նշանակալից դերը եղել է կարմիր մեքենայով, Օրանժ Ջուլիուս անունով արշավորդի դերը «Կրկնակի ֆորսաժ» («2 Fast 2 Furious», 2003 թվական) ֆիլմում։ Այնուհետև նա խաղում է Մինանդեոյի դերը «Պարոն 3000» («Mr. 3000», 2004 թվական) ֆիլմում, գլխավոր դերում Բեռնի Մակ։ 2007 թվականին հայտնվում է փոքրիկ դերով «Տրանսֆորմերներ» («Transformers») ֆիլմում, մերժում է ֆիլմի շարունակությունում նկարահանվելու առաջարկը՝ «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը», ժամանակացույցում անհամաձայնության պատճառով։ Մինչ այժմ նրա ամենանշանակալից դերը հանդիսանում է Ֆեռնանդո Սուկրեի դերը «Փախուստ բանտից» («Prison Break») սերիալում։
2009 թվականի նոյեմբերին հայտնվում է Թի Փեյնի հետ համատեղ «Wisin & Yandel» դուետի «Imagínate» երգի տեսահոլովակում։
2010 թվականի մարտին սկսում է նկարահանվել «Սաութլենդ» («Southland») սերիալի երկրորդ եթերաշրջանում, դետեկտիվ Ռենե Կորդերոյի դերում դուրս մնացած դերասանի փոխարեն, սակայն երեք դրվագների նկարահանումներից հետո նա նույնպես լքում է սերիալը։
Անձնական կյանք
խմբագրելԱպրում է Լոս Անջելեսում։ 2009 թվականի սկզբից հանդիպում էր դերասանուհի Ջենիֆեր Մորիսոնի հետ[1][2]։ Զույգը բաժանվում է 2012 թվականին։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1997 | Անկում | The Fall | փոստատար |
1998 | Ոստիկանը քողակման տակ | New York Undercover | համախոհ #1 |
1999 | Այլիսս | Arli$$ | Այվերի Օրտեգա |
1999 | Վաղը կգա այսօր | Early Edition | Պեդրո Մենդոսա |
2000 | Խաղաղ կապույտ | Pacific Blue | անհայտ |
2000 | Հիմարները Հազարդից. Հոլլիվուդյան խառնաշփոթ | The Dukes of Hazzard: Hazzard in Hollywood! | Կիպրիանո |
2000 | Յակուդզայի եղբայրը | Brother | Վիկտոր |
2000 | Որսորդուհի | The Huntress | Ֆլակո Ռոսարիո |
2001 | CSI. Հանցագործության վայրը | CSI: Crime Scene Investigation | Էկտոր Դելգադո |
2002 | Վերջին կործանում | Final Breakdown | Էկտոր Արտուրո |
2002 | Շտապ օգնություն | ER | Ռիկի |
2003 | Ջորջ Լոպես | George Lopez | երիտասարդ Մեննի |
2003 | Կրկնակի ֆորսաժ | 2 Fast 2 Furious | Օրանժ Ջուլիուս |
2003 | Մարտական բրիգադ | The Librarians | G-մարդ |
2004 | Պարոն 3000 | Mr. 3000 | Մինադեո |
2004 | Իվ | Eve | Էդրիեն |
2005 | CSI. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Ռուբեն Դե Ռոսա |
2006 | Պահեստային խաղացողներ | The Benchwarmers | Կառլոս |
2007 | Տրանսֆորմերներ | Transformers | Ֆիգերոա |
2008 | Փողոցների արքաները | Street Kings | դետեկտիվ Կոսմո Սանթոս |
2008 | Մաքս Փեյն | Max Payne | Ջեկ Լուպինո |
2005-2009 | Փախուստ բանտից | Prison Break | Ֆեռնանդո Սուկրե |
2009 | Փախուստ բանտից. Եզրափակիչ փախուստ | Prison Break: The Final Break | Ֆեռնանդո Սուկրե |
2009 | CSI. Հանցագործության վայրը Մայամի | CSI: Miami | Նեյտան Կոուլ |
2009 | Ինկասատոր | Armored | Պալմեր |
2010 | Կենդանեցում | The Quickening | Սվոն |
2010 | Սաութլենդ | Southland | դետեկտիվ Ռենե Կորդերո |
2010 | Հետապնդում | Chase | Մարկո Մարտինես |
2010 | Փախուստ բանտից. Դավադրություն | Prison Break: The Conspiracy | Ֆեռնանդո Սուկրե |
2010 | Ռոմային օրագիր | The Rum Diary | Սեգուրա |
2012 | Արա այդ | Work It | Անխել Օրտիս |
2013 | Պինդ ընկույզ։ Հիանալի օր է մեռնելու համար[3] | A Good Day to Die Hard | Մյորֆի |
2013 | Կենդանի | Animal | Դուգլաս |
2013 | Ռիցոլի և Այսլես | Rizzoli & Isles | լեյտենանտ Ռաֆայել Մարտինես |
2014 | Արյունալի վրեժ | In the Blood | Սիլվիո Լուգո |
2015 | Հանցագործ | Criminal |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Дженнифер Моррисон и Амори Ноласко на концерте Марка Энтони на День Святого Валентина (14.02.09)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Jennifer Morrison — Emmy Awards 2009 with Amaury Nolasсо». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Latest in 'Die Hard' series adds two
Արտաքին հղումներ
խմբագրել- Ամորի Նոլասկոն (անգլ.) Internet Movie Database կայքում
- Կենսագրություն www.tv.com կայքում Արխիվացված 2009-02-07 Wayback Machine(անգլ.)
- Ամորի Նոլասկոյի կենսագրությունը «Փախուստ բանտից»-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2009-05-05 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամորի Նոլասկո» հոդվածին։ |