Ռոկկի Մարչիանո (անգլ.՝ Rocky Marciano, անգլերենում արտասանվում է որպես՝ Ռոկկի Մարսիանո, իսկական անունը՝ Ռոկկո Ֆրենսիս Մարկեջիանո, անգլ.՝ Rocco Francis Marchegiano, սեպտեմբերի 1, 1923(1923-09-01)[1][2], Բրոքթոն (Մասաչուսեթս), Փլիմաութ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - օգոստոսի 31, 1969(1969-08-31)[1][2], Newton), ամերիկացի պրոֆեսիոնալ անպարտելի ծանր քաշային կարգի բռնցքամարտիկ, աշխարհի բացարձակ չեմպիոն 1952 թ. սեպտեմբերի 23-ից մինչև 1956 թ. նոյեմբերի 30-ը։

Ռոկկի Մարչիանո
անգլ.՝ Rocco Francis Marchegiano
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1923(1923-09-01)[1][2]
ԾննդավայրԲրոքթոն (Մասաչուսեթս), Փլիմաութ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 31, 1969(1969-08-31)[1][2] (45 տարեկան)
Մահվան վայրNewton
ՔաղաքացիությունԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունBrockton High School?
Մասնագիտությունբռնցքամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքrockymarciano.net
 Rocky Marciano Վիքիպահեստում

Առաջին ծանր քաշային կարգի տիտղոսակիր բռնցքամարտիկն է, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 49 մարտերում ոչ մի պարտություն չի կրել։

Իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո դարձել է հաջողակ բիզնեսմեն։

Կենսագրություն խմբագրել

Ռոկկի Մարչիանոն ծնվել է իտալական ներգաղթյալների բազմազավակ ընտանիքում. հայրը ծագումով Ռիպա Տեատինայից (Աբրուցո) էր, իսկ մայրը Սան Բարտոլոմեո ին Գալդոյից (Կամպանիա)։ Նա մանկության տարիներին կատարել է զանազան աշխատանքներ՝ ձյուն է մաքրել, սպասք է լվացել, աշխատել է որպես հողափոր, տեղադրել է գազի խողովակներ[4]։

Սպորտ խմբագրել

Բեյսբոլի պարապմունքներ խմբագրել

Պատանու առաջին լուրջ հետաքրքրությունը եղել է բեյսբոլը։ Նա համարվում էր հեռանկարային սպորտսմեն, բայց մարզումների ժամանակ ձեռքը ջարդվելուց հետո իր բեյսբոլիստ դառնալու երազանքին ստիպված էր հրաժեշտ տալ[5]։

Բռնցքամարտի կարիերա խմբագրել

1950 թ. մարտին Ռոկկի Մարչիանոն դուրս եկավ ռինգ անպարտելի բռնցքամարտիկ Ռոլանդ Լաստարցայի դեմ։ Պայքարը հավասար էր ընթանում և տևեց ամբողջ 15 ռաունդ և ավարտվեց Մարչիանոյի հաղթանակով՝ մրցավարների անհատական որոշմամբ։ Ընդ որում՝մի մրցավարը հաղթանակը տվեց Մարչիանոյին, երկրորդը՝ Լաստարցին, իսկ երրորդը վճռեց ոչ-ոքի և ռինգի մրցավարը,ով այն ժամանակներում իրավասություն ուներ, հաղթանակը պարգևեց Մարչիանոյին։ Դա Մարչիանոյի ամենավիճելի հաղթանակն էր։

1951 թ. հուլիսին Մարչիանոն 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ֆակտուրային բռնցքամարտիկ Ռեքս Լեյնին։ Ընդ որում՝ այդ մարտում Ռեքս Լեյնը ֆավորիտ էր։

1951 թ. սեպտեմբերին նա հանդիպեց լեգենդ Ջո Լուիսի հետ։ Ծերացած Լուիսը դժվարանում էր հակադրվել երիտասարդ հակառակորդին։ 8-րդ ռաունդում Մարչիանոն նախկին չեմպիոնին նոկաուտի ենթարկեց։

1952 թ. սեպտեմբերին Մարչիանոն ռինգ դուրս եկավ ծանր քաշային կարգի չեմպիոնի՝ Ջերսի Ջո Ուոլքոթի դեմ։ Մարչիանոն իր կարիերայում առաջին անգամ հայտնվեց նոկդաունում։ 13-րդ ռաունդում նա չեմպիոնին նոկաուտի ենթարկեց։ Մենամարտը «Ռինգ» ամսագրի վիճակագրությամբ արժանացել է «տարվա մենամարտ» անվանակարգին։

1953 թ. մայիսին Մարչիանոյի և Ուոլքոթի միջև տեղի ունեցավ ռևանշ։ Մարչիանոն մրցակցին գցեց նոկդաունի մեջ։ Ուոլքոթը չէր ցնցվել, ուղղակի մինչև վերջ գետնին էր նստած, իսկ երբ հաշիվը 10-ից բարձրացավ, մրցավարը վիճելի մենամարտը կանգնեցրեց։ Մրցակցի անկյունը սկսեց վիճարկել, սակայն մրցավարը չէր լսում նրանց, իսկ հետո նա հեռացավ ռինգից[6]։

1953 թ. սեպտեմբերին Մարչիանոն կրկին հանդիպեց Ռոլանդ Լաստարցայի հետ։ Լաստարցան ավելի շատ պաշտպանվում էր, իսկ Մարչիանոն՝ ընդհակառակը, հարձակվում, բայց մենամարտը շատ հավասար էր ընթանում։ 11-րդ ռաունդում Մարչիանոն Լաստարցային գցեց ծանր նոկդաունի մեջ, Լաստարցան տղամարդկորեն բարձրացավ, բայց Մարչիանոն նրան շանսեր չտվեց և մրցավարը կանգնեցրեց մարտը՝ սահմանելով տեխնիկական նոկաուտ։ Մենամարտը «Ռինգ» ամսագրի վիճակագրությամբ արժանացել է «տարվա մենամարտ» անվանակարգին։

1954 թ. հունիսին Մարչիանոն ռինգ դուրս եկավ նախկին ծանր քաշային կարգի չեմպիոնի՝ Էզզարդ Չարլզի դեմ։ Մարչիանոն վստահորեն հաղթեց նրան միավորների շնորհիվ։

1954 թ. սեպտեմբերին Մարչիանոյի և Չարլզի միջև տեղի ունեցավ ռևանշ։ 8-րդ ռաունդում Մարչիանոն նոկաուտի ենթարկեց հակառակորդին։

1955 թ. մայիսին Մարչիանոն 9-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ոչ նշանավոր Դոն Կոկկելային։

1955 թ. սեպտեմբերին տեղի ունեցավ մարտ ծանր քաշային կարգի չեմպիոն Ռոկկի Մարչիանոյի և կիսածանր քաշային կարգի չեմպիոն Արչի Մուռի միջև։ 9-րդ ռաունդում Մարչիանոն նրան նոկաուտի ենթարկեց։ Սա Մարչիանոյի կարիերայի վերջին մարտն էր։ Իր մեջքի խնդիրների պատճառով նա լքեց ռինգը։

Մահ խմբագրել

Զոհվել է ավիավթարից 1969 թ. օգոստոսի 31-ին՝ մասնավոր Սեսսնա-172 ինքնաթիռի վթարի արդյունքում։ Ինքնաթիռի օդաչուն, վատ եղանակի պատճառով ստիպված փորձեց վայրէջք կատարել Այովա նահանգի օդանավակայանում, բայց մխրճվեց ծառի մեջ։

Հիշողություն խմբագրել

  • Ռոկկի Մարչիանոյի հուշարձանը տեղադրված է հարազատ Բրոկտոն քաղաքում[7]։
  • Մարչիանոյի անվամբ կոչվել է Բրոկտոնի փոստայի բաժանմունքը[8]։
  • Նկարահանվել է «Ռոկկի Մարչիանո» ֆիլմը (անգլ. Rocky Marciano) ԱՄՆ-ում, որի ռեժիսորն էր Չարլզ Ունիկլերը, իսկ Ռոկկիի դերում խաղացել է Ջոն Ֆավրոն։

Փաստեր խմբագրել

  • Մամուլում հաճախ չափազանցվում է Ֆլոյդ Մեյվեդերի կողմից Մարչիանոյի ռեկորդը կրկնելու «փաստը», որը իր հերթին որոշ մարդկանց մոտ համարվում է սխալական կարծիք։ Իրենց կարծիքով Մարչիանոյի անհաղթության ռեկորդը վերաբերվում է միայն ծանր քաշային կարգի բռնցքամարտիկներին, այն դեպքում, որ անկախ քաշային կարգերից, բռնցքամարտի պատմության մեջ կա երկու քաշային կարգերի չեմպիոն՝ Ռիկարդո Լոպեշը, որի ռեկորդը չի հաղթահարվել մինչև օրս ո՛չ Ֆլոյդ Մեյվեդերի և ո՛չ էլ Ռոկկի Մարչիանոյի կողմից։ Իր հերթին գրառված ցուցակներում Մարչիանոյի և Ֆլոյդ Մեյվեդերի ոչ-ոքիները բացակայում են, և իրենց ռեկորդը բացարձակապես մաքուր է։
  • 1976 թ. լույս է տեսնում բրնցքամարտի մասին ամենադրամարկղային ֆիլմը՝ «Ռոկկի»-ն։ Ռոկկի Բալբոայի դերակատարը Սիլվեստր Ստալոնեն է, իսկ նախապատկերներից մեկը Ռոկկի Մարչիանոն է։ Ըստ ֆիլմի՝ սյուժեի Մարչիանոն համարվում է նաև Բալբոայի կուռքը։

Մարտերի վիճակագրություն խմբագրել

Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Անցկացման վայր
Արդյունք
Ծանոթագրություններ
1 1947թ. մարտի 17   Լի Էպպերսոն (դեբյուտ)   Valley Arena,Հոլիոկ,Մասաչուսեթս,ԱՄՆ KO3 (4)
2 1948թ. հուլիսի 12   Գարրի Բիլասարիան (3-5-0)   Rhode Island Auditorium, Փրովիդենս, Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO1 (4)
3 1948թ. հուլիսի 19   Ջոն Էդվարդս (1-1-0)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO1 (4)
4 1948թ. օգոստոսի 9   Բոբբի Քուին (8-0-0)   Rhode Island Auditorium,Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO3 (4)
5 1948թ. օգոստոսի 23   Էդդի Ռոսս (15-0-1)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO1 (6)
6 1948թ. օգոստոսի 30   Ջիմմի Ուիքս (դեբյուտ)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO1 (6)
7 1948թ. սեպտեմբերի 13   Ամֆրի Ջեքսոն (4-2-0)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO1 (6)
8 1948թ. սեպտեմբերի 20   Բիլլ Հանդերման (1-4-0)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO1 (6)
9 1948թ. սեպտեմբերի 30   Ժիլվեր Կարդոն (0-1-0)   Uline Arena, Վաշինգտոն, ԱՄՆ KO1 (4)
10 1948թ. հոկտեմբերի 4   Բոբ Ջեֆֆերսոն (3-2-0)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO2 (6)
11 1948թ. նոյեմբերի 29   Ջեյմս Պատրիկ Քոննոլի (8-5-0)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO1 (8)
12 1948թ. դեկտեմբերի 14   Ջիլլի Ֆեռոն (3-4-0)   Convention Hall, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ TKO2 (6)
13 1949թ. մարտի 21   Ջոնի Պրետցի (9-5-0)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO5 (10)
14 1949թ. մարտի 28   Արտի Դոնատո (8-7-0)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO1 (10)
15 1949թ. ապրիլի 11   Ջիմմի Ուոլս (9-15-1)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO3 (10)
16 1949թ. մայիսի 2   Ջիմմի Էվանս (18-7-0)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO3 (10)
17 1949թ. մայիսի 23   Դոն Մոգար (17-9-1)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ UD10 (10)
18 1949թ. հուլիսի 18   Գարրի Հավթ (13-7-0)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO3 (10)
19 1949թ. օգոստոի 16   Պիտ Լուտիս (29-13-3)   New Page Arena, Նյու Բեդֆորդ, Մասսաչուսեթս, ԱՄՆ KO3 (10)
20 1949թ. սեպտեմբերի 26   Թոմմի Ջիջորջիո (9-9-0)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO4 (10)
21 1949թ. հոկտեմբերի 10   Թեդ Լոուրի (62-49-9)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ UD10 (10)
22 1949թ. նոկեմբերի 7   Ջո Դոմինիկ (18-10-0)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO2 (10)
23 1949թ. դեկտեմբերի 2   Պեթ Ռիչարդս (23-6-5)   Madison Square Garden,Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO2 (8)
24 1949թ. դեկտեմբերի 19   Ֆիլ Մուսքատո (56-20-0)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO5 (10)
25 1949թ. դեկտեմբերի 30   Կարմին Վինգո (16-1-0)   Madison Square Garden,Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO6 (10)
26 1950թ. մարտի 24  Ռոլանդ Լաստարցա (37-0-0)   Madison Square Garden,Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ SD10 (10)
27 1950թ. հունիսի 5   Էլդրիջ Իթման (22-20-5)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO3 (10)
28 1950թ. հուլիսի 10   Ջինո Բուոնվինո (22-11-7)   Braves Field, Բոստոն, Մասսաչուսեթս, ԱՄՆ TKO10 (10)
29 1950թ. սեպտեմբերի 18   Ջոննի Շքոր (30-18-2)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO6 (10)
30 1950թ. նոյեմբերի 13   Թեդ Լոուրի (65-57-10)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ UD10 (10)
31 1950թ. դեկտեմբերի 18   Բիլլ Ուիլսոն (43-11-2)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO1 (10)
32 1951թ. հունվարի 29   Քին Սիմոնս (8-8-1)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO8 (10)
33 1951թ. մարտի 20   Գարոլդ Միտչելլ (3-13-3)   Auditorium, Հարթֆորդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ TKO2 (10)
34 1951թ. մարտի 26   Արտ Հենրի (13-15-1)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ TKO9 (10)
35 1951թ. ապրիլի 30   Ուիլլիս Ապպլեգեյտ (11-14-2)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ UD10 (10)
36 1951թ. հուլիսի 12   Ռեքս Լեյն (34-1-2)   Madison Square Garden,Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO6 (10)
37 1951թ. օգոստոսի 27   Վրեդդի Բեշոր (30-13-1)   Boston Garden, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ KO4 (10)
38 1951թ. հոկտեմբերի 26   Ջո Լուիս (66-2-0)   Madison Square Garden,Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ KO8 (10)
39 1952թ. փետրվարի 13   Լի Սավոլդ (100-37-3)   Convention Hall, Ֆիլադելֆիա, Փենսլիվանիա, ԱՄՆ RTD6 (10)
40 1952թ. ապրիլի 21   Ջինո Բուոնվինո (24-14-8)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO2 (10)
41 1952թ. մայիսի 12   Բերնի Ռեյնոլդս (51-9-1)   Rhode Island Auditorium, Փրովիդենս Ռոդ Այլենդ, ԱՄՆ KO3 (10)
42 1952թ. հուլիսի 28   Գարրի Մետյուս (81-3-5)   Yankee Stadium, Բրոնքս, Նյու Յորք, ԱՄՆ KO2 (10)
43 1952թ. սեպտեմբերի 23   Ջերսի Ջո Ուոլքոթ (51-16-2)   Municipal Stadium, Ֆիլադելֆիա, Փենսլիվանիա, ԱՄՆ KO13 (15) Ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն (Ուոլքոթի 2-րդ պաշտպանություն)։
44 1953թ. մայիսի 15   Ջերսի Ջո Ուոլքոթ (51-17-2)   Chicago Stadium, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ KO1 (15) Ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն (Մարչիանոյի 1-ին պաշտպանություն)։
45 1953թ. սեպտեմբերի 24   Ռոլանդ Լաստարցա (53-3-0)   Polo Grounds, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ TKO11 (15) Ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն (Մարչիանոյի 2-րդ պաշտպանություն)։
46 1954թ. հունիսի 17   Էզզարդ Չարլզ (85-10-1)   Yankee Stadium, Բրոնքս, Նյու Յորք, ԱՄՆ UD15 (15) Ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն (Մարչիանոյի 3-րդ պաշտպանություն)։ Մրցավարների հաշիվ. 8/6, 8/5, 9/5:
47 1954թ. սեպտեմբերի 17   Էզզարդ Չարլզ (85-11-1)   Yankee Stadium, Բրոնքս, Նյու Յորք, ԱՄՆ KO8 (15) Ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն (Մարչիանոյի 4-րդ պաշտպանություն)։
48 1955թ. մայիսի 16  Դոն Կոկել (66-11-1)   Kezar Stadium, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ TKO9 (15) Ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն (Մարչիանոյի 5-րդ պաշտպանություն)։
49 1955թ. սեպտեմբերի 21   Արչի Մուռ (148-19-8)   Yankee Stadium, Բրոնքս, Նյու Յորք, ԱՄՆ KO9 (15) Ծանր քածային կարգի աշխարհի չեմպիոն (Մարչիանոյի 6-րդ պաշտպանություն)։
Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Անցկացման վայր
Արդյունք
Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. https://boxrec.com/media/index.php/Rocky_Marciano_vs._Roland_LaStarza_(2nd_meeting)
  4. «Рокки Марчиано (Rocky Marchiano)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  5. Биография, нокауты, рекорды Рокки Марчиано
  6. Rocky Marciano vs Jersey Joe Walcott
  7. «Знаменитому боксеру Рокки Марчиано установили памятник». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  8. Рокки Марчиано поставят памятник в Броктоне

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոկկի Մարչիանո» հոդվածին։