«Ռոքի» (անգլ.՝ Rocky), 1976 թվականին նկարահանված սպորտային ֆիլմ դրամա, սցենարի հեղինակը և գլխավոր դերակատարը Սիլվեստր Ստալոնեն է, ում համար այս դերը առաջին նշանավոր դերն էր կինոյում, և նրան մեծ ճանաչում բերեց ամբողջ աշխարհում[8], հետագայում Ստալոնեն որպես ռեժիսոր նկարահանեց ֆիլիմի ևս 5 սերիա[9]։

Ռոքի
անգլ.՝ Rocky
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, մարտաֆիլմ և բոքսի մասին ֆիլմ
Թվականնոյեմբերի 21, 1976[1], ապրիլի 25, 1978[2], ապրիլի 1, 1977[3] և 1976
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Էվիլդսեն
ՊրոդյուսերՌոբերտ Չարտոֆ և Իրվին Ուինքլեր
Սցենարի հեղինակՍիլվեստր Ստալոնե
ԴերակատարներՏալիա Շայր, Կարլ Ուեզերս, Բյորտ Յանգ, Բյորջես Մերեդիթ, Սիլվեստր Ստալոնե, Թոնի Բերթոն, Թեյեր Դեյվիդ, Ջո Սպինել, Ջո Ֆրեյզեր, Stan Shaw?, Մայքլ Դորն, Ջորջ Օ'Հենլոն[4], Լլոյդ Կաուֆման[4], Ֆրենկ Ստալոնե[4], Butkus Stallone?, Hank Rolike?, Frankie Van? և Simmy Bow?
ՕպերատորJames Crabe?
ԵրաժշտությունԲիլ Կոնտի
ՄոնտաժScott Conrad?
Պատմվածքի վայրՓենսիլվանիա
Նկարահանման վայրՍանտա Մոնիկա և Ֆիլադելֆիա
ԿինոընկերությունUnited Artists
Տևողություն119 րոպե
Բյուջե1 000 000 $[5]
Շահույթ117 235 147 $[6][7] և 225 000 000 $[7]
 Rocky (franchise) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է «իտալական ձիուկ» մականունով բռցքամարտիկ Ռոքի Բալբոայի մասին, ով դեպքերի բերումով ցանկանում է մենամարտել տվյալ ժամանակի աշխարհի չեմպիոն Ապոլլո Կրիդի հետ և սկսում է ավելի ակտիվ մարզվել։ Այդ ընթացքում Ռոքին նաև սկսում է ընկերություն անել համեստ և ամոթխած բնավորությամբ Էդրիանի հետ ...

Դերակատարներ խմբագրել

Դերակատար Դեր
Սիլվեստր Ստալոնե Ռոքի Բալբոա Ռոքի Բալբոա
Թալիա Շայեր Էդրիան Պեննինո Էդրիան Պեննինո
Բերջես Մերեդիթ Միկի Գոլդմիլ Միկի Գոլդմիլ
Կառլ Ուեզերս Ապոլլո Կրիդ Ապոլլո Կրիդ
Բերտ Յանգ Պոլլի Պեննինո Պոլլի Պեննինո

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Ֆիլմն արժանացել է 3 Օսկար մրցանակի, Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր և Լավագույն մոնտաժ անավանակարգերում, ներկայացված է եղել ևս 7 անվանակարգերում, որոնց թվում նաև Ստալոնեն ներկայացվել է Օսկարի Լավագույն դերասան և Լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում միաժամանակ, ինչը հաջողվել է միայն 2 կինոգործչի (Օրսոն Ուելս - «Քաղաքացի Քեյնը», Չառլի Չապլին - «Մեծ բռնապետը»

Ֆիլմը ստացել է նաև 1 Ոսկե Գլոբուս, ներկայացված է եղել ևս 5-ի։ Ստացել է 1 BAFTA, 1 Գրեմմի, 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ և ԱՄՆ-ի կինոքննադատների խորհրդի 1 մրցանակ։

Վարկանիշային ցանկեր խմբագրել

Ֆիլմն ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից տարբեր տարիներին կազմված վարկանիշային ցանկերում հետևյալ տեղերում

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • ֆիլմի սյուժեի համար որպես հիմք ծառայել է բռնցքամարտի ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնության համար Չակ Վեպների և Մուհամմեդ Ալիի միջև կայացած մարտը, Ռոքի Բալբոաի նախատիպը հանդիսացել է Չակ Վեպները, Ապոլլո Կրիդինը՝ Մոհամեդ Ալին[10][11]։
  • բռնցքամարտիկ Ջո Ֆրեյզերը խաղացել է ինքն իրեն ֆիլմում, գլխավոր հերոսների մենամարտից առաջվա տեսարաններում։
  • փողոցային երգիչներից մեկին մարմնավորել է Ստալոնեի հարազատ եղբայրը՝ Ֆրենկ Ստալոնեն։
  • Ռոքի Բալբոաի արձանը կանգնեցված է Ֆիլադելֆիայի գեղարվեստական թանգարանի աստիճանների մոտ[12] և սերբիական Ժիտիշտե փոքր քաղաքում[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Box Office Mojo — 1999.
  2. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=8279&type=MOVIE&iv=Basic
  3. Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. https://www.e-cinema.com/blog/article/top-10-des-films-pas-chers-qui-rapportent-un-max
  6. Box Office Mojo — 1999.
  7. 7,0 7,1 The Numbers — 1997.
  8. «Inside the Actors Studio with Sylvester Stallone». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. «box-office data». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. Чак Вепнер и Сильвестр Сталлоне договорились
  11. «Прототип Рокки удостоится собственной кинобиографии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  12. «Rocky Statue». Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 23-ին.
  13. http://www.npr.org/templates/story/story.php?storyId=13949671

Արտաքին հղումներ խմբագրել