Ռոզեր Բրյու Լյոպ (իսպ.՝ Roser Bru Llop, փետրվարի 15, 1923(1923-02-15)[1][2], Բարսելոնա, Իսպանիա[3][2] - մայիսի 26, 2021(2021-05-26)[4][5], Սանտյագո, Չիլի[5]), իսպանական ծագմամբ նկարչուհի և փորագրող Չիլիից, կապված է նեոֆիգուրատիվ (նոր պատկերային) արվեստի շարժման հետ[7][8]։

Ռոզեր Բրյու
Ի ծնեկատ.՝ Roser[1]
Ծնվել էփետրվարի 15, 1923(1923-02-15)[1][2]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա[3][2]
Վախճանվել էմայիսի 26, 2021(2021-05-26)[4][5] (98 տարեկան)
Մահվան վայրՍանտյագո, Չիլի[5]
Քաղաքացիություն Չիլի[6] և  Իսպանիա
ԿրթությունՉիլիի համալսարան և Pontifical Catholic University of Valparaíso?
Մասնագիտություննկարչուհի, նկարիչ-փորագրող և վիզուալ արտիստ
Թեմաներգեղանկարչություն և փորագրում
Ներշնչվել էAntoni Tàpies?
Պարգևներ
ՀայրLluís Bru i Jardí?
Կայքroserbru.cl(իսպ.)
 Roser Bru Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
(աուդիո)
Ռոզեր Բրյուի ձայնի ձայնագրությունը
Ձայնագրվել է 2015 թվականին

Ռոզեր Բրյուն ծնվել է Բարսելոնայում (Իսպանիա) 1923 թվականին։ Հաջորդ տարի՝ Պրիմո դե Ռիվերայի բռնապետության տարիներին, նրա ընտանիքը արտաքսվել է Փարիզ (Ֆրանսիա)։ Չորս տարի անց նրանք վերադարձել են հայրենի քաղաք, որտեղ Բրյուն սովորել է Մոնթեսորի դպրոցում, իսկ 1931 թվականին ընդունվել է Կատալոնիայի ժեներալիտետի դպրոց-ինստիտուտ (կատ.՝ Institut-Escola de la Generalitat de CatalunyaԻսպանիայի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո՝ 1939 թվականին, նա կրկին մեկնել է Ֆրանսիա, որտեղից էլ «Վիննիպեգ» շոգենավով գնացել է Չիլի։ Նա հասել է Չիլիի Վալպարաիսո նավահանգիստ նույն թվականի սեպտեմբերի 3-ին։

1939-1942 թվականներին Ռոզեր Բրյուն գեղարվեստ է սովորել Չիլիի համալսարանի նրբագեղ արվեստների դպրոցում, որտեղ նրա դասախոսներից են եղել նկարիչներ Պաբլո Բուրչարդը և Իսրայել Ռոան[7]։ 1947 թվականին նա միացել է Պլաստիկ ուսանողների խմբին (իսպ.՝ Grupo de Estudiantes Plásticos), որոնց թվում էին այնպիսի նկարիչներ, ինչպես Խոսե Բալմեսը, Գրասիա Բարիոսը և Գիլյերմո Նունյեսը[9]։ 1957 թվականին նա սկսել է փորագրություն սովորել «Taller 99»-ում, որը ղեկավարում էր Նեմեսիո Անտունեսը[10]։

Ռոզեր Բրյուի աշխատանքները ցուցադրվել են Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, ինչպես նաև Իսպանիայում, ընդ որում նրա որոշ նկարներ պահվում են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի[11], Բրուքլինի թանգարանի, Սանտյագոյի Ժամանակակից արվեստի թանգարանի, Չիլոեի Ժամանակակից արվեստի թանգարանի, Սանտյագոյի Գեղարվեստի ազգային թանգարանի, Սալվադոր Ալվենդեի համերաշխության թանգարանի, Չիլիի ազգային պատմական թանգարանի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի[12], Ռիո դե Ժանեյրոյի Ժամանակակից արվեստի թանգարանի, Բեռլինի պետական թանգարանի և այլ թանգարանների հավաքածուներում[7][13][14][15][16][17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.artistasvisualeschilenos.cl/658/w3-article-40136.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան — 1995.
  3. 3,0 3,1 3,2 Sabadell Art Museum — 1981.
  4. 4,0 4,1 4,2 https://www.uchile.cl/noticias/176339/comunidad-universitaria-despide-a-la-artista-roser-bru
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 SWI swissinfo.ch (իտալ.)SRG SSR, 1999.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. 7,0 7,1 7,2 «Roser Bru: Biografía» (Spanish). Национальный музей изящных искусств (Сантьяго). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Chile // Arte latinoamericano en el siglo XX / Sullivan, Edward J.. — Editorial NEREA, 1996. — С. 312. — ISBN 9788489569041
  9. «Roser Bru Llop» (Spanish). Чилийский университет. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. 'Con tanto tiempo encima': aportes de literatura latinoamericana en homenaje a Pedro Lastra / Monasterios Pérez, Elizabeth. — Plural editores, 1997. — С. 222. — ISBN 9788489891074
  11. «Roser Llop Bru | MoMA». The Museum of Modern Art (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  12. «Reports of the departments» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  13. «Hoy se inaugura en Barcelona la retrospectiva de la artista Roser Bru» [Today a Retrospective of the Artist Roser Bru is Inaugurated]. El Mercurio (Spanish). 2006 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Ogalde, Rodrigo (2012 թ․ հունվարի 18). «Obras de Matta, Roser Bru y Carmen Aldunate exhibirán en la Expo Arte de Santo Domingo» [Works by Matta, Roser Bru and Carmen Aldunate Will Be Exhibited at the Santo Domingo Art Expo]. El Líder (Spanish). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Roser Bru expone en la nueva sede del Taller 99» [Roser Bru Exhibits at the New Headquarters of Taller 99]. El Mercurio (Spanish). 2011 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Homenaje: Roser Bru y Antoni Tàpies». El Mercurio (Spanish). 2003 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Retrospectiva de Roser Bru será presentada en México» [Retrospective of Roser Bru Will Be Presented in Mexico]. El Mercurio (Spanish). Santiago. 2000 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)