Մարդն առանց հատկանիշների

Մարդն առանց հատկանիշների, Ռոբերտ Մուզիլի անավարտ վեպը։ Հեղինակն իր գլխավոր վեպը գրել է մոտ 20 տարի՝ մինչև իր մահը։ Կյանքի ընթացքում հրատարակել է մի մասը։

Մարդն առանց հատկությունների
գերմ.՝ Der Mann ohne Eigenschaften
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակՌոբերտ Մուզիլի
Երկիր Ավստրիա
Բնագիր լեզուգերմաներեն
Գրվել է1921—1942
ՏեսարանՎիեննա[1]
ԿերպարներUlrich?, Bonadea?, Diotima?, Clarisse?, Walter?, Moosbrugger?, Ulrich's father?, Hans Tuzzi?, Paul Arnheim?[2], Rachel?, Leo Fischel?, Soliman?, Gerda Fischel?, Count Leinsdorf?, Hans Sepp?, General Stumm von Bordwehr?, Agathe?, Friedel Feuermaul? և Gottlieb Hagauer?
Հրատարակվել է1932[3]
Թվային տարբերակarchive.org/details/MusilDerMannOhneEigenschaften(գերմ.) և musilonline.at/musiltext/(գերմ.)

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները տեղի են ունենում 1913 թվականին՝ Ավստրիայում և Հունգարիայում։ Անխորտակելի կայսրության կառավարությունը որոշում է արժանի պատասխան գտնել 1918 թվականին Վիլհելմ II- ի 30-ամյակի տոնակատարության համար։ Ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որը կիրականացնի Ֆրանց Յոզեֆի գահակալության 70-ամյակի տոնակատարությունը, որը պիտի լինի ոչ պակաս հարևան Գերմանիայից։ Զավեշտալին այն է, որ ընթերցողը գիտակցում է, որ 1918 թվականին ոչ ոք չի մտածի տոնակատարության մասին, իսկ կայսր Ֆրանց Իոսիֆը մինչ այդ տարի չի ապրի։ Հեղինակը գրում է անհայտ կորածների և զվարճալի կայսրության մասին։

Սա ընդգծվում է հեգնանքով, վեպում միշտ հիշատակվում են Թ. և Կ. տառերը, ինչը նշանակում է Թագավորական և Կայսերական, իսկ երբեմն թագավորակայսերական։ Այս ամենին հետևում է հեգնական հատվածը. «Մենք դա կկոչենք պարզապես Կաքանիա։ Բարի, հին Կաքանիան ազատ էր իր սահմանադրությամբ, բայց իշխում էր կղերականությունը։ Նա հոգևոր առաջնորդ էր, բայց ապրում էր ազատ մտածողության մեջ։ Օրենքի առաջ բոլոր քաղաքացիները հավասար էին, բայց բոլորը քաղաքացիներ չէին»։

Հանձնաժողովը ղեկավարում է հյուպատոսի կինը՝ Հերմելինդա Տուցին, վեպում անվանվելով Դիոտիմա։ Այս մականունը նրան տվեց գլխավոր դերակատար Ուլրիհը, ով նույնպես հանձնաժողովի անդամ է։ Երեսուներկու ամյա Ուլրիհը՝ «առանց հատկանիշների մարդ»-ը արդեն սպա էր, ինժեներ և մաթեմատիկոս, իսկ հիմա իր ուժերը փորձում է հանրային ոլորտում։ Աստիճանաբար վեպի գործողության մեջ ընդգրկվում են ավելի շատ կերպարներ։ Գերմանական արդյունաբերող Արնհեյմը (այս անվան տակ ընդգծվում է Վալտեր Ռատենաուն[4][5][6][7]), ում սիրահարվում է Դիոտիման, անհասկանալի ձևով գալիս է և բոլորին զարմացնում իր գիտելիքներով, մշակույթով և հարստությամբ։ Արնհեյմը ուներ նորաոճ վիլա Բեռլինում, որոնք հայտնվել էին ժամանակակից ճարտարապետության բոլոր հրատարակություններում և ամրոց, որն ուներ հին ամրոցների ամրությունը[Ն 1] Սակայն հրեա բանկիր Ֆիշելը բացահայտում է Արնհեյմի գաղտնիքը, ով հետաքրքրված էր Գալիցյան նավթային հանքերով։ Բանկիր Հերդայի դուստրը պատմում է Ուլրիհի գաղտնիքը, իսկ նա դստերն անընդհատ հալածում է։ Սակայն նրան հետաքրքրում էր միայն Դիոտիման։ Ուլրիհի մանկության ընկերուհի Կլարիսան նույնպես ցանկանում է հրապուրել նրան, չնայած նա ամուսնացած էր նրա ընկերոջ՝ Վալտերի հետ։

Բացի բարձր խավից, վեպը ներառում է Դիոտիմայի ծառային, ով կապի մեջ է սև արքա Արնհեյմի հետ, ինչպես նաև սերիական մանյակ֊մարդասպան Մոոսբուրգերին։ Ավստրիական արդարադատությունը ոչ մի կերպ չէր կարողանում որոշել արդյոք նա մաքուր է, խելագար թե մասամբ մեղավոր։ Այս ամենի պատճառով երկու հին իրավաբան ընկերները վիճում են, որանցից մեկը Ուլրիհի հայրն էր։ Վեպի երկրորդ մասն ավարտվում է հոր հեռագրով. «Քեզ հայտնում եմ իմ սպասվող մահվան մասին»։ Ուլրիհը գալաիս է թաղման արարողությունը կազմակերպելու համար և այնտեղ հանդիպում է քրոջը՝ Ագաթային, ով պատրաստվում է ամուսնալուծվել երկորդ ամուսնուց։ Անսպասելիորեն պարզվում է, որ եղբայր և քույր կապված են յուրօրինակ ոգով, ինչպես «սիամական երկվորյակներ»֊ը։ Ագաթան գալիս է Ուլրիհի մոտ, վերջինս նրա հետ շատ ժամանակ է անցկացնում, որպես հոգեհարազատ։ Հանձնաժողովը դեռևս տատանվում էր, իսկ Դիոտիման նույնպես չէր իմանում գնալ Արնհեյմի մոտ, թե մնալ ամուսնու հետ։ Արնհեյմի կողմից նավթի շահագործման փաստը արդեն շատերին էր հայտնի։ Նա Ուլրիհին առաջարկում է քարտուղարի պաշտոն, սակայն վերջինս հրաժարվում է։

Բազմաթիվ փորձեր են արվել հեղինակի հանկարծակի մահվան պատճառով ընդհատված վեպի վերջը վերականգնելու համար, բայց այդ առեղծվածը նրա հետ գնաց գերեզման։

Գրելու պատմություն խմբագրել

Մուզիլը վեպը գրել է ավելի քան 20 տարի՝ 1921-ից մինչ իր հանկարծակի մահը՝ 1942 թվականի շվեյցարական աքսորի պատճառով։ Վեպի ընդհանուր երկարությունը շուրջ 1700 էջ է։ Նա իրեն նվիրեց աշխատանքին, ինչի պատճառով աղքատության եզրին էր։ Իրենց ազդեցությունն ունեցան 1920-ականների գնաճը և արտագաղթը։ Առաջին երկու գրքերը հրատարակվել են 1930 թվականին և ընկալվել որպես երկար վեպ` առանց հին թեմայի հատուկ պատմության և հետաքրքրություն չառաջացրեց։ Մնացածը հրատարակվել է գրողի այրու կողմից։ Միայն 1950-ական թվականներին, նոր հրատարակությունից հետո գիրքը սկսեց ուշադրություն գրավել։ Ոգու բարկության մասին վեպը, կայսրության փլուզումը նրա անսովոր ոճով և երկար երկխոսություններով, «գաղափարների վեպը» այժմ քննադատների կողմից համարվում է քսաներորդ դարի դասական ստեղծագործություններից մեկը։

Նշումներ խմբագրել

  1. Արնհեյմը, ինչպես հրեական Ռատենաուն չէր կարող ունենալ իսկական նախնադարյան ամրոց, սակայն իր Բեռլինի վիլան իսկապես ներկայացնում է Բայդերմերի ոճով[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Der Mann ohne Eigenschaften (գերմ.)Reinbek: Rowohlt Verlag, 2014. — S. 9. — 1041 p. — ISBN 978-3-499-26780-2
  2. Bangert L. A. Experimental Utopias: The Man without Qualities // Twentieth-Century Literary CriticismGale, 1988. — Vol. 68. — ISBN 978-0-7876-1168-2 — ISSN 0276-8178
  3. Dawidowski C. Musil, Robert: Der Mann ohne Eigenschaften // Kindlers Literatur Lexikon — 2012.
  4. «Զատոնսկի Դ.» Ռոբերտ Մուզիլը և նրա «Մարդն առանց հատկությունների» վեպը
  5. Robert Musil New World Encyclopedia
  6. [1]
  7. Rathenau on Answers.com
  8. (Fredric Bedoire, Robert Tanner. «The Jewish contribution to modern architecture, 1830—1930», p.275)

Արտաքին հղումներ խմբագրել