Ռոբերտ Բունզեն (գերմ.՝ Robert Wilhelm Bunsen մարտի 31, 1811(1811-03-31)[1][2][3], Գյոթինգեն, Kingdom of Westphalia[4][5][3] - օգոստոսի 16, 1899(1899-08-16)[6][7][8][…], Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4][9][3]), գերմանացի քիմիկոս։

Ռոբերտ Բունզեն
գերմ.՝ Robert Wilhelm Bunsen
Դիմանկար
Ծնվել էմարտի 31, 1811(1811-03-31)[1][2][3]
ԾննդավայրԳյոթինգեն, Kingdom of Westphalia[4][5][3]
Մահացել էօգոստոսի 16, 1899(1899-08-16)[6][7][8][…] (88 տարեկան)
Մահվան վայրՀայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4][9][3]
ԳերեզմանԲերգֆրայդհոֆ
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1918).svg Գերմանիա
ԿրթությունԳյոթինգենի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1831)
Մասնագիտությունքիմիկոս, ֆիզիկոս, գյուտարար, համալսարանի պրոֆեսոր և ուսուցիչ
ԱշխատավայրՎրոցլավի համալսարան, Հայդելբերգի համալսարան, Մարբուրգի համալսարան և Գյոթինգենի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Դևիի շքանշան[10] Կոպլիի մեդալ[11] Ալբերտի մեդալ Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Հելմհոլցի մեդալ Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան և Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Association for Natural History in the Duchy of Nassau? և Թուրինի Գիտությունների Ակադեմիա[3]
Ստորագրություն
Robert Bunsen - Signatur.jpg
Robert Bunsen Վիքիպահեստում

Ծնվել է 1911 թվականին, նրա հայրը` Քրիստիան Բունզենը (1770-1837) եղել է գրականության պրոֆեսոր, իսկ Ռոբերտ եղել է նրանք ընտանիքի չորրորդ տղան[12]։ Սկզբնական կրթությունը ստացել է գիմնազիաներում, իսկ 1828 թվականին ընդունվել է Գյոթինգենի համալսարան, որտեղ ուսումնասիրել է քիմիա, ֆիզիկա և երկրաբանություն։

Մարբուրգի (1838-ից) և Հայդելբերգի (1852– 1889) համալսարանների պրոֆեսոր, Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից–անդամ (1862)։ Ուսումնասիրել է արսենի մի շարք օրգանական միացություններ (1837– 1843)։ 1841 թվականին ստեղծել է ածխա–ցինկային գալվանական էլեմենտ, որի օգնությամբ հալված քլորիդների էլեկտրոլիզով ստացել է (1852–55) մետաղական մագնեզիումը, լիթիումը, կալցիումը, ստրոնցիումը, բարիումը։

Բունզենը մշակել է գազային վերլուծության ճշգրիտ եղանակներ, որոնք շարադրված են նրա «Գազաչափական մեթոդներ» (1857) աշխատության մեջ։ Տարբեր մետաղների գոլորշիներով գունավորված բոցի սպեկտրների ուսումնասիրությունները (1854-ից, Գուստավ Կիրխհոֆի հետ) հիմք դրեցին սպեկտրային վերլուծությանը, որի միջոցով հայտնաբերեցին ցեզիումը (1860), ռուբիդիումը (1861)։ Բունզենը քիմիկոս Հենրի Ռոսկոյի հետ հետազոտել է լույսի ազդեցությունը քիմիական պրոցեսների վրա, որով նպաստել է լուսաքիմիայի զարգացմանը։ Բունզենը․ մի շարք սարքերի հեղինակ է․ լուսաչափ՝ յուղային բծով (1843), գազայրիչ (1885), սառցային կալորիաչափ (1879) և այլն։

Բունզեին աշակերտել է քիմիկոս Հարություն Աբելյանը։

ԳրականությունԽմբագրել

  • Храмов, Ю. А. Бунзен Роберт Вильгельм // Физики : Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и доп. — М. : Наука, 1983. — С. 49. — 400 с. — 200 000 экз. — ББК 22.3гя2. — УДК 53(G).
  • Иностранные члены Российской академии наук XVIII—XXI вв.: Геология и горные науки. / Отв. редактор И. Г. Малахова. М.: ГЦ РАН, 2012. — 504 с. ISBN 978-5-904509-08-8 (эл. версия).

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 609