Հարություն Աբելյան
Հարություն Տիգրանի Աբելյան (ապրիլի 13 (25), 1849[1][2], Վարդաբլուր, Ալեքսանդրապոլի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 11, 1921[2], Ցյուրիխ[2]), հայ քիմիկոս։ Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր։ Հայ գաղութի պատվավոր նախագահ։
Հարություն Աբելյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 13 (25), 1849[1][2] Վարդաբլուր, Ալեքսանդրապոլի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | նոյեմբերի 11, 1921[2] (72 տարեկան) Ցյուրիխ[2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Ցյուրիխի համալսարան |
Անդամակցություն | Գերմանական քիմիական ընկերություն |
Ալմա մատեր | Ներսիսեան դպրոց, Հայդելբերգի համալսարան և Ցյուրիխի համալսարան (1872) |
ԿենսագրությունԽմբագրել
Հարություն Աբելյանը ծնվել է ապրիլի 25-ին, Վարդաբլուր գյուղում (այժմ՝ Լոռու մարզ)։ Պատանեկության հասակում կորցրել է հորը։ Նախնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում։ Սովորել է Ներսիսյան դպրոցում և որպես առաջավոր շրջանավարտ 1865 թվականին ուղարկվել Եվրոպա` ուսումը շարունակելու։ 1865 թվականի հոկտեմբերի 21-ին դառնում է Հայդելբերգի համալսարանի ուսանող։ Համալսարանի բնագիտական ֆակուլտետում աշակերտել է Ռ. Բանզենին, Գ. Կիրխհոֆին, Հ. Հելմհոլցին, միաժամանակ դասախոսություններ լսել փիլիսոփայության, տրամաբանության և հոգեբանության բաժիններում։ Առանց Հայդելբերգի համալսարանն ավարտելու Աբելյանն անցնում է Շվեյցարիա՝ շարունակելով հետևել բնագիտության դասընթացներին։
1872 թվականին ավարտել է Ցյուրիխի համալսարանը` ներկայացնելով դոկտորական ատենախոսության թեզերը։ 1884 թվականին ընդունում է Շվեյցարիայի քաղաքացիություն[3]։
Եղել է Ցյուրիխի նահանգային քիմիկոս (1877-1884), համալսարանի պրոֆեսոր (1884-1921), Գերմանական քիմիական ընկերության անդամ։ Զբաղվել է բարձր ածխաջրածինների, դիքլորեթերների և սննդանյութերի վերլուծական քիմիայով։ Հետազոտել է նավթի բոցավառման պրոցեսը, ստեղծել նրա ջերմությունը չափող սարք, որ կոչվել է իր անունով։ Աբելյանի «Առաջնորդ որակական անալիզի» գերմաներեն լեզվով գրված գիրքը ունեցել է բազմաթիվ հրատարակություններ։ 1896 թ. գիտական նպատակներով եկել է Հայաստան, բարձրացել Արարատի գագաթը, իր տպավորությունները գրել եվրոպական թերթերում։ Աբելյանը եղել է Ցյուրիխի հայ գաղութի պատվավոր նախագահ։
Մահացել է հոկտեմբերի 11-ին, Ցյուրիխում։
ԸնտանիքԽմբագրել
Կինն ազգությամբ ռուս էր, ունեցել է երկու աղջիկ և մեկ տղա։ Տղան քանդակագործ, նկարիչ էր[3]։
ԵրկերԽմբագրել
- Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005, էջ 547 (Աբելյան Հարություն Տիգրանի [հրատ. նյութերում օգտագործած գրական անունները])։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10004
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 21.
- ↑ 3,0 3,1 «Հանդես ամսօրյա», 1922, № 2-3:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 21)։ |