Ռոբերտո Մարտինես

իսպանացի ֆուտբոլիստ

Ռոբերտո Մարտինես Մոնտոլիու, (իսպ.՝ Roberto Martínez Montoliú, հուլիսի 13, 1973(1973-07-13)[1], Բալագեր, Noguera), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և ֆուտբոլային մարզիչ։ Անգլիական «Էվերթոն»-ի ֆուտբոլային մարզիչը։

Football pictogram.svg
Ռոբերտո Մարտինես
Martinez Roberto 2015.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոբերտո Մարտինես Մոնտոլիու
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Մականուն Բոբբի, Մարտի
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 13, 1973 (46 տարեկան)
Ծննդավայր Բալագեր, Կատալոնիա, Իսպանիա
Հասակ 178 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Պատանեկան կարիերա
1982-1990 Իսպանիա Բալագեր
1990-1993 Իսպանիա Ռեալ Սարագոսա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991-1994 Իսպանիա Ռեալ Սարագոսա 1 (0)
1991-1994  Իսպանիա Ռեալ Սարագոսա Բ ? (?)
1994-1995 Իսպանիա Բալագեր 8 (2)
1995-2001 Անգլիա Ուիգան Ատլետիկ 188 (17)
2001-2002 Շոտլանդիա Մոտերուել 16 (0)
2002-2003 Անգլիա Ուոլսոլ 6 (0)
2003-2006 Անգլիա Սուոնսի Սիթի 122 (4)
2006-2007 Անգլիա Չեստեր Սիթի 31 (3)
Մարզչական կարիերա
2007-2009 Անգլիա Սուոնսի Սիթի
2009-2013 Անգլիա Ուիգան Ատլետիկ
2013-մ.հ. Անգլիա Էվերթոն
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿարիերաԽմբագրել

Ֆուտբոլիստի կարիերանԽմբագրել

Մարտինեսը իր կարիերան սկսել է իր քաղաքի անունով հանդես եկող ակումբում՝ «Բարագեր»-ում։ Մարտինեսը հանդես էր գալիս թիմի երիտասարդական կազմում և արդեն 16 տարին չլրացած տեղափոխվեց «Սարագոսա»: 1993 թվականի հունիսի 20-ին Սարագոսաի կազմում, Լա Լիգայում խաղաց իր առաջնախաղը, ընդդեմ «Ատլետիկո Մադրիդ»-ի։ 1994 թվականին Մարտինեսը վերադառնում է Բարագեր, որտեղ խաղում է մեկ մրցաշրջան։

1995 թվականի հուլիսի 25-ին տեղափոխվում է անգլիական «Ուիգան Ատլետիկ», որը հանդես էր գալիս Անգլիայի 3-րդ ենթախմբում: Այդ ժամանակահատվածում ակումբը հաղթում է 3-րդ ենթախումբը[2]: Տարվա ակումբի ֆուտբոլիստը, ըստ Պրոֆեսիոնալ Ֆուտբոլային Ասոցիացիայի ճանաչվում է Մարտինեսը։

2001 թվականին Մարտինեսի հետ որպես ազատ գործակալի պայմանագիր է կնքում շոտլանդական «Մոտերուել»-ը[3], առաջին մրցաշրջանում ակումբի կազմում Մարտինեսը խաղում է 16 հանդիպումներում[4]: Հաջորդ մրցաշրջանին Մարտինեսը վերադառնում է Անգլիա՝ «Ուոլսոլ», որտեղ մեկ տարի մնալուց հետո տեղափոխվում է «Սուոնսի Սիթի»[5], որտեղ կրում է ավգաի թևկապը[6]:

2003-2006 թվականներին խաղում է Սուոնսիում։ 2004-2005 թվականներին Անգլիայի 2-րդ ենթախմբից տեղափոխվում է թիմը Պրեմիեր Լիգա

2006 թվականին տեղափոխվում է իր ֆուտբոլիստի կարիերայի վերջին ակումբը՝ «Չեսթեր Սիթի»[7]: 2007 թվականի փետրվարին ավարտում է իր ֆուտբոլիստի կարիերան և անմիջապես տեղափոխվում է «Սուոնսի Սիթի», որպես մարզիչ[8]:

Մարզիչի կարիերաԽմբագրել

Սուոնսի ՍիթիԽմբագրել

2007 թվականի փետրվարին Մարտինեսը տեղափոխվում է Սուոնսի և սկսում է գլխավորել ակումբը։ Այդ մրցաշրջանում ակումբը Մարտինեսի հետ միասին հաղթում է Չեմպիոնշիպը: Մարտինեսը ստանում է մրցանակ որպես Չեմպիոնշիպի լավագույն մարզիչ[9]: 2008 թվականին Մարտինեսը երկարաձգում է պայմանագիրը[10]:

2008 թվականի հունիսին «Սելտիկ»-ը և «Ուիգան Ատլետիկ»-ը հետաքրքրվում էին Մարտինեսի ծառայություններով[11][12]: Մեկ օր հետո արդեն հայտնի դարձավ, որ Մարտինեսը տեղափոխվելու է անգլիական Ուիգան։

Ուիգան ԱտլետիկԽմբագրել

 
Մարտինեսը 2010 թվականին

Իր ամբողջ մարզչական կարիերան Մարտինեսն անցկացրել է անգլիական ակումբներում։ Ուիգանում առաջին հանդիպումը Մարտինեսը գլխավորել է 2009 թվականի օգոոստոսի 15-ին, ընդդեմ «Աստոն Վիլլա»-ի, հաշիվը՝ (2:0)։ Հաջորդ խաղին դժվարին պայքարում Մարտինեսի թիմը հաղթանակ տարավ, ընդդեմ «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս»-ի, հաջորդ խաղում 0:5 հաշվով ծանր պարտություն կրեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ից։

Տնային հանդիպումներում Ուիգանը հաղթանակ է տարել առաջնության առաջատարների նկատմամբ. «Չելսի»-ի, «Լիվերպուլ»-ի և «Արսենալ»-ի։

Առաջնության ամենախոշոր հաշիվներով պարտությունները կրել է Ուիգանը։ «Տոտենհեմ»-ին պարտվել է (1:9) հաշվով, «Չելսի»-ին (0:8) հաշվով։ Մրցաշրջանում Ուիգանը գրավեց 16-րդ հորիզոնականը և դուրս չմնաց Պրեմիեր Լիգայի պայքարից։

2013 թվականի մայիսի 11-ին Անգլիայի գավաթի խաղարկությունում Սուոնսին իր պատմության ամենալավ արդյունքը ցույց տվեց՝ եզրափակչում հաղթանակ տանելով «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ (1:0)։ Հաղթանակի գնդակը խփել է Բեն Ուոթսոնը։

ԷվերթոնԽմբագրել

 
Ռոբերտո Մարտինեսը Էվերթոնի խաղի ժամանակ

2013 թվականի մայիսի 28-ին, երբ Դևիդ Մոյեսը տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ, Էվերթոնին մարզիչ էր հարկավոր և որպես լավ թեկնածու Էվերթոնը սկսեց հետաքրքրվել Մարտինեսով։ 2013 թվականի ամռանը Մարտինեսը սկսեց գլխավորել Էվերթոնը, պայմանագրի համաձայն ժամկետը 4 տարի է։ Մարտինեսի համար Լիվերպուլը 1,5 միլիոն ֆունտ ստերլինգ էր առաջարկում։

Առաջին պաշտոնական հանդիպումը որպես Էվերթոնի մարզիչ տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, ընդդեմ «Նորվիչ Սիթի»-ի, խաղը ավարտվում է 2:2 հաշվով։ Հաջորդ խաղում դժվարին պայքարում Մարտինեսի թիմը 3:2 հաշվով հաղթում է «Վեստ Հեմ Յունայթեդ»-ին։

ՁեռքբերումներԽմբագրել

Որպես ֆուտբոլիստԽմբագրել

  • Իսպանիայի գավաթակիր - 1993/94
  • Անգլիայի Երրորդ դիվիզիոնի չեմպիոն - 1996/97
  • Ֆուտբոլայինյ լիգայի մրցանակի հաղթող - 1998/99, 2005/06

Որպես մարզիչԽմբագրել

  • Անգլիայի Առաջին ֆուտբոլային լիգայի չեմպիոն - 2007/08
  • Անգլիայի գավաթակիր - 2012/13

ԱնձնականԽմբագրել

  • Ուիգան Աթլետիկի տարվա ֆուտբոլիստ- 1995/96
  • Անգլիայի Առաջին ֆուտբոլային լիգայի տարվա մարզիչ - 2007/08
  • Պրեմիեր-լիգայի ամսվա լավագույն մարզիչ - ապրիլ 2012

ՎիճակագրությունըԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրոգավաթներ Այլ Արդյունք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Սարագոսա Իսպանիայի Լա Լիգա 1993-1994 1 0 1 0 0 0 0 0 2 0
Արդյունք 1 0 1 0 0 0 0 0 2 0
Ուիգան Ատլետիկ Անգլիայի Պրեմիեր Լիգա 1995-1996 42 9 6 4 0 0 2 0 50 13
Անգլիայի Պրեմիեր Լիգա 1996-1997 43 4 3 0 0 0 1 1 47 5
Անգլիայի Պրեմիեր Լիգա 1997-1998 33 1 3 1 0 0 3 0 39 2
Անգլիայի Պրեմիեր Լիգա 1998-1999 10 0 3 0 0 0 1 0 14 0
Անգլիայի Պրեմիեր Լիգա 1999-2000 25 3 5 0 0 0 3 1 33 4
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2000-2001 34 0 7 0 0 0 2 0 43 0
Արդյունք 187 17 27 5 0 0 12 2 226 24
Մոտերուել Շոտլանդիայի ֆուտբոլի առաջնության 2001-2002 16 0 0 0 0 0 0 0 16 0
Արդյունք 16 0 0 0 0 0 0 0 16 0
Ուոլսոլ Անգլիայի Պրեմիեր Լիգա 2002-2003 6 0 0 0 0 0 0 0 6 0
Արդյունք 6 0 0 0 0 0 0 0 6 0
Սուոնսի Սիթի Անգլիայի Պրեմիեր Լիգա 2002-2003 19 2 0 0 0 0 0 0 19 2
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2003-2004 27 0 3 0 0 0 0 0 30 0
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2004-2005 37 0 3 0 0 0 2 0 42 0
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2005-2006 39 2 2 0 0 0 7 0 48 2
Արդյունք 122 4 8 0 0 0 9 0 139 4
Չեսթեր Սիթի Անգլիայի Պրեմիեր Լիգա 2006-2007 31 3 6 0 0 0 1 0 38 3
Արդյունք 31 3 6 0 0 0 1 0 38 3
Ամբողջ կարիերայում 363 24 42 5 0 0 22 2 427 31

ՄարզչականԽմբագրել

Ակումբ Սկիզբ Ավարտ Ցուցանիշ
Խաղ Հաղթանակ Ոչ-ոքի Պարտություն Հաղթանակի տոկոս
  Սուոնսի Սիթի փետրվարի 25, 2007 հունիսի 15, 2009 126 63 37 26 50,00
  Ուիգան Աթլետիկ հունիսի 15, 2009 հունիսի 5, 2013 175 51 47 77 29,14
  Էվերթոն հունիսի 5, 2013 113 51 31 31 45,13
Արդյունք 414 165 115 134 39,85

ԾանոթագրություններԽմբագրել

  1. SNAC — 2010.
  2. «Wigan finally land boss Martinez» (անգլերեն)։ BBC։ 2009-06-15։ Վերցված է 2014-01-01 
  3. «Martinez joins the Motherwell set» (անգլերեն)։ BBC։ 2001-07-03։ Վերցված է 2014-01-01 
  4. «Motherwell axe 19 players» (անգլերեն)։ BBC։ 2002-04-29։ Վերցված է 2014-01-01 
  5. «Saddlers split with Martinez» (անգլերեն)։ icBirmingham։ 2003-01-25։ Վերցված է 2014-01-01 
  6. «Swansea release skipper Martinez» (անգլերեն)։ BBC։ 2006-05-30։ Վերցված է 2014-01-01 
  7. «Chester snap up ex-Swan Martinez» (անգլերեն)։ BBC։ 2006-07-29։ Վերցված է 2014-01-01 
  8. «Martinez sure of Swansea success» (անգլերեն)։ BBC։ 2007-02-25։ Վերցված է 2014-01-01 
  9. «Martinez crowned manager of year» (անգլերեն)։ BBC։ 2008-05-13։ Վերցված է 2014-01-01 
  10. «Martinez agrees 'improved' deal» (անգլերեն)։ BBC։ 2008-04-23։ Վերցված է 2014-01-01 
  11. «Martinez is Wigan's first choice» (անգլերեն)։ BBC։ 2009-06-03։ Վերցված է 2014-01-01 
  12. «Celtic want Swans boss Martinez» (անգլերեն)։ BBC։ 2009-06-01։ Վերցված է 2014-01-01