Ռիչարդ Սթոլման
Ռիչարդ Մեթյու Սթոլման (անգլ.՝ Richard Matthew Stallman, հաճախ օգտագործվում է անվան սկզբնատառերից կազմված հապավումը՝ rms, մարտի 16, 1953[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)՝ հանդիսանում է ազատ ծրագրերի[8] շարժման (free software movement) նախաձեռնողը և ԳՆՈՒ (GNU) նախագծի ու Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի (Free Software Foundation) հիմնադիրը։
1983 թ. Սթոլմանը սկսեց ազատ օպերացիոն համակարգ ստեղծելու ԳՆՈՒ նախագիծը՝ իբրև գլխավոր ճարտարապետ և կազմակերպիչ։ Նշված նախագծով սկիզբ դրվեց նաև ազատ ծրագրերի շարժմանը, որը ֆորմալիզացվեց 1985 թ. Ազատ ծրագրերի հիմնադրամի ստեղծմամբ։
Նա հանդիսանում է ազատ ծրագրերի շարժման գաղափարների իրագործմանը ուղղված քոփիլեֆթ[9] (copyleft) գաղափարի առաջամարտիկներից և մի քանի քոփիլեֆթ արտոնագրերի հիմնական հեղինակ, մասնավորապես՝ ներկայումս տարածված ԳՆՈՒ հանրային արտոնագրի (GNU General Public License)։
Սթոլմանը բավականին հայտնի ծրագրավորող է և հեղինակ այնպիսի կարևոր ծրագրերի, ինչպիսիք են Էմակսը (Emacs), ԳՆՈՒ կոմպիլյատորների հավաքածուն (GNU Compiler Collection), ԳՆՈՒ վրիպազերծիչը (GNU Debugger) և շատ այլ գործիքներ ԳՆՈՒ հիմնական գործիքների հավաքածուի (GNU Coreutils) մեջ։
1990-ական թթ. կեսերից սկսած Սթոլմանը ավելի շատ ժամանակ է հատկացնում ազատ ծրագրերի գաղափարների տարածմանը և իր տեսլականով՝ ծրագրային խոչընդոտող պատենտների ու հեղինակային իրավունքների ավելորդ ընդլայնման դեմ պայքարին։
Ռիչարդ Սթոլմանի պատվին է անվանվել (9882) Սթոլման աստերոիդը։
Այցելությունը Հայաստան խմբագրել
2010 թ. նոյեմբերին այցելել է Հայաստան և հանդես եկել հանրային դասախոսություններով.
- «Ազատ ծրագրային ապահովում. էթիկա և ինտերնետ» ("Free Software: Ethics and the Internet"). Երևան, 16.11.2010
- «Ազատ թվային հասարակություն» ("Free Digital Society"). Երևան, 18.11.2010
- «Ազատ ծրագրային ապահովումը և ձեր ազատությունը» (“Free Software and Your Freedom”). Գյումրի, 19.11.2010
- «Ազատ ծրագրերը և ձեր ազատությունը» (Առաջնորդության Դպրոցի և ՏՏ Դպրոցի համատեղ բաց դաս[10]). Երևան, 24.11.2010
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 https://awards.acm.org/award-recipients/stallman_9380313
- ↑ Docteur Honoris Causa Stallman — FSF, 2016.
- ↑ https://cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ Այլընտրանքային, սակայն նվազ կիրառելի տարբերակներ՝ ծրագրային ապահովում, ծրագրակազմ։
- ↑ Քոփիլեֆթ (copyleft)՝ հեղինակային իրավունքի օրենքների օգտագործումը՝ ծրագրերի օգտագործման, փոփոխման և տարածման սահմանափակումները կանխելու նպատակով։
- ↑ http://www.itschool.am/news/101124.php