Մաքս Ժերեբչևսկի
Մաքս Սոլոմոնովիչ Ժերեբչևսկի (ռուս.՝ Макс Соломонович Жеребчевский, օգոստոսի 30, 1932, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, նկարիչ-մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ։
Մաքս Ժերեբչևսկի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 30, 1932 (92 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | նկարիչ |
IMDb։ | ID 0955642 |
Կենսագրություն
խմբագրելՄաքս Ժերեբչևսկին ծնվել է 1932 թվականի օգոստոսի 30-ին Մոսկվայում։ Հայրը եղել է շինարար, մայրը (ծագումով Լոձից)՝ դաշնակահարուհի։ Մաքս Ժերեբչևսկին 1958 թվականին ավարտել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիային կից գեղարվեստի միջնակարգ դպրոցը Մոսկվայում, 1961 թվականին՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի մուլտիպլիկացիայի բաժինը։
1961-1979 թվականներին որպես բեմադրող նկարիչ աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[1], ապա «Մուլտհեռուստաֆիլմում»։
Որպես բեմադրող նկարիչ՝ Մաքս Ժերեբչևսկին աշխատել է հիմնականում նկարված ֆիլմերի վրա, ռեժիսորներ Պյոտր Նոսովի, Վասիլի Լիվանովի, Ինեսա Կովալևսկայայի, Նատալյա Գոլովանովայի հետ։ Նրա մասնակցությամբ ստեղծված ամենահայտնի մուլտֆիլմերից են՝ «Վայրի կարապները» (ռուս.՝ «Дикие лебеди»), «Ռիկի Տիկի Տավի» (ռուս.՝ «Рикки-Тикки-Тави»), «Բրեմենյան երաժիշտներ» (ռուս.՝ «Бременские музыканты», «Բրեմենյան երաժիշտների հետքերով» (ռուս.՝ «По следам бременских музыкантов»), «Կապույտ թռչուն» (ռուս.՝ «Синяя птица») մուլտֆիլմերը, «Անգետիկն Արևային քաղաքում» (ռուս.՝ «Незнайка в Солнечном городе») մուլտսերիալը։ 1975 թվականին Մաքս Ժերեբչևսկին՝ որպես ռեժիսոր, սցենարիստ և բեմադրող նկարիչ, նկարահանել է «Թռուցիկություններ» (ռուս.՝ «Мимолётности») մուլտիպլիակցիոն ֆիլմը[2]՝ ֆանտազիա Սերգեյ Պրոկոֆևի դաշնամուրային մանրապատումների համանուն ժողովածուի երաժշտական թեմաներով։
Մաքս Ժերեբչևսկին նաև նկարել է դիաֆիլմեր Մոսկվայի «Դիաֆիլմ» ստուդիայի համար, ձևավորել ինտերիերներ, ցուցափեղկեր, նկարազարդել է գրքեր, համագործակցել «Знание — сила», «Техника — молодёжи» ամսագրերի հետ[3]։
1981 թվականին Մաքս Ժերեբչևսկին տեղափոխվել է Իսրայել և բնակություն հաստատել Երուսաղեմում[4]։
Ֆիլմագրություն
խմբագրելԲեմադրող նկարիչ
խմբագրել- 1962 – Վայրի կարապները (ռուս.՝ Дикие лебеди) (Նաթան Լերների հետ միասին)
- 1963 – Ծուղ-րու-ղու (ռուս.՝ Ку-ка-ре-ку)
- 1964 – Չթե փողոց (ռուս.՝ Ситцевая улица)
- 1965 – Ռիկի Տիկի Տավի (ռուս.՝ Рикки-Тикки-Тави)
- 1965 – Լուսատտիկ № 6 (ռուս.՝ Светлячок № 6)
- 1966 – Ամենա, ամենա, ամենա, ամենա (ռուս.՝ Самый, самый, самый, самый)
- 1967 – Չորսը մի բակից (ռուս.՝ Четверо с одного двора)
- 1968 – Ճանապարհային պատահար (ռուս.՝ Дорожное происшествие)
- 1969 – Բրեմենյան երաժիշտներ (ռուս.՝ Бременские музыканты)
- 1970 – Կապույտ թռչուն (ռուս.՝ Синяя птица)
- 1971 – Խոսք հացի մասին (ռուս.՝ Слово о хлебе)
- 1972 – Ֆաետոնը՝ Արևի որդին (ռուս.՝ Фаэтон — сын Солнца)
- 1973 – Բրեմենյան երաժիշտների հետքերով (ռուս.՝ По следам бременских музыкантов)
- 1975 – Աղվեսն ու արջը (ռուս.՝ Лиса и медведь)
- 1975 – Թռուցիկություններ (ռուս.՝ Мимолётности)
- 1976-1977 – Անգետիկն Արևային քաղաքում (ռուս.՝ Незнайка в Солнечном городе, 1-10 սերիաներ)
- 1977 – Жихарка
- 1978 – Պոյգան և աղվեսը (ռուս.՝ Пойга и лиса)
- 1979 – Огневушка-поскакушка
- 1980 – Ծննդյան գիշեր (ռուս.՝ Ночь рождения)
Ռեժիսոր
խմբագրել- 1975 – Թռուցիկություններ (ռուս.՝ Мимолётности, Սերգեյ Պրոկոֆևի երաժշտությամբ)
Դիաֆիլմեր
խմբագրել- Ամենա, ամենա, ամենա, ամենա (ռուս.՝ Самый, самый, самый, самый, 1967)
- Նվիրեք կոկորդիլոս (ռուս.՝ Подарите крокодила, 1972)
- Վիշապը և Հերկուեսյան շիլան (ռուս.՝ Дракон и Геркулесовая Каша, 1973)
- Ինչու են ձկները լռում (ռուս.՝ Почему рыбы молчат, 1974)
- Նկար քարի վրա (ռուս.՝ Рисунок на камне, 1974)
- Ֆաետոնը՝ Արևի որդին (ռուս.՝ Фаэтон — сын Солнца, 1975)
- Խորամանկ պառավներ (ռուս.՝ Хитрые старушки, 1975)
- Տոշկան լուսնի վրա (ռուս.՝ Тошка на Луне, 1976)
- Անցքեր պանրի մեջ (ռուս.՝ Дырки в сыре, 1976)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Maya Balakirsky Katz «Drawing the Iron Curtain: Jews and the Golden Age of Soviet Animation»
- ↑ «Российская анимация в буквах и фигурах | Фильмы | «Мимолётности»». www.animator.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Художник Жеребчевский Макс Соломонович» (ռուսերեն). Диафильмы.su. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Интервью Майи Гельфанд с Максом Жеребчевским
Գրականություն
խմբագրել- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 259. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
խմբագրել- Մաքս Ժերեբչևսկի — animator.ru
- Մաքս Ժերեբչևսկի (անգլ.) Internet Movie Database կայքում