Կլարա Ռումյանովա
Կլարա Միխայլովնա Ռումյանովա (ռուս.՝ Клара Михайловна Румянова, դեկտեմբերի 8, 1929[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 18, 2004[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային ռուս դերասանուհի, որն ունեցել է յուրահատուկ բարձր ձայն։ Առավել հայտնի է ավելի քան երեք հարյուր խորհրդային մուլտֆիլմերի կերպարների հնչյունավորմամբ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1979)։
Կլարա Ռումյանովա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 8, 1929[1] |
Ծննդավայր՝ | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանի թիվ՝ | սեպտեմբերի 18, 2004[1] (74 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան[1] |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0750179 |
Չնայած այն հանգամանքին, որ Կլարա Ռումյանովան եղել է դրամայի ժանրի դիպլոմավորված դերասանուհի, նա խիստ հազվադեպ է նկարահանվել գեղարվեստական կինոյում և արդյունքում ճանաչման է արժանացել որպես հնչյունավորման դերասանուհի, ինչպես նաև որպես երգչուհի։
Կենսագրություն
խմբագրելԿլարա Ռումյանովան ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 8-ին Լենինգրադում։ Տասներորդ դասարանում սովորելու ժամանակ Լյուբով Օռլովայի մասնակցությամբ ֆիլմի դիտումից հետո որոշել է դառնալ դերասանուհի։ 1947 թվականին Կլարա Ռումյանովան տեղափոխվել է Մոսկվա և առաջին փորձից ընդունվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, որտեղ սովորել է Սերգեյ Գերասիմովի և Տամարա Մակարովայի կուրսում[2]։ Ընդունելության քննությունների ժամանակ նրանից գողացել են իր ունեցած ամբողջ փողը, և նա մի քանի օր մնացել է սոված, իսկ վերջին փուլի ժամանակ ընդունող հանձնաժողովի առաջ կորցրել է գիտակցությունը։ Գերասիմովն այդ ժամանակ նրա համար գնել է շոկոլադ և թեյ հյուրասիրել։
Մանկության և պատանեկության տարիներին Կլարա Ռումյանովան ունեցել է բոլորովին այլ՝ շատ ցածր ձայն՝ ալտ։ Իր հայտնի մանկական ձայնով խոսելու ունակությունը ձեռք է բերել ուսանողական տարիներին՝ ծանր հիվանդությունից հետո։ Կլարա Ռումյանովան, ՎԳԻԿ-ի բոլոր ուսանողների նման, մեկնել է համերգների Մերձմոսկվայում և մի անգամ խիստ մրսել է՝ հետագայում հազիվ ապաքինվելով թոքերի կրուպոզային բորբոքումից։ Մեկ ամսից ավելի անցկացնելով հիվանդանոցում՝ Կլարա Ռումյանովան կորցրել է ձայնը։ ՎԳԻԿ-ում սովորելը շարունակելը հայտնվել է վտանգի տակ։ Սերգեյ Գերասիմովը նրան տարել է ֆոնիատրի մոտ, սակայն վերջինս չի կարողացել օգնել՝ պատճառաբանելով, որ Կլարա Ռումյանովան ունի խիստ հազվադեպ հանդիպող ձայնալարեր, և ինքը չի երաշխավորում, որ նա ապաքինվելուց հետո կկարողանա նորմալ զբաղվել վոկալով։ Կես տարի Գերասիմովը Կլարա Ռումյանովային արգելել է խոսել նույնիսկ շշնջալով, և նրանք հաղորդակցվել են գրությունների միջոցով։ Երբ ձայնը վերականգնվել է, պարզվել է, որ Կլարա Ռումյանովան կարող է խոսել շատ բարձր, գրեթե մանկական ձայնով, որով էլ հետագայում հայտնի է դարձել հանդիսատեսի շրջանում[3]։ 1953 թվականին Կլարա Ռումյանովան ավարտել է ՎԳԻԿ-ը և դարձել Կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասանուհի։
Կինոյում նկարահանվել Կլարա Ռումյանովան սկսել է ուսանողական տարիներին, նրա նորամուտը կիանոյում եղել է էպիզոդիկ դեր Սերգեյ Գերասիմովի «Գյուղական բժիշկ» (ռուս.՝ «Сельский врач») ֆիլմում։ Սակայն հետագայում Կլարա Ռումյանովան կատարել է միայն եկրորդական կամ էպիզոդիկ դերեր և ոչ մի անգամ չի մարմնավորել գլխավոր հերոսի։ Կինյում իր հայտնի դերերը կատարել է «Գյուղական բժիշկ» (Լենա), «Նրանք առաջինն էին» (ռուս.՝ «Они были первыми», Վարյա), «Չորսը» (ռուս.՝ «Четверо», բուժքույր), «Կյանքն սկզբից» (ռուս.՝ «Жизнь сначала», Զոյա), «Հարություն» (ռուս.՝ «Воскресение», Բոգոդուխովսկայա), «Ժամանակ, առա՛ջ» (ռուս.՝ «Время, вперёд!», Լուշկա), «12 աթոռ» (ռուս.՝ «12 стульев», Ֆեոդորի հոր կինը) ֆիլմերում։ Աստիճանաբար նրան սկսել են ավելի քիչ հրավիրել խաղալու կինոյում, և նա գրեթե դադարել է նկարահանվել։ Ենթադրաբար դրա պատճառը եղել է կոնֆլիկտը Իվան Պիրևի հետ․ 1953 թվականին, երբ Պիրևը «Մոսֆիլմի» գլխավոր տնօրենն էր, նա Կլարա Ռումյանովային առաջարկել է գլխավոր դեր իր սցենարով նկարահանվող «Հավատարմության փորձություն» (ռուս.՝ «Испытание верности») ֆիլմում, սակայն դերասանուհին մերժել է՝ պատճառաբանելով, որ իրեն դուր չեն գալիս ոչ դերը, ոչ էլ սցենարը, և որ ֆիլմը, իր կարիքով, դատապարտված է անհաջողության։ Իր մահվանից մեկ տարի առաջ Իվան Պիրևը զանգահարել է Կլարա Ռումյանովային և ներողություն խնդրել իր արածի համար[4]։ Ըստ այլ տարբերակի՝ Պիրևը նրան հանդիպել է այգում։
Հնչյունավորման ժամանակ իր «մանկական» ձայնը Կլարա Ռումյանովան առաջին անգամ օգտագործել է «Գյուղական բժիշկ» ֆիլմում, որտեղ ըստ սյուժեի կատարել է ծննդկանի դեր։ Տեսարանի նախապատրաստման ժամանակ նորածնի դերը կատարող երեխան քնել է, և սկզբում նրան երկար ժամանակ չեն կարողացել արթնացնել, իսկ հետո էլ պարզվել է, որ նրան անհնար է ստիպել լացել։ Այդ ժամանակ Կլարա Ռումյանովան պատրաստակամություն է հայտնել հենց նկարահանման հրապարակում հնչյունավորել այդ տեսարանը։ Նա այնքան բնական է ներկայացրել երեխայի լացը, որ երեխան արթնացել է ու սկսել է լացել, բայց Սերգեյ Գերասիմովը ենթադրաբար ֆիլմում օգտագործել է հենց Կլարա Ռումյանովայի ձայնի ձայնագրությունը։ Դրանից հետո Կլարա Ռումյանովան «Մոսֆիլմում» հայտնի է դարձել որպես դերասանուհի, որը կարող է գոռալ ցանկացած մանկական ձայնով, ինչի շնորհիվ նա սկսել է կինոյում նկարահանվելուն զուգահեռ զբաղվել հնչյունավորմամբ՝ հիմնականում հնչյունավորելով երեխաների և կենդանիների ձագերի։ Այդ ժամանակ էլ նրան սկսել են հրավիրել «Սոյուզմուլտֆիլմ», սակայն Կլարա Ռումյանովան մերժել է՝ համարելով, որ իր դերասանական ներուժն ավելի բարձր է, քան մուլտֆիլմերի հնչյունավորումը։ Սակայն գեղարվեստական կինոյում հազվադեպ դերեր ստանալը նրան ի վերջո ստիպել է համաձայնել։ Մուլտիպլիկացիայում նրա նորամուտը եղել է «Կախարդական այգին» (ռուս.՝ «Чудесный сад», 1962) մուլտֆիլմը։ Աստիճանաբար Կլարա Ռումյանովան սկսել է ավելի ակտիվ համագործակցել «Սոյուզմուլտֆիլմի» հետ, և այն շրջանում, երբ նա արդեն բոլորովին չէր նկարահանվում կինոյում, մեծ ճանաչում է ձեռք բերել որպես հնչյունավորման դերասանուհի և սկսել է ձայնագրել ռադիոյի համար և ելույթ ունենալ էստրադայում՝ կատարելով մանկական երգեր ու ռոմանսներ։
Կլարա Ռումյանովան դարձել է միակ դերասանուհին Խորհրդային Միությունում, որն արժանացել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի կոչման (29 դեկտեմբերի, 1979 թվական) մուլտիպլիկացիայում կատարած աշխատանքի համար։ Սակայն նա շատ է ափսոսացել կենդանի կինոյում խաղալու հնարավորության բացակայության պատճառով, որովհետև իրեն միշտ համարել է դրամատիկական դերասանուհի։
1990-ական թվականները եղել են անկման տարիներ Կլարա Ռումյանովայի կյանքում. նախ 1990 թվականի մարտին մահացել է նրա մայրը՝ Աննան, ապա ԽՍՀՄ անկումից և դրան հետևած տնտեսական ճգնաժամի հետևանքով Կլարա Ռումյանովան, շատ դերասանների նման, աստիճանաբար մնացել է առանց աշխատանքի, որովհետև կինոդերասանի թատրոնում նրան կրճատել են աշխատանքից։ Միայն հազվադեպ մասնակցել է աուդիոհեքիաթների ու աուդիոհամերգների ձայնագրություններ և ռադիոպիեսների բեմադրությունների։ Սակայն նույնիսկ այդ ժամանակ նա ընտրություն է կատարել իրեն առաջարկվող աշխատանքների միջև․ «VOX-Records» ստուդիայի գլխավոր տնօրեն Վիկտոր Տրուխանը նշել է, որ Կլարա Ռումյանովան սկզբունքորեն հրաժարվել է մասնակցել աուդիոգովազդների ձայնագրմանը։ Լինելով գործազուրկ՝ Կլարա Ռումյանովան գրել է մի քանի պիեսներ, 2000 թվականին լույս է ընծայել «Իմ անունն է կին» (ռուս.՝ «Имя мне — женщина») գիրքը՝ հեղինակային ժողովածու, որում ընդգրկվել են նրա գրած պիեսները Ռուսաստանի պատմության մեջ նշանակալի դեր ունեցած կանանց մասին (Նադեժդա Դուրովա, Եկատերինա Դաշկովա, Եվդոկիա Ռոստոպչինա), որի համար արժանացել է Պուշկինյան մեդալի։ Աստիճանաբար Կլարա Ռումյանովան դադարել է շփվել իր ընկերների ու ծանոթների հետ։
Կյանքի վերջին տարիներին Կլարա Ռումյանովայի մոտ զարգացել է կրծքագեղձի քաղցկեղ, սակայն նա հրաժարվել է բուժել հասանելի միջոցներով և բուժվել է սեփական ուժերով, և արդյունքում առաջացել են սրտի հետ կապված խնդիրներ։ Կյանքի վերջին տարիներին նա գտնվել է նախկին դերասանուհի Օլգա Գոբզևայի հսկողության տակ, որը նրա տուն է ուղարկել խնամակալ միանձնուհիների։ Մահվանից չորս օր առաջ Կլարա Ռումյանովան վեր է կացել գիշերը, գիտակցությունը կորցրել և մնացել հատակին ընկած մինչև առավոտյան հիվանդապահուհու գալը, ինչի պատճառով հիվանդացել է թոքաբորբով, որը վերջնականապես հյուծել է նրա օրգանիզմը։ Կլարա Ռումյանովան մահացել է լիակատար մենակության մեջ 2004 թվականի սեպտեմբերի 18-ին՝ իր ծննդյան 75-ամյա տարեդարձից երեք ամիս առաջ։ Նա կտակ չի թողել, սակայն Ռուսաստանի կինոյի դերասանների գիլդիայի գլխավոր տնօրեն Վալերիա Գուշչինան, որն ի թիվս այլոց զբաղվել է Կլարա Ռումյանովայի թաղման հարցերով, նրա իրերի մեջ գտել է գրություն, որում դերասանուհին խնդրել է իրեն թաղել Դոնսկի գերեզմանատանը, որովհետև այնտեղ է թաղված իր մայրը։ Թաղմանը Վալերի Գուշչինայից բացի ներկա է եղել միայն դերասան Նիկոլայ Բուռլյաևը։ Դերասանուհու մահվանից հետո սկսվել է նրա մահվան հանգամանքների քննություն։ Ըստ վարկածներից մեկի՝ նա խեղդամահ է եղել, սակայն դրա ստույգ ապացույցներ չկա[5]։
Ընտանիք
խմբագրելԿլարա Ռումյանովան առաջին անգամ ամուսնացել է տասնվեց տարեկանում ոմն երիտասարդ դաշնակահարի հետ։ Այդ ամուսնությունը տևել է երեք ամիս, և նրանք բաժանվել են, երբ Ռումյանովան որոշել է ընդունվել ՎԳԻԿ։ Ամուսինը առաջարկել է ընտրել՝ ինքը կամ կինոն, և Կլարա Ռումյանովան վերջնականապես խզել է հարաբերությունները նրա հետ։ Սակայն այդ ժամանակ նա արդեն եղել է հղիության երկրորդ ամսում, և քանի որ Խորհրդային Միությունում աբորտն արգելված է եղել, նա առանց ծնողների իմացության կատարել է գաղտնի աբորտ, որը հանգեցրել է անպտղության։
ՎԳԻԿ-ի առաջին կուրսում Կլարա Ռումյանովային սիրահարվել է Նիկոլայ Ռիբնիկովը (ընդ որում՝ այդ ժամանակ նա բոլորովին ուշադրություն չի դարձրել իր մեկ այլ համակուրսեցուն՝ Ալլա Լարիոնովային, որի հետ հետագայում ամուսնացել է ու ապրել 33 տարի), սակայն Կլարա Ռւմյանովան, հիշելով ամուսնական կյանքի իր նախորդ փորձը, ինչպես նաև իր ազատատենչ բնավորության պատճառով նրան չի պատասխանել փոխադարձությամբ։ Իսկ երբ Ռիբնիկովը, ծախսելով իր ամբողջ կրթաթոշակը և նույնիսկ պարտք վերցնելով ծանոթներից, նրան նվիրել է ձեռքի ոսկե ժամացույց, նա խփել է տղայի դեմքին, և Ռիբնիկովը ժամացույցը պատուհանից դուրս է նետել։ Այդ դեպքը հետագայում հիմք դարձել «Աղջիկները» ֆիլմի տեսարաններից մեկի համար, որտեղ Ռիբնիկովի հերոսը զայրացած ջարդում և ոտնատակ է տալիս ժամացույցը, որը ցանկանում էր նվիրել Տոսյային (Նադեժդա Ռումյանցևա)։ Կլարա Ռումյանովան իր արարքի համար զղջացել է միայն այն ժամանակ, երբ Նիկոլայ Ռիբնիկովը մահվանից երկու տարի առաջ տարել է միկրոինսուլտ։
Կլարա Ռումյանովայի երկրորդ ամուսինը եղել է դերասան Անատոլի Չեմոդուրովը, որը հայտնի է «Երիտասարդ գվարդիա» ֆիլմում կատարած Սերգեյ Լևաշովի դերով։ Հարսանիքից հետո Չեմոդուրովի ընկերը՝ Սերգեյ Բոնդարչուկը, որոշել է նվեր անել երիտասարդ դերասանուհուն և նրան առաջարել է իշխանուհի Մարիայի դերը «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմում։ Ռումյանովան սկսել է մասնակցել փորձերին, սակայն օգտվելով ռեժիսորի լավագույն ընկերոջ կինը լինելու հանգամանքից, իրեն թույլ է տվել բացակայել փորձերից կամ ներկայանալ մի քանի ժամ ուշացումով, վիճել ռեժիսորի և գրիմարարների հետ։ Ռումյանովայի հանդուգն վարքի պատճառով Բոնդարչուկն ստիպված է եղել նրա փոխարեն հրավիրել Անտոնինա Շուրանովային։
1960-ական թվականներին Ռումյանովան սկսել է ակտիվորեն համագործակցել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի հետ, այնինչ Չեմոդուրովը՝ որպես դերասան, դարձել է ոչ պահանջված և սկսել է զբաղվել հարբեցողությամբ։ Այդ ամենը հանգեցրել է նրան, որ Կլարա Ռումյանովան որոշել է բաժանվել, և 1973 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Ռւմյանովան ամբողջ ունեցվածքը, այդ թվում նաև բնակարանն ու մեքենան, թողել է ամունուն։
Դերասանուհու երրորդ ամուսինը եղել է հեռավոր նավարկությունների նավապետ, սակայն այդ ամուսնությունը տևել է հինգ տարուց պակաս[4]։ Արդյունքում Կլարա Ռումյանովան մինչև մահն ապրել է մենակությամբ մեջ։
Կլարա Ռումյանովան բացասաբար է արտահայտվել գորբաչովյան վերակառուցման, ԽՍՀՄ անկման և նախագահ Բորիս Ելցինի վարած քաղաքականության մասին, մինչև կյանքի վերջը մնացել է կոմունիզմի կողմնակից[3]։
Դերեր կինոյում
խմբագրել- 1951 – Գյուղական բժիշկ (ռուս.՝ Сельский врач) – Լենա Զուևա, Ժենյա Ստրուկովի կինը
- 1956 – Նրանք առաջինն էին (ռուս.՝ Они были первыми) – Վարյա, Կուզմայի ընկերուհին
- 1957 – Չորսը (ռուս.՝ Четверо) – բուժքույր
- 1958 – Փեսացուն այն աշխարհից (ռուս.՝ Жених с того света) – բուժքույր Կլավոչկա
- 1960 – Հարություն(ռուս.՝ Воскресение) – Վերա Եֆրեմովնա Բոգոդուխովսկայա
- 1961 – Կյանքն սկզբից (ռուս.՝ Жизнь сначала) – Զոյա, Լյոլյայի համադասարանցին
- 1962 – Առանց վախի ու նախատինքի (ռուս.՝ Без страха и упрёка) – փոստի աշխատող (լուսագրերում նշված չէ)
- 1965 – Ժամանակ, առա՛ջ (ռուս.՝ Время, вперёд!) – Լուշկա
- 1965 – Նրանք չեն անցնի (ռուս.՝ Они не пройдут)
- 1965 – Զանգում են, բացեք դուռը (ռուս.՝ Звонят, откройте дверь) – ուսուցչուհի Կլարա Միխայլովնա (լուսագրերում նշված չէ)
- 1970 – Փոքրիկ խուտոր տափաստանում (ռուս.՝ Хуторок в степи) – Պավլովսկայա
- 1971 – 12 աթոռ (ռուս.՝ 12 стульев) – մայրիկ Կատերինա, Ֆեոդորի հոր կինը
- 1975 – Չի կարող պատահել (ռուս.՝ Не может быть!) – շիկահեր, որ լսում է «Чёрные подковы» երգը (լուսագրերում նշված չէ)
- 1976 – Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց (ռուս.՝ Сказ про то, как царь Пётр арапа женил) – Գավրիիլ Ռտիշչևի կինը
- 1979 – Անձնակազմ (ռուս.՝ Экипаж) – ուղևորուհի երեխայի հետ
- 1983 – ․․․Կլարա Ռումյանովայի մասնակցությամբ (ռուս.՝ …С участием Клары Румяновой) (ֆիլմ-համերգ) – կամեո
- 1984 – Հատուկ շնորհավորանք (ռուս.՝ Особое подразделение) – արտիստ
- 1984 – Մեռած հոգիներ (ռուս.՝ Мёртвые души) – Չիչիկովի մայրը
- 1988 – Աելիտա, մի՛ հետապնդիր տղամարդկանց (ռուս.՝ Аэлита, не приставай к мужчинам) – քիմգործարանի աշխատող (լուսագրերում նշված չէ)
- 1988 – Հավատարիմ կմնանք (ռուս.՝ Верными останемся, ԽՍՀՄ, ԳԴՀ, ՀԺՀ, ԲԺՀ, Չեխոսլովակիա, ԼԺՀ, Իսպանիա)
Հնչյունավորում
խմբագրելՄուլտֆիլմեր
խմբագրել- 1961 – Ո՞վ է ամենաուժեղը (ռուս.՝ Кто самый сильный?) – սառցակտոր (լուսագրերում նշված չէ)
- 1962 – Միայն ոչ հիմա (ռուս.՝ Только не сейчас) — աղջիկ (լուսագրերում նշված չէ)
- 1962 – Կախարդական այգին (ռուս.՝ Чудесный сад) – Հասան
- 1962 – Վայրի կարապները (ռուս.՝ Дикие лебеди) – փոքրիկ Էլիզա (լուսագրերում նշված չէ)
- 1963 – Ահա թե վագր (ռուս.՝ Вот так тигр!) – Ճուտիկ
- 1963 – Բարանկին, մարդ եղիր (ռուս.՝ Баранкин, будь человеком!) – Յուրա Բարանկին (լուսագրերում նշված չէ)
- 1963 – Լուսատտիկ № 4։ Մեր մատիտը (ռուս.՝ Светлячок № 4. Наш карандаш) – կամակոր կատու
- 1963 – Հետքախույզը (ռուս.՝ Следопыт) – դպրոցական Պետյա (լուսագրերում նշված չէ)
- 1963 – Երեք հաստլիկ (ռուս.՝ Три толстяка) – խոհարարի աշակերտ (լուսագրերում նշված չէ)
- 1963 – Մեծ ուտիճը (ռուս.՝ Тараканище) – մկներ (լուսագրերում նշված չէ)
- 1964 – Քեռի Ստյոպան` միլիցիոներ (ռուս.՝ Дядя Стёпа — милиционер) – երեխաներ / վաճառողւհի / կին փողոցում
- 1964 – Իվան Սեմյոնովի կյանքն ու տառապանքները (ռուս.՝ Жизнь и страдания Ивана Семёнова) – դպրոցական Վանյա Սեմյոնով
- 1964 – Ո՞վ է մեղավոր (ռուս.՝ Кто виноват?) – արդուկ / աղջիկ
- 1964 – Ո՞վ կգնա ցուցահանդես (ռուս.՝ Кто поедет на выставку?) – մարդ կոնստրուկտորից
- 1964 – Գորտուկը փնտրում է հորը (ռուս.՝ Лягушонок ищет папу) – Ծղրիդ
- 1964 – Կարելին ու Չի կարելին (ռուս.՝ Можно и Нельзя) – Կոլյա
- 1964 – Հետքեր ասֆալտի վրա (ռուս.՝ Следы на асфальте) – շնիկ (ձայների մի մասը, լուսագրերում նշված չէ)
- 1964 – Աքաղաղն ու ներկերը (ռուս.՝ Петух и краски) – ճուտիկ / աղվեսի ձագ / Դեղին ներկ
- 1964 – Փոստ (ռուս.՝ Почта) – կարդում է տեքստը
- 1964 – Լուսատտիկ № 5 (ռուս.՝ Светлячок № 5, նովել «Щенок») — սպիտակ գլխարկով տղան, Վոլոդյայի ընկերը / տիկնիկով աղջիկ
- 1965 – Ձեր առողջությունը (ռուս.՝ Ваше здоровье!) – տրակտոր վարող աղջիկ / աշակերտուհի
- 1965 – Վովան անդրսարյան թագավորությունում (ռուս.՝ Вовка в Тридевятом царстве) – գլխավոր Վասիլիսա Իմաստուն / ոսկե ձկնիկ / Վասիլիսաների երգի կատարող
- 1965 – Որտե՞ղ եմ ես նրան տեսել (ռուս.՝ Где я его видел?) – Օբեշչալկին (լուսագրերում նշված չէ)
- 1965 – Տաք քար (ռուս.՝ Горячий камень) – աղջիկ այծի հետ
- 1965 – Ստորակետի ու կետի արկածները (ռուս.՝ Приключения запятой и точки) – Ստորակետ
- 1965 – Ճանապարհորդ գորտը (ռուս.՝ Лягушка-путешественница) – գորտի ձագեր (լուսագրերում նշված չէ)
- 1965 – Ռիկի Տիկի Տավի (ռուս.՝ Рикки-Тикки-Тави) – Ռիկի Տիկի Տավի
- 1965 – Լուսատտիկ № 6 (ռուս.՝ Светлячок № 6) – Մկնիկ / Ճուտիկ
- 1965 – Ո՞ւմ կոներն են անտառում (ռուս.՝ Чьи в лесу шишки?) – Աղվեսի ձագ
- 1966 – Դեղնիկը (ռուս.՝ Жёлтик) – ճուտիկ Դեղնիկ
- 1966 – Արջուկը և գետակում ապրողը (ռուս.՝ Медвежонок и тот, кто живёт в речке) – Արջուկ
- 1966 – Ամենա, ամենա, ամենա, ամենա (ռուս.՝ Самый, самый, самый, самый) – Կոկորդիլոսի ձագ / Մրջյուն
- 1966 – Այսօր Ծնունդ է (ռուս.՝ Сегодня День рождения) – Բոբիկ / Մկնիկ / Տիկնիկ
- 1966 – Լուսատտիկ № 7 (ռուս.՝ Светлячок № 7, լուսագրերում նշված չէ)
- 1966 – Պոչեր (ռուս.՝ Хвосты) – սկյուռներ (լուսագրերում նշված չէ)
- 1967 – Դինոզավրերի սարը (ռուս.՝ Гора динозавров) – դինզավրի ձագ
- 1967 – Կախարդ դարբինը (ռուս.՝ Кузнец-колдун) – ենթավարպետ Ժանո
- 1967 – Ժամանակի մեքենա (ռուս.՝ Машинка времени) – Ֆիգլի-Միգլի (լուսագրերում նշված չէ)
- 1969 – Фитиль № 55 (սյուժե «Разберём — соберём») — տղա (լուսագրերում նշված չէ)
- 1967 – Շոգեքարշը Ռոմաշկովոյից (ռուս.՝ Паровозик из Ромашкова) – Շոգեքարշ
- 1967 – Մկնիկի երգը (ռուս.՝ Песенка мышонка) – Մկնիկ
- 1967 – Մեկ, երկու, բոլորս միասին (ռուս.՝ Раз, два — дружно!) – Մկնիկ / Գորտ / սկյուռներ
- 1967 – Կոկորդիլոսի ազնիվ խոսք (ռուս.՝ Честное крокодильское) – Կոկորդիլոսի ձագ (լուսագրերում նշված չէ)
- 1967 – Չորսը մի բակից (ռուս.՝ Четверо с одного двора) – Կատվիկ (լուսագրերում նշված չէ)
- 1967 – Վեց Իվանով,, վեց կապիտան (ռուս.՝ Шесть Иванов — шесть капитанов) – կարդում է տեքստը (լուսագրերում նշված չէ)
- 1967 – Ֆրանտիշեկ (ռուս.՝ Франтишек) – Ֆրանտիշեկ (լուսագրերում նշված չէ)
- 1967 – Ինչպես դառնալ մեծ (ռուս.՝ Как стать большим) – նապաստակի ձագ (լուսագրերում նշված չէ)
- 1968 – Սպիտակ մորթի (ռուս.՝ Белая шкурка) – սպիտակ մկնիկ
- 1968 – Ուլիկը, որ հաշվում էր մինչև տասը (ռուս.՝ Козлёнок, который считал до десяти) – Ուլիկ
- 1968 – Կոշկավոր կատուն (ռուս.՝ Кот в сапогах) – Արքայադուստր
- 1968 – Մանչուկն ու Կառլսոնը (ռուս.՝ Малыш и Карлсон) – Մանչուկ
- 1968 – Արծվի ձագը (ռուս.՝ Орлёнок) – պիոներ Սերգեյ Ստեպանով
- 1968 – Ամենամեծ ընկերը (ռուս.՝ Самый большой друг) – Աղջիկ
- 1968 – Լուսատտիկ № 8 (ռուս.՝ Светлячок № 8) – Կոլյա / Չիպոլինո / անապաստան տղա / Նապաստակ / Աղվես / Տիկնիկ
- 1968 – Չունյա (ռուս.՝ Чуня) – Ճուտիկ
- 1968 – Պարետ (ռուս.՝ Комедиант) – աղջիկը Ժումիբո երկրում (էպիզոդ, լուսագրերում նշված չէ)
- 1969 – Տասը տարի անց (ռուս.՝ Десять лет спустя) – Աղջիկ
- 1969 – Չսովորած դասերի երկրում (ռուս.՝ В стране невыученных уроков) – Ստորակետ / «Աշխարհագրություն»
- 1969 – Ձմեռ պապը և ամառը (ռուս.՝ Дед Мороз и лето) – Նապաստակ / աղջիկ
- 1969 – Կոկորդիլոս Գենա (ռուս.՝ Крокодил Гена) – Չեբուրաշկա / կատվիկ
- 1969 – Ուրվական նավը (ռուս.՝ Корабль-призрак, լուսագրերում նշված չէ)
- 1969 – Կոշկավոր կատուն (Ճապոնիա) – առաջին մարդասպան կատու (1971 թվականի կրկնօրինակում, լուսագրերում նշված չէ)
- 1969 – Աղվեսը, արջը և անվասայլակով մոտոցիկլետը (ռուս.՝ Лиса, медведь и мотоцикл с коляской) – Աղվես
- 1969 – Մենք փնտրում ենք թանաքակաթիլը (ռուս.՝ Мы ищем кляксу) – Մաշա
- 1969 – Դե, սպասիր (թողարկում 1) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 1) – Նապաստակ (լուսագրերում նշված չէ)
- 1969 – Գողացված լուսինը (ռուս.՝ Украденный месяц) – Կարել
- 1969 – Ումկա (ռուս.՝ Умка) – տղա
- 1969 – Պլաստիլինե ոզնի (ռուս.՝ Пластилиновый ёжик) – պլաստիլինե ոզնի (լուսագրերում նշված չէ)
- 1969 – Ինչն է լավ, և ինչն է վատ (ռուս.՝ Что такое хорошо, и что такое плохо) – տղա (լուսագրերում նշված չէ)
- 1969 – Հեքիաթ գնդիկ-բոքոնիկի մասին (ռուս.՝ Сказка про колобок) – Գնդիկ-Բոքոնիկ / Թոռնուհի (լուսագրերում նշված չէ)
- 1969 – Ոսկե տղան (ռուս.՝ Золотой мальчик) – Ոսկե տղա / հավաքարար / սայլակով կին (լուսագրերում նշված չէ)
- 1969 – Արևային հատիկ (ռուս.՝ Солнечное зёрнышко) – Ծովային խեցի
- 1970 – Ուրախ կարուսել № 2։ Երկու ուրախ սագեր (ռուս.՝ «Весёлая карусель» № 2. Два весёлых гуся) – աղջիկ (վոկալ)
- 1970 – Քեռի արջը (ռուս.՝ Дядя Миша) – Սկյուռ / Մկնիկ
- 1970 – Կառլսոնը վերադարձել է (ռուս.՝ Карлсон вернулся) – Մանչուկ / Մանչուկի մայրը
- 1970 – Քենթերվիլյան ուրվականը (ռուս.՝ Кентервильское привидение) – Վիրջինիա
- 1970 – Անտառային ժամանակագրություն (ռուս.՝ Лесная хроника) – Աղվես
- 1970 – Իմ ընկեր Մարտինը (ռուս.՝ Мой друг Мартын) – Լենա / բուդյոնովկա գլխարկով տղա
- 1970 – Դե, սպասիր (թողարկում 2) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 2) – Նապաստակ
- 1970 – Կուղբերը գնում են հետքով (ռուս.՝ Бобры идут по следу) — Փայտփորիկ (լուսագրերում նշված չէ)
- 1970 – Վարունգի արկածները (ռուս.՝ Приключения огуречика) – թռչնակ / կատվիկ (լուսագրերում նշված չէ)
- 1970 – Հեքիաթը պատմվում է (ռուս.՝ Сказка сказывается) – Բաբա Յագա
- 1970 – Քաղցր հեքիաթ (ռուս.՝ Сладкая сказка) – Վիշապիկ
- 1970 – Ծեր նավաստու պատմությունները։ Արտասովոր ճանապարհորդություն (ռուս.՝ Рассказы старого моряка. Необычайное путешествие) – Պետյա
- 1971 – Առանց դրա չի կարելի (ռուս.՝ Без этого нельзя) – Շնիկ
- 1971 – Ինչպես էր ավանակը երջանկություն որոնում (ռուս.՝ Как ослик счастье искал) – Ավանակ / Թռչնակ
- 1971 – Աշխարհի ծայրը (ռուս.՝ Край земли) – բոլոր կերպարները (կարդում է տեքստը, լուսագրերում նշված չէ)
- 1971 – Գնդակն ու տղան (ռուս.՝ Мячик и мальчик) – Ճնճղուկ
- 1971 – Դե, սպասիր (թողարկում 3) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 3) – Նապաստակ
- 1971 – Դե, սպասիր (թողարկում 4) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 4) – Նապաստակ
- 1971 – Հաստ թշիկներով խատուտիկը (ռուս.՝ Одуванчик — толстые щёки) – Ծղրիդ
- 1971 – Շերտավոր փղիկի մասին (ռուս.՝ Про полосатого слонёнка) – Շերտավոր փղիկ
- 1971 – Ծեր նավաստու պատմությունները։ Անմարդաբնակ կղզի (ռուս.՝ Рассказы старого моряка. Необитаемый остров) – Կիրիլ
- 1971 – Ուրախ կարուսել № 3։ Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ (ռուս.՝ «Весёлая карусель» № 3. Рыжий, рыжий, конопатый) — աղջիկներից մեկը
- 1971 – Սարսափելի գորշ բրդոտը (ռուս.՝ Страшный серый лохматый) – Արջուկ / Մկնիկ
- 1971 – Չեբուրաշկա (ռուս.՝ Чебурашка) – Չեբուրաշկա
- 1972 – Կեցցե՛ բնությունը (ռուս.՝ Да здравствует природа!) – աղջիկ / տղա / գորտ
- 1972 – Անգետիկի ու նրա ընկերների արկածները (ռուս.՝ Приключения Незнайки и его друзей)
- 1972 – Ռիմցիմցի արջուկը (ռուս.՝ Медвежонок Римцимци) – Արջուկ Ռիմցիմցի (լուսագրերում նշված չէ)
- 1972 – Դե, սպասիր (թողարկում 5) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 5) – Նապաստակ
- 1972 – Фитиль № 127 (սյուժե՝ «Успела!») — Մաշա (լուսագրերում նշված չէ)
- 1972 – Ծեր նավաստու պատմությունները (ռուս.՝ Рассказы старого моряка. Антарктида) – Պետյա / պինգվինի ձագ
- 1972 – Դու թշնամի՞ ես, թե՞ ընկեր (ռուս.՝ Ты враг или друг?) — որմզդեղն
- 1972 – Վագրը թեյնիկում (ռուս.՝ Тигрёнок в чайнике) – հեղինակի տեքստ
- 1972 – Անտուն Կոնգուրջան (ռուս.՝ Бездомный Конгурджа) – շնիկ Կոնգուրջա
- 1973 – Ավրորա (ռուս.՝ Аврора) – խաղացող տղան ու աղջիկը
- 1973 – Այբոլիտը և Բարմալեյը (ռուս.՝ Айболит и Бармалей) – խողուկ Խրյու-Խրյու / կապիկ Չիչի / ծիծեռնակ
- 1973 – Կախարդական լապտերներ (ռուս.՝ Волшебные фонарики) – մկնիկ Փոքրիկ
- 1973 – Նշանավոր Տիմ բադիկը (ռուս.՝ Знаменитый утёнок Тим) – բադիկ Տիմ (լուսագրերում նշված չէ)
- 1973 – Ինչպես շունն ու կատուն (ռուս.՝ Как кошка с собакой) – կատո Միքե (լուսագրերում նշված չէ)
- 1973 – Դե, սպասիր (թողարկում 6) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 6) – Նապաստակ
- 1973 – Դե, սպասիր (թողարկում 7) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 7) – Նապաստակ
- 1973 – Առաջին հանդիպումները (ռուս.՝ Первые встречи) – Ճուտիկ
- 1973 – Կկվով ժամացույց (ռուս.՝ Часы с кукушкой) – Գորտ (լուսագրերում նշված չէ)
- 1973 – Ընկերներ (ռուս.՝ Друзья)
- 1974 – Զմրուխտե քաղաքի հրաշագործը (ռուս.՝ Волшебник Изумрудного города) – Էլլի (1-4, 6-10 սերիաներ)
- 1974 – Ամեն ինչ հակառակն է (ռուս.՝ Всё наоборот) – Թրթուր
- 1974 – Այծիկն ու ավանակը (ռուս.՝ Козлик и ослик) – Այծիկ / Ավանակ
- 1974 – Փոքրիկ ջրարջը (ռուս.՝ Крошка Енот) – Փոքրիկ ջրարջ
- 1974 – Դե, սպասիր (թողարկում 8) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 8) – Նապաստակ
- 1974 – Շապոկլյակ (ռուս.՝ Шапокляк) – Չեբուրաշկա
- 1974 – Մի պարկ խնձոր (ռուս.՝ Мешок яблок) – Այծ (լուսագրերում նշված չէ)
- 1974 – Բիմը, Բամը, Բոմը և գայլը (ռուս.՝ Бим, Бам, Бом и волк) – խոզուկ Բոմ
- 1975 – Անտառային արահետում (ռուս.՝ На лесной тропе) – Նապաստակ
- 1975 – Սև հավ (ռուս.՝ Чёрная курица) – Ալյոշա (խոսքերի մի մասը, մնացած մասը հնչյունավորել է Մարիա Վինոգրադովան)
- 1975 – Ինչ-որ բան անիվի մասին (ռուս.՝ Кое-что о колесе) – հեծանիվով տղա (վոկալ, լուսագրերում նշված չէ)
- 1976 – Երկնագույն փղիկ (ռուս.՝ Голубой слонёнок) – Ավանակ (լուսագրերում նշված չէ)
- 1976 – Տիմկան և Դիմկան (ռուս.՝ Тимка и Димка) – Տիմկա / Դիմկա / մուկ
- 1976 – Դե, սպասիր (թողարկում 9) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 9) – Նապաստակ
- 1976 – Դե, սպասիր (թողարկում 10) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 10) – Նապաստակ
- 1976 – Ոիթոտանիները (ռուս.՝ Осьминожки) – ութոտանիներ
- 1976 – Խիզախ ջիգիթները (ռուս.՝ Отважные джигиты) – աղջիկ (լուսագրերում նշված չէ)
- 1976 – Այծիկն ու նրա վիշտը (ռուս.՝ Козлик и его горе) – Այծիկ / Ավանակ (լուսագրերում նշված չէ)
- 1977 – Անգետիկն Արևային քաղաքում (ռուս.՝ Незнайка в Солнечном городе) – Խայտաբղետ / Տերևիկ
- 1977 – Լաթիկն ու ամպը (ռուս.՝ Лоскутик и облако) – Лоскутик
- 1977 – Դե, սպասիր (թողարկում 11) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 11) – Նապաստակ
- 1977 – Մետաքսե վրձին (ռուս.՝ Шёлковая кисточка) – Մետաքսե վրձին
- 1978 – Թե ինչպես երաժիշտ բադիկը դարձավ ֆուտբոլիստ (ռուս.՝ Как утёнок-музыкант стал футболистом) – բադիկ-աղջիկ / Երաժիշտ բադիկի մայրիկ
- 1978 – Ովքե՞ր են արդյոք թռչնակները (ռուս.՝ Кто ж такие птички?) – Ճուտիկ
- 1978 – Դե, սպասիր (թողարկում 12) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 12) – Նապաստակ
- 1978 – Նվեր ամենաթույլի համար (ռուս.՝ Подарок для самого слабого) – Նապաստակ
- 1978 – Վանդակավոր ճուտիկ (ռուս.՝ Цыплёнок в клеточку) – Ճուտիկ (լուսագրերում նշված չէ)
- 1979 – Կախարդական մատանի (ռուս.՝ Волшебное кольцо) – Ժուժա շուն (լուսագրերում նշված չէ)
- 1979 – Կախականջը և նրա ընկերները։ Երբ արջուկը զարթնի (ռուս.՝ Ушастик и его друзья. Когда медвежонок проснётся) – կարդում է տեքստը
- 1979 – Ինչպես էին տանում սեղանը (ռուս.՝ Как несли стол) – բոլոր կերպարները
- 1979 – Ո՞վ կստանա մրցանակը (ռուս.՝ Кто получит приз?) – Միշա արջուկ
- 1979 – Հյուր եկեք (ռուս.՝ Приезжайте в гости) – Արջուկ
- 1979 — Фитиль № 206 (սյուժե՝ «Ну, погоди! Запрещённый приём») — Նապաստակ (լուսագրերում նշված չէ)
- 1979 – Ո՞ւմից օրինակ վերցնել (ռուս.՝ С кого брать пример) – Բադիկ
- 1980 – Ամանորյա արկած (ռուս.՝ Новогоднее приключение) – Մայր / Արջուկ / մայր արջ / տոնածառի խաղալիքներ վաճառող
- 1980 – Դե, սպասիր (թողարկում 13) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 13) – Նապաստակ
- 1980 – Առաջին ինքնագիրը (ռուս.՝ Первый автограф) – Օլիմպիական արջուկ / նապաստակ / մայր արջ
- 1980 – Զինվորական հեքիաթ (ռուս.՝ Солдатская сказка) – ժլատ պառավ
- 1980 – Топчумба – Եղնիկ / Սկյուռ
- 1980 – Վախկոտը (ռուս.՝ Трус)
- 1980 – Տրյամ։ Բարև ձեզ (ռուս.՝ Трям! Здравствуйте!) — Ոզնի
- 1980 – Արևիկ Անդրեյկան ու մութը (ռուս.՝ Солнышонок Андрейка и темнота) — երկու տղա, վոկալ (լուսագրերում նշված չէ)
- 1981 – Վանկա Ժուկով (ռուս.՝ Ванька Жуков) – Վանկա Ժուկով
- 1981 – Ձմեռային հեքիաթ (ռուս.՝ Зимняя сказка) – Ոզնի
- 1981 – Ոսկե ճուտիկը (ռուս.՝ Золотой цыплёнок) – Ճուտիկ
- 1981 – Ալարկոտություն (ռուս.՝ Лень) – արջուկ Իվաշկա
- 1981 – Մայրիկ մամոնտիկի համար (ռուս.՝ Мама для мамонтёнка) – Մամոնտիկ
- 1981 – Մորոզ Իվանովիչ (ռուս.՝ Мороз Иванович) – Մալաշա, ալարկոտ քույրիկ
- 1981 – Բոլորովին էլ սարսափելի չէ (ռուս.՝ Ничуть не страшно) – Փոքրիկ Վախ
- 1981 – Նա բռնվեց (ռուս.՝ Он попался!) – Կուղբ / Մկնիկ / Նապաստակ
- 1981 – Приключение на плоту – Նապաստակ / Գայլ
- 1981 – Մեծերի ու փոքրերի մասին (ռուս.՝ Про больших и маленьких) – Խխունջ / Ճուտիկ / շնիկ Տյակվա
- 1981-1983 – Про Джиртдана-великана (2 սերիա) — Ջիրտդան
- 1982-1984 – Գտնված իրերի բյուրո (ռուս.՝ Бюро находок) – տղա (ֆիլմ 1) / երգի կատարում
- 1982 – Ապահով միջոց (ռուս.՝ Верное средство) – Արջուկ / Մկնիկ
- 1982 – Կենդանի խաղալիք (ռուս.՝ Живая игрушка) – Աղջիկ
- 1982 – Ո՞վ կգա Ամանորին (ռուս.՝ Кто придёт на Новый год?) – Նապաստակ
- 1982 – Իմ ընկեր անձրևանոցը (ռուս.՝ Мой друг зонтик) – Փղիկ
- 1982 – Աշնանային նավակեր (ռուս.՝ Осенние корабли) – Ոզնի / հեղինակի խոսք
- 1982 – Կուղխն ու աղվեսը (ռուս.՝ Росомаха и лисица) – Աղվես (լուսագրերում նշված չէ)
- 1982 – Ձկան լուծ (ռուս.՝ Рыбья упряжка) – Բզեզ / Տղա
- 1982 – Հերակլեսի ծնունդը (ռուս.՝ Рождение Геракла) – Աղջիկ
- 1982 – Фитиль № 182 (սյուժե «Ну, погоди! Руками не трогать!») — Նապաստակ (լուսագրերում նշված չէ)
- 1982 – Քաղցր աղբյուրը (ռուս.՝ Сладкий родник) – Ոչխար
- 1982 – Արձագանք (ռուս.՝ «Весёлая карусель» № 12. Эхо) – աղջիկ (լուսագրերում նշված չէ)
- 1983 – Փոքրիկ պինգվինը(ռուս.՝ Пингвинёнок) – Պինգվին / Արջուկ
- 1983 – Օձը ձեղնահարկում (ռուս.՝ Змей на чердаке) – Փոքրիկ Վախ
- 1983 – Բռնվեց նա, որ կծում էր (ռուս.՝ Попался, который кусался!) – Կուղբ / Մկնիկ
- 1983 – Փղիկը և նամակը (ռուս.՝ Слонёнок и письмо) – Փղիկ
- 1983 – Զարմանալի տակառը (ռուս.՝ Удивительная бочка) – Ոզնի
- 1983 – Չեբուրաշկան գնում է դպրոց (ռուս.՝ Чебурашка идёт в школу) – Չեբուրաշկա
- 1983 – Шалтай-Болтай – Փերիներ
- 1984 – Իսկ ի՞նչ ես կարողանում դու (ռուս.՝ А что ты умеешь?) – Դդմիկ
- 1984 – Кубик и Тобик – Այծիկ
- 1984 – Չեմ ուզում և չեմ անի (ռուս.՝ Не хочу и не буду) – Ճուտիկ
- 1984 – Դե սպասիր (թողարկում 14) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 14)) – Նապաստակ
- 1984 – Նվեր փղի համար (ռուս.՝ Подарок для слона) – Վագրիկ
- 1984 – Ճանապարհ ամպերի հետ (ռուս.՝ По дороге с облаками) – Վագրիկ (վոկալ, լուսագրերում նշված չէ)
- 1985 – Դե սպասիր (թողարկում 15) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 15)) – Նապաստակ
- 1985 – КОАПП. Сонное царство – Սոնյա
- 1985 – Կայծակների տիրակալը (ռուս.՝ Повелители молний) — գորտիկ (լուսագրերում նշված չէ)
- 1986 – Բարի գալուստ (ռուս.՝ Добро пожаловать!) – Կաչաղակ
- 1986 – Դե, սպասիր (թողարկում 16) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 16)) – Նապաստակ
- 1986 – Աքաղաղը և բոյարինը (ռուս.՝ Петух и боярин) – պառավ
- 1987 – Ծիծաղ և վիշտ Սպիտակ ծովում (ռուս.՝ Смех и горе у Бела моря) – շուն Ժուժա
- 1988 – Ալեհեր արջը (ռուս.՝ Седой медведь)
- 1989 – Ոսկե խոսքեր (ռուս.՝ Золотые слова) – Մինկա, Լյոլյա, մայր
- 1991 – Mister Пронька – ավագ արքայադւստր
- 1993 – Փղերի ու ռնգեղջյուրների պատերազմը (ռուս.՝ Война слонов и носорогов) – Փղիկ / Մայր փիղ / Ռնգեղջյուրի ձագ
- 1993 – Դե, սպասիր (թողարկում 17) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 17)) – Նապաստակ
- 1993 – Ծաղրածու Բալակիրյովը (ռուս.՝ Шут Балакирев) – Բալակիրյովի կինը
- 1993 – Չուֆիկ (ռուս.՝ Чуффык) – մկնիկ
- 1994 – Դե, սպասիր (թողարկում 18) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 18)) – Նապաստակ
- 1994 – Երևակայողները Ուգոր գյուղից (ռուս.՝ Фантазёры из деревни Угоры) – Տմուտարականկա / Գորշ սագ
- 1997 – Անգետիկը Լուսնի վրա (ռուս.՝ Незнайка на Луне) – Երիցուկ («Լուսնային քարի հանելուկը», «Грандиозный замысел Знайки», «Незнайка и Пончик летят на Луну», «Ուր է անհետացել հրթիռը», «Знайка спешит на помощь» և «Ճանապարհ դեպի տուն» դրվագներում), Մինոգա («Անգետիկն աշխատանք է փնտրում» դրվագում)
- 1999 – Բռնվեցին բոլորը․․․ (ռուս.՝ Попались все…) – Կուղբ / Մկնիկ
- 2002 – Թութակ Կեշայի առավոտը (ռուս.՝ Утро попугая Кеши) – Ագռավ
Խորհրդային ֆիլմեր
խմբագրել- 1951 – Գյուղական բժիշկը (ռուս.՝ Сельский врач) – նորածին
- 1954 – Ճպուռ (ռուս.՝ Стрекоза – Տամրիկո
- 1955 – Գարնանային ցրտահարություններ (ռուս.՝ Весенние заморозки) – Լիենա (Մուդիտե Շնեյդերեի դերը)
- 1956 – Մեր բակը (ռուս.՝ Наш двор) – միլիոնատիրոջ որդի
- 1961 – Իսկ եթե սա սե՞ր է (ռուս.՝ А если это любовь?) – փուչիկով աղջիկ
- 1963 – Իմ անունն է Կոժա (ռուս.՝ Меня зовут Кожа) – Կոժայի համադասարանցի
- 1964 – Զրո երեք (ռուս.՝ Ноль три) – կին վարի վայրում
- 1964 – Կանաչ բոց (ռուս.՝ Зелёный огонёк) – Լյուսյա
- 1965 – Իմ երազանքը (ռուս.՝ Мечта моя) – Պրասկովյայի թոռը / Նարտայ, Ասանովի թոռւ
- 1965 – Բարև, ես եմ (ռուս.՝ Здравствуй, это я!) – Ալկա, Պոնոմարյովի որդին
- 1966 – Թևեր (ռուս.՝ Крылья) – աղջիկ ուսումնարանում
- 1966 – Թագավորական ռեգատա (ռուս.՝ Королевская регата) – կռունկավար
- 1966 – Անդրեյ Ռուբլյով (ռուս.՝ Андрей Рублёв) – իշխանի երեխաներ
- 1967 – Աննա Կարենինա (ռուս.՝ Анна Каренина) – Սերյոժա Կարենին
- 1967 – Վիյ (ռուս.՝ Вий) – Պաննոչկա (Նատալյա Վառլեյի դերը)
- 1967 – Աճպարար (ռուս.՝ Фокусник) – տղա
- 1967 – Դուբրավկա (ռուս.՝ Дубравка) – Սերյոժկա (Կոստյա Ուսատովի դերը)
- 1968 — Տարվա եղանակներ (ռուս.՝ Времена года, կինոալմանախ) — երեխա մանկապարտեզում
- 1968 — Ուրալյան լեռների հեքիաթները (ռուս.՝ Сказы уральских гор, վավերագրական) — Ֆեդյունկա
- 1968 – Ադամանդե ձեռքը (ռուս.՝ Бриллиантовая рука) – Գորբունկովների դուստրը (Սաշա Լիսյուտինայի դերը)
- 1969 – Արսեն (ռուս.՝ Арсен, վերականգնված տարբերակ) — երեխա
- 1969 – Վալս (ռուս.՝ Вальс) – տղա
- 1969 – Զագադկինո գյուղում (ռուս.՝ В деревне Загадкино) – Ալյոնա (Նադյա Մարկինայի դերը)
- 1969 – Ոսկի (ռուս.՝ Золото) – տանտիրուհու որդի (Անդրեյ Բուխարովի դերը), կոլտնտեսականի դուստր
- 1969 – Варвара-краса, длинная коса – արջուկ Տոպտիժկա / Վարվառան սկյուռի կերպարում (լուսագրերում նշված չէ)
- 1970 – Քաղաքային ռոմանս (ռուս.՝ Городской романс) – Անեչկա (Անյա Ստեպանովա-Մոլոդովայի դերը)
- 1971 – Փոքրիկ խոստովանություն (ռուս.՝ Маленькая исповедь) – Սաուլյուկաս (Բենաս Պուսկունիգիսի դերը)
- 1972 — Ակնոցավորը (ռուս.՝ Очкарик, կարճամետրաժ) — Բեմետա (Բեմետա Մալիկովայի դերը)
- 1972 – Առանց կրակ ծուխ չի լինում (ռուս.՝ Нет дыма без огня) – Գոզել (Տատյանա Ուխարովայի դերը)
- 1972 – Անկոչ հյուր (ռուս.՝ Нежданный гость) – փոքրիկ Յուրա
- 1973 – Սրտային գործեր (ռուս.՝ Дела сердечные) – Մաքսիմ
- 1973 – Սաննիկովի հողը (ռուս.՝ Земля Санникова) – փոքրիկ օնկիլոն
- 1975 — Բուրատինոյի արկածները (ռուս.՝ Приключения Буратино) — խխունջ
- 1976 – Մայր (ռուս.՝ Мама) – այծիկ Միտյայ (Պետյա Դեգտյարյովի դերը)
- 1977 – Ջելսոմինոյի կախարդական ձայնը (ռուս.՝ Волшебный голос Джельсомино) – Կաղ Կատվիկ
- 1977 – Երբ գալիս է սեպտեմբերը (ռուս.՝ Когда наступает сентябрь) – Կոնդրիկով Լևոն (Անտոն Իլյինի դերը)
- 1978 – Վարձով է տրվում բնակարան երեխայի հետ (ռուս.՝ Сдаётся квартира с ребёнком) – երգում է «Отчего нам не везёт?» երգը
- 1979 – Անձնակազմ (ռուս.՝ Экипаж) – Ալիկ, Նենարոկովի որդին (Ռոմա Մոնինի դերը)
- 1981 – Մարիա, Միրաբելա (ռուս.՝ Мария, Мирабела, ԽՍՀՄ, Ռումինիա) — Օմիդե
- 2001 – Փշերի միջով դեպի աստղերը (ռուս.՝ Через тернии к звёздам, վերականգնված տարբերակ) — Գլաշա (Սվետլանա Ռադչենկոյի դերը)
Արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակում
խմբագրել- 1962 – Ֆորտունատ (1960)[6] – Միրիամ (Ալբերտինա Սարովի դերը)
- 1965 – Ռելսերի միջև (1964) – Грета (ումյանա Գայտանջիևայի դերը)
- 1965 – Մորու բացատը (1957) – Քրիստինա (Լենա Բերգմանի դերը), Բիրգիտտա (Մոնիկա Էրլինգի դերը)
- 1965 – Բուբեի հարսնացուն (1963) – Ինես (Մոնիկա Վիտայի դերը)
- 1966 – Ծերունիները գայլուկ հավաքելիս (1964) – Անեժկա
- 1966 – Ուսուցչուհու արկածները (1960) – աշակերտուհի
- 1969 – Ակամա գործակալ (1961) – Նենսի (Ժենեվև Քերվինի դերը)
- 1970 – Բնակարան (1960) – Մերջի Մաքդուգալ (Հոուպ Հոլիդեյի դերը)
- 1970 – Աղջկական խոսակցություն (1969) – Անելկա (Քրիստինա Սենկևիչի դերը)
- 1973 – Եվ անձրևը ջնջում է բոլոր հետքերը (1972) – Թեո (Մարկուս Հագեի դերը)
- 1975 – Կասկած (1973) – Հոֆովա (Սլավկա Բուդինովայի դերը)
- 1978 – Մարեչեկ, տվեք ձեր ձեռքը (1976) – Եվա Տիֆովա (Իվա Յանժուրովայի դերը)
- 1986 – Հեշտ չէ տղամարդկանց հետ (1985) – մորաքույր Մարտա (Տատյանա Լուկյանովայի դերը)
- 1994 – Հոր հետ հավասար (1994) – Քիթի (Քեթլին Ուիլհոյթ)
- 1998 – Բեյբ։ Խոճկորը քաղաքում (1998) – ոսկե ձկնիկ
- 1998 – Պոլի (1998)
Երաժշտական հեքիաթներ
խմբագրել- 1981 – Պատահար Մուլտի-Պուլտի երկրում (ռուս.՝ Происшествие в стране Мульти-Пульти) – Չեբուրաշկա, Նապաստակ
- 1984 – Ծղրիդ Կուզյայի արկածները (ռուս.՝ Приключения Кузнечика Кузи) – Կոլիբրի
- 1979 – Փոստատար մապաստակը (ռուս.՝ Зайка-почтальон) – Նապաստա, Աղվես
Համակարգչային սկավառակների հնչյունավորում
խմբագրել- 2000 – Հանրահաշվի դասեր 7-8 դասարանների համար (ռուս.՝ Уроки алгебры 7-8 класс), «Кирилл и Мефодий» ընկերություն, հեղինակներ՝ Դ. Նևիդիմի, Տ. Նևիդիմայա, արտոնագրված ՌԴ կրթության նախարարության կողմից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #132626071 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Частная история»: Клара Румянова
- ↑ 3,0 3,1 Ирина Боброва. «Московский комсомолец», 30 сентября 2004
- ↑ 4,0 4,1 Клара Румянова на сайте proekt-wms.narod.ru
- ↑ «Частная история: Клара Румянова». https://www.youtube.com/watch?v=w9cR5VDyFao&t=174s.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ Այս բաժնում սկզբում նշված է կրկնօրինակման, իսկ փակագծերում՝ ֆիլմի թողարկման տարին։
Արտաքին հղումներ
խմբագրել- Կլարա Ռումյանովան Аниматор.ру կայքում
- RUSKИНО.ru
- Энциклопедия нашего детства 76-82.ru
- Անատոլի Պապանովն ու Կլարա Ռումյանովան հնչյունավորում են «Դե, սպասիր» մուլտֆիլմը․ հոլովակ №1 , հոլովակ №2
- Программа «Частная история» (16 мая 2015 года) , телеканал «Москва. Доверие».