Ռիխարդ Ռետի

չեխոսլովակ շախմատիստ, գրոսմայստեր, գրող

Ռիխարդ Ռետի (չեխ․՝ Richard Réti), մայիսի 28, 1889, Պեզինոկ, Բրատիսլավայի մոտ-հունիսի 6, 1929, Պրահա) չեխոսլովակ շախմատիստ, գրոսմայստեր, շախմատային կոմպոզիտոր, շախմատային տեսաբան, ժուռնալիստ։

Ռիխարդ Ռետի
չեխ․՝ Richard Réti
Պետություն(ներ) Չեխոսլովակիա և  Ցիսլեյտանիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 28, 1889(1889-05-28)[1][2][3][…]
ԾննդավայրPezinok, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա[4]
Մահվան ամսաթիվհունիսի 6, 1929(1929-06-06)[1][2][3][…] (40 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխոսլովակիա[3]
365chessRichard_Reti
Chesstempo համար244916
ICCF համար244916
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1927[5]
 Richard Réti Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հրեական ընտանիքում[6]։ Եղբայրը՝ Ռետի Ռուդոլֆը եղել է երաժշտագետ և դաշնակահար։

Միջնակարգ և բարձրագույն կրթությունը ստացել է Վիեննայում։ Ավարտել է Վիեննայի համալսարանը։ Իր առաջին և անհաջող միջազգային խաղն անց է կացրել ուսանողական տարիներին, զբաղեցրել է վերջին տեղը։ Նույն թվականին վստահորեն հաղթող է ճանաչվել մեկ այլ մրցաշարում։ 1909-1914 թվականներին մրցանակային տեղեր է զբաղեցրել Օպատիա, Վիեննա, Բուդապեշտ Մանհայմ քաղաքաներում տեղի ունեցած մրցաշարերում։ Ստեղծագործական ծաղկուն շրջանը եղել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ 1918-1929 թվականներին նա մասնակցել է մի քանի տասնյակ մրցաշարերի, որոնցից իննում զբաղեցրել է առաջին տեղը։ 1927 թվականինն Լոնդոնում տեղի ունեցած Շախմատի առաջին օլիմպիադայում Ռետին Չեխոսլովակիայի հավաքականի լավագույն խաղացուղն էր, նրա շնորհիվ հավաքականը զբաղեցրել է 5-րդ տեղը[7][7]։

1924 թվականի մարտի 22-ից Միխայիլ Չիգորին խորհրդանշական ակումբի անդամ է։

Ռիխարդ Ռետին ակտիվ շախմատային գործունեությամբ է զբաղվել. մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի,մի քանի անգամ անց է կացրել միաժամանակյա շախմատային սեանսներ, այդ թվում նաև՝ կույր շախմատ։ 1925 թվականի փետրվարի 7-ին շախմատիստը Սան Պաուլո քաղաքում առանց շախմատի դաշտին նայելու միաժամանակ խաղացել է 29 պարտիա (+20 −2 =7) և սահմանել համաշխարհային ռեկորդ։ Հետագայում՝ 1935 թվականին այդ ռեկորդը գերազանցել է Ալեքսանդր Ալյոխինը։

Նա նաև զբաղվել է շախմատային տեսությունով, եղել է հիպերմոդերնիզմ գաղափարի ստեծովներից մեկը, ստեղծել է Ռետի դեբյուտ (1. Ձf3 d5 2.с4) սկզբնախաղը։

Մահացել է 40 տարեկանում, ծանր հիվանդությունից, թաղված է Վիեննա քաղաքում։ 1949 թվականից Չեխոսլովակիայում անց է կացվում նրա հիշատակի մրցաշար։

Ուշագրավ պարտիա խմբագրել

Ռ. Ռետի — Ս. Տարտակովեր

Վիեննա, 1910
Կարո-Կաննի պաշտպանություն

abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Դիրքը 8-րդ քայլից հետո

1.e4 c6 2.d4 d5 3.Ձc3 de 4.Ձ:e4 Ձf6 5.Թd3 e5 6.de Թa5+ 7.Փd2 Թ:е5 8.0-0-0 Ձ:е4 (տես՝ գծապատկերը) 9.Թd8+!! Ա:d8 10.Փg5++! Աс7 11.Փd8#

Լավագույն էտյուդներից խմբագրել

Ռիխարդ Ռետի
Ostrauer Morgenzeitung und Handelsblatt
դեկտեմբերի 4 1921
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Ոչ-ոքի (2 + 2)

Այս էտյուդը աշխարհի ամենահայտնի էտյուդներից է։ Քայլը սպիտակներինն է, առաջին հայացքից թվում է, թե սևերն ունեն հաղթած դիրք՝ 1. Աh7 h4 2. Աh6 h3 3․Աh5 h2 և 4․Աh4 քայլին զինվորը մտնում է թագուհի։ Սակայն սպիտակների արքան կարողանում է գեղեցիկ հնարքներ կատարել, կամ գրավել իր զինվորի սատարման դաշտը, կամ էլ գրավել սևերի զինվորի քառակուսին․ 1. Աg7 h4 2. Աf6 h3 3․Աe6 h2 4․c7 h1= Թ 5.c8= Թ, կամ 1. Աg7 Աb6 2. Աf6 h4 3․Աe5 h3, 4.Աd6 h2 5.c7 h1= Թ 6.c8= Թ, եթե՝ 3․․․ Աxc6, ապա՝ արքան f4 քայլով մտնում է սևերի զինվորի քառակուսու մեջ և խաղն ավարտվում է ոչ-ոքի։ Էտյուդը մեծ տպավորություն էր թողել տեսաբանների վրա և ստացել «Ռետիի մանևր» անունը[8]։ Այն առաջին անգամ տպագրվել է 1921 թվականի սեպտեմբերի 11-ին «Deutsch-Österreichische Tageszeitung» օրաթերթում[9]։ Հետագայում այն օգտագործվեց այլ տեսաբանների կողմից։

abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh

Այս շախմատային էտյուդը առաջին անգամ լույս է տեսել 1922 թվականին «Tidskrift for Schack» շվեդական ամսագրում, որտեղ սպիտակները հաղթանակ են տանում։ 1.Նd1? d4! 2.Աd7 Աd5 3.Աc7 Աc5 և ոչ-ոքի։ Ոչ-ոքի է ավարտվում նաև 2.Աf7? Աe4 3.Աe6 d3, կամ 2.Նd2? Աe4 3.Աd6 Աe3 4.Նd1 d3 և ոչ-ոքի։ Այստեղ սպիտակները հաղթանակ են տանում կատարելով 1.Նd2(d3)! d4 2.Նd1! Աd5 3.Աd7 քայլերն ու սևերը հայտնվում են ցուգցվանգի մեջ՝ 3. ... Աe5 (3. ... Աc5 4.Աe6, 3. ... Աe4 4.Աd6) 4.Աc6 Աe4 5.Աc5±։

Մրցաշարերի արդյունքներ խմբագրել

Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
1907 Սեկեշֆեհերվար 6 5 3 7½-ը 14 7—9
1908 Պրահա 2 1 3 3½-ը 6 4
Վիեննա 0 16 3 1½-ը 19 20
1909 Վիեննա 6 1 3 7½-ը 10 1
Վիեննա 13 2 1 13½-ը 16 1
1910 Վիեննա 12 2 0 12-ը 14 1
1911 Բուդապեշտ 3 4 2 4-ը 9 6—8
Վիեննա 6 4 0 6-ը 10 2
Սան-Ռեմո 4 3 3 5½-ը 10 6—7
Վիեննա 4 6 3 5½-ը 13 5
1912 Օպատիա 10 8 3 11½-ը 21 3—4
Տիմիշոարա 3 5 6 6-ը 14 11
Վիեննա 7 4 0 7-ը 11 2
1913 Վիեննա 6 1 7 9½-ը 14 3
Մլադա Բոլեսլավ 4 2 3 5½-ը 9 4
Վիեննա 11 5 2 12-ը 18 4
Դեբրեցեն 4 2 4 6-ը 10 2—3
Բուդապեշտ 2 7 2 3-ը 12 11
1914 Վիեննա 11 5 2 12-ը 18 4
Բադեն-Բայ-Վեյն 5 4 9 9½-ը 18 6
Վիեննա 7 4 3 8½-ը 14 3—4
Մանհայմ 5 2 4 7-ը 11
1915 Վիեննա 2 4 0 2-ը 6 4
Վիեննա 4 2 8 8-ը 14 2
1916 Բուդապեշտ 1 3 2 2-ը 6 3
1918 Բուդապեշտ 1 5 2 2-ը 8 5
Կոշիցե 9 0 2 10-ը 11 1
Բուդապեշտ 4 1 3 5½-ը 8 1—2
1919 Բեռլին 1 3 2 2-ը 6 3—4
Տրիբերգ-իմ Շվարցվալդ 1 3 2 2-ը 6 3—4
Ռոտերդամ 7 0 0 7-ը 7 1
Ստոկհոլմ 7 5 3 8½-ը 15 3
Ստոկհոլմ 3 5 4 5-ը 12 4
1920 Ստոկհոլմ 4 6 2 5-ը 12 4
Վիեննա 3 1 1 3½-ը 5 1
Ամստերդամ 3 0 3 4½-ը 6 1
Բեռլին 4 3 2 5-ը 9 4
Գյոթեբորգ 7 1 5 9½-ը 13 1
1921 Քիլ 2 5 5 4½-ը 12 4
1922 Պիեշտյանի 7 4 7 10½-ը 18 5
Լոնդոն 5 3 7 8½-ը 15 6—7
Տեպլիցե 8 3 2 9-ը 13 1—2
Վիեննա 5 4 5 7½-ը 14 8
1923 Հասթինգս 5 2 2 6-ը 9 2—3
Մարգիտ 2 3 2 3-ը 7 6
Կառլովի Վարի 7 3 7 10½-ը 17 4—5
Օստրավա 7 1 5 9½-ը 13 2
Վիեննա 6 0 5 8½-ը 11 2
Սխեվենինգեն 8 2 0 8-ը 10 4
1924 Նյու Յորք Նյու Յորքի 1924 թվականի միջազգային մրցաշար 9 8 3 10½-ը 20 5
Բուենոս Այրես 15 1 2 16-ը 18 1
1925 Բադեն-Բադեն Բադեն-Բադենի 1925 թվականի միջազգային մրցաշար 6 6 8 10-ը 20 11—13
Մարիանսկե Լազնե 8 4 3 9½-ը 15 5
Վրոցլավ 4 3 4 6-ը 11 7
Մոսկվա Մոսկվայի 1925 թվականի միջազգային մրցաշար 7 4 9 11½-ը 20 7
Բրատիսլավա 8 0 2 9-ը 10 1
1926 Զեմերինգ 8 6 3 9½-ը 17 8
Բուդապեշտ 5 4 6 8-ը 15 7—8
1927 Հասթինգս 4 3 2 5-ը 9 4—5
Թանբրիջ Ուելս 2 3 2 3-ը 7 5
Բադ-Հոմբուրգ-Ֆոր–դեր-Հյոե 5 2 3 6½-ը 10 2
Լոնդոն Շախմատային 1-ին օլիմպիադա 9 2 4 11-ը 15
Լոնդոն 3 3 5 5½-ը 11 6—7
1928 Բեռլին 4 4 5 6½-ը 13 6—7
Վիեննա 9 1 3 10½-ը 13 1
Գիսեն 4 0 3 5½-ը 7 1
Դորտմունդ 5 1 2 6-ը 8 2
Բադ Կիսինգեն 2 2 7 5½-ը 11 6
Տրենչին 5 4 2 6-ը 11 5—6
Բռնո 5 0 4 7-ը 9 1—2
Բեռլին 3 5 4 5-ը 12 5—7
1929 Ստոկհոլմ 4 1 1 4½-ը 6 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Deutsche Nationalbibliothek Record #12403117X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. OlimpBase
  6. Reti, Famous Jewish Chess Champion, Dies.
  7. 7,0 7,1 Շախմատային օլիմպիադաների պատմություն (մաս առաջին) (գերմ.)
  8. Этюд Рети
  9. Ткаченко С. «Страсти вокруг идеи Рети». // ChessPro. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.

Գրականություն խմբագրել