Տիմիշոարա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիմիշոարա (այլ կիրառումներ)
Տիմիշոարա (ռում.՝ Timişoara), քաղաք Ռումինիայում։ Տիմիշ գավառի վարչական կենտրոնն է։ Ունի 303,7 հազար բնակչություն (2011)։ Տրանսպորտային հանգույց է։
Մունիցիպալիտետ | |||
---|---|---|---|
Տիմիշոարա | |||
Timişoara | |||
| |||
![]() | |||
Կոորդինատներ: 37°49′00″ հս․ լ. 2°32′00″ ամ. ե. / 37.81667° հս․. լ. 2.53333° ավ. ե. | |||
Երկիր | ![]() | ||
Առաջին հիշատակում | 1175 | ||
Մակերես | 130,5 կմ² | ||
ԲԾՄ | 89 մետր | ||
Բնակչություն | 303 708 մարդ (2010) | ||
Խտություն | 2350 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 56 | ||
Փոստային ինդեքս | 18230 | ||
Փոստային ինդեքսներ | 300001–300789 | ||
Ավտոմոբիլային կոդ | TM | ||
Պաշտոնական կայք | primariatm.ro | ||
| |||
Կա մեքենաշինության, քիմիական, տեքստիլ, թեթև և սննդի, պոլիգրաֆ արդյունաբերություն։ Ունի համալսարան, թատրոն։ Պահպանվել են 15–20-րդ դարերի ճարտարապետական հուշարձաններ։ Հիշատակվում է 14-րդ դարից, որպես ամրոց։
«Փոքր Վիեննա», «Ծաղկաքաղաք» պատվանունների արժանացած Տիմիշոարան համարվում է Բանատ երկրամասի ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Նրա մետրոպոլիսային տարածքում ապրում է շուրջ կես միլիոն մարդ, որոնցից ավելի քան 30 հազարը ուսանողներ են[1]՝ եկած հիսունից ավելի երկրներից[2]: