Մադինա (Յասրիբ)

(Վերահղված է Մեդինաից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադինա (այլ կիրառումներ)

Մադինա (արաբ․՝ المدينة المنورة‎‎՝ ալ-մադինա ալ-մունաուառա՝ «լուսավորյալ քաղաք»), նախաիսլամական շրջանում՝ Յասրիբ (արաբ․՝ يثريب‎‎), քաղաք Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայից 350 կմ հյուսիս։

Քաղաք
Մադինա
المدينة المنورة
ԵրկիրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
ՀամայնքMedina Province?
Հիմնադրված էմ.թ.ա. 9-րդ դար թ.
Այլ անվանումներՅասրիբ
Մակերես589 կմ²
ԲԾՄ608 մ
Բնակչություն1 102 728 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքamana-md.gov.sa(արաբ.)
Մադինա (Յասրիբ) (м)##
Մադինա (Յասրիբ) (м)

Մադինան հյուսիսից հարավ ձգված մի օազիս է, որը ունի 4.5-5 կմ լայնություն, 10-11 կմ երկարություն։ Քաղաքը շրջապատում են 3 վադիներ, որոնք միանում են Իդամ, այժմ՝ ալ-Համդ վադիի մեջ։ Օազիսը ավելի տեղումնառատ է, քան Մեքքան։ Բացի այդ, կան ջրհորներ, երկրի մակերևույթին մոտ են ստորերկրյա ջրերը։ Ջրի առկայության շնորհիվ նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրագործության զարգացման համար. Մադինան եղել և մնում է Հիջազի երկրագործության խոշորագույն կենտրոնը՝ շուրջ 2000 հա։

Ավտոճանապարհներով կապված է Յանբո, Ջիդդա նավահանգիստների և Մեքքայի հետ։ Բնակիչները զբաղվում են առևտրով, ուխտագնացներին սպասարկելով, պաշտամունքի առարկաների պատրաստումով, արմավենու, բանջարեղենի մշակությամբ։

622 թվականին իսլամի հիմնադիր Մուհամմադը Մեքքայից եկել վերաբնակվել է այստեղ, ստեղծել մուսուլմանական համայնք։ 7-րդ դարից Մադինան իսլամի 2-րդ սրբազան քաղաքն է (Մեքքայից հետո)։ Մեդինայում է Մուհամմադի գերեզմանը։ Ունի մեծ մզկիթ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադինա (Յասրիբ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 375