Ռեգիստան (ուզբ.՝ Registon, պարսկ․ ռեգ — ավազ և ստան — տեղ, բառացի՝ ավազով ծածկված տեղ),  տարածք Սամարղանդի կենտրոնում։ Մերձավոր Արևելքի քաղաքների հրապարակները կոչվում էին «Ռեգիստան»։ Սամարղանդի հրապարակը հանդիսանում է ամենահայտնի ռեգիստանը[1], որտեղ կառուցված է 15-17-րդ դարերի ամենահայտնի ճարտարապետական անսամբլը, որի կենտրոնն են Ուլուգբեկ մեդրեսեն (1417—1420 թթ.), Շերդորի մեդրեսեն (1619—1636 թթ.) և Թիլլա-Քարի մեդրեսեն (1646—1660 թթ.)։ Երեք մեդրեսների ճարտարապետական անսամբլը քաղաքաշինության արվեստի և քաղաքի գլխավոր հրապարակի նախագծման հրաշալի եզակի օրինակ է։ Այն իսլամական ճարտարապետության ամենավառ օրիակներից է։ 2001 թվականին ճարտարապետական այս կառույցը Սամարղանդի այլ հնագույն պատմական շինությունների հետ միասին, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

Ռեգիստան
Տեսակշինարարական կառույց և հրապարակ
Երկիր Ուզբեկստան
ՎարչատարածքՍամարղանդ
Քարտեզ
Քարտեզ

Ուլուգբեկի մեդրեսեն խմբագրել

 
Ուլուգբեկի մեդրեսեն Ռեգիստանի հրապարակում

Ուլուգբեկի մեդրեսեն կառուցվել է 1417-1420 թվականներին և Ռեգիստանի ամենահին մեդրեսեն է, որն անվանվել է ի պատիվ Տիմուրյան պետության գիտնական և աստղագետ Ուլուգբեկի։ Այդ կառույցը և ավելի ուշ աստղադիտարանի կառուցումը Սամարղանդին բերեց միջնադարյան Արևելքում գիտության հիմնական կենտրոններից մեկի փառքը։ Մեդերսան կառուցվել է Ռեգիստանի հրապարակի արևմտյան մասում։ Մի քանի տարի անց դրա դիմաց կանգնեցվել է Ուլուգբեկի խանական, իսկ հյուսիսային կողմը գրավել է քարավանատունը։ Վերջին երկու շենքերը շուրջ երկու դար կանգուն են մնացել, իսկ հետո XVII դարի սկզբներին նրանց փոխարինել են Շերդորի և Տիլա-Քարիի մեդրեսաները, որոնք պահպանվում են մինչ օրս։

Նախագծով ուղղանկյուն մադրեսան ուներ չորս այվան և քառակուսի բակ, որի երկայնքով տեղակայված էին խոր խորշեր, որոնք տանում էին դեպի երկու աստիճանի խցեր, որտեղ ուսանողներ էին ապրում։ Մզկիթը գտնվում էր բակի հետևի կողմում, մեդրեսեի անկյունային ուսումնական լսարանների վրա չորս գմբեթներ էին բարձրացված, իսկ շենքի անկյուններում կային չորս մինարեթներ։ Շենքը նայում է դեպի հրապարակ, արևելյան գլխավոր մուտքն ունի աղեղաձև կամար, որի վերևում կա գունավոր աղյուսներից, ապակեպատ և փորագրված կերամիկայից պատրաստված երկրաչափական զարդապատկերներով խճանկարային վահանակ։

Ուլուգբեկ մեդրեսեն համարվում էր 15-րդ դարի Արևելքի մուսուլմանական հոգևոր համալսարաններից մեկը։ Ըստ ավանդության այնտեղ սովորել է հայտնի բանաստեղծ, գիտնական և փիլիսոփա Աբդուռահման Ջամին[2]։ Ուսումնական հաստատությունում այդ ժամանակի հայտնի գիտնականները Կազի-զադե ար-Ռումին, Ալի ալ-Քուշչին, ինչպես նաև ինքը՝ Ուլուգբեկը կարդացին դասախոսություններ մաթեմատիկայի, երկրաչափության, տրամաբանության, բնական գիտությունների, մարդու, աստվածաբանության մասին։

Մեդրեսե Շերդոր խմբագրել

 
Մեդրեսե Շերդոր

Մեդրեսե Շերդորը կառուցվել է խանկա Ուլուգբեկի տեղում, որը 1424 թվականին գտնվել է մեդրեսե ՈՒլուգբեկի դիմաց գտնվող հրապարակի արևելյան կողմում։ 17-րդ դարի սկզբին խանկան խարխլվել և մնացել էր կիսաավեր հրապարակի մյուս շինությունների հետ միասին։ Սամարղանդի ուզբեկ[3] տիրակալ Յալանգուշ Բահադուրի հրամանով սկսվեց Շերդորի և Թիլլա-Քարիի մեդրեսեների կառուցումը։ Դեկորի վարպետ Մուհամեդ Աբասի կողմից մեդրեսե Շերդորը (մեդրեսե «առյուծներով», «Առյուծների կացարան») կառուցվել է Աբդուլ Ջաբար անունով ճարտարապետի կողմից։

Մեդրեսե Շերդորը գրեթե Ուլուկբեկի հայելային կրկնությունն է որոշ տարբերություններով։ Այն առանձնանում է անչափ մեծ գմբեթով, դրա կառուցումից մի քանի տասնյակ տարի անց այն կարող էր շենքի աստիճանական փլուզման պատճառ դառնալ։ Ղուրանի մեջբերումներով ծածկված են մեդրեսեի պատերը, գլխավոր մուտքի վերևում պատկերված է Սամարղանդի զինանշանը՝ ձյունահովազը արևի հետ, կամարի կենտրոնում տեղադրված է սվաստիկա, իսկ վերևում հատուկ արաբական գրերով գրված է «Ամենակարող Տերը»։ Արտաքին և ներքին ճակատների զարդարանքը պատրաստված է ապակեպատ և խճանկարային աղյուսներից, ինչպես նաև ոսկեզօծ նկարներից։ Շերդորյան մեդրեսի զարդարանքը նրբագեղությամբ զգալիորեն զիջում է 15-րդ դարում կանգնեցված Ուլուգբեկի մեդրեսային, որը Սամարղանդի ճարտարապետության «ոսկե դարաշրջանն» էր։ Այնուամենայնիվ, մեծ և փոքր ձևերի ներդաշնակությունը, խճանկարի նրբագեղ նկարչությունը, մոնումենտալությունը, սիմետրիայի հստակությունը, այս ամենը նպաստում է որպեսզի մեդրեսեն համարվի քաղաքի լավագույն ճարտարապետական հուշարձաններից մեկը։

Մեդրեսե Թիլլա Քալի խմբագրել

 
Մեդրեսե Թիլլա Քարի

Թիլլա Քալի մեդրեսեն կառուցվել է 1420 թվականին հրապարակի հյուսիսային մասում, Շերդորի քարավանատան տեղում։ Շենքի հիմնական ճակատը սիմետրիկ քառակուսաձև է և բաղկացած է գլխավոր շքամուտքից և երկաստիճան ճակատային թևերից, որը ունի կամարակապ որմնախորշեր և անկյունային աշտարակներ։ Ընդարձակ բակը իր երկայնքով մեկ ունի փոքր բնակելի խցեր և խուջրիններ։ Բակի արևմտյան կողմում կա գմբեթավոր մզկիթ, որն ունի հարակից երկու ցուցասրահներ։ Մեդրեսեի շենքը զարդարված է խճանկարով, երկրաչափական և բուսական զարդանախշերով մայոլիկայով։ Ներքին հարդարանքում առատորեն օգտագործվել է ոսկեզոծումը, որի շնորհիվ մեդրեսեին տվել են «ոսկեզօծված» անվանումը։ Մզկիթն ունի ոսկեզօծ միհրաբ և մինբար, պատերի և պահոցների մակերեսները ծածկված են ոսկու առատ օգտագործմամբ կունդալ նկարներով։

Իր պատմության ընթացքում Թիլլա Քարի դպրոցը ոչ միայն ուսանողների ուսումնառության վայր էր, այլ նաև ծառայում էր որպես տաճարի մզկիթի։

Այլ կառույցներ խմբագրել

Դախմա Շեյբանիդով խմբագրել

 
Շեյբանիդների դամբարանը

Թիլլյա Քարի մեդրեսայից արևելք գտնվում է Շեյբանիդ դախման, որը գերեզմանաքարերի կույտ է, որոնցից ամենահինը 16-րդ դարի է։ Աբդուլ Խաիրի թոռ Մուհամմեդ Շեյբանին եղել է Շեյբանիդական պետության հիմնադիրը, որը 1500 թվականին նվաճեց Սամարղանդը և Բուխարան՝ տապալելով այնտեղ տիրող Թիմուրյանների տոհմի վերջին կառավարիչներին։ Դրանից հետո 1500 թվականին Շեյբանին գրավել է Տաշքենդը։ 1506 թվականին նա գրավել է Խիվան և 1507 թվականին հարձակվել է Մերվայի (Թուրքմենստան), Արևելյան Պարսկաստանի և արևմտյան Աֆղանստանի վրա։ Շեյբանիդները կանգնեցրել են Սեֆյանների հարձակումը, որոնք 1502 թվականին նվաճել են Աքքոյունլուն (Իրան)։ Մուհամեդ Շեյբանին քոչվոր Ուզբեկների առաջնորդն էր։ Դախմա շիբանիդները իրենցից ներկայացնում են ուղիղ պրիզմայի տեսքով թաղման կառույց։ Հատուկ ընտանեկան դամբարանի (դահմայի) տեսքը այդ գերեզմանները ձեռք են բերել Շեյբանի Խանի հարսի՝ նրա որդու՝ Թեմուր սուլթանի կնոջ՝ Միհր Սուլթան հանիմի կարգադրությամբ։ Ավելի ուշ թաղվեցին Համզա Սուլթանը (1511 թվական), Մահդի Սուլթանը (1511 թվական), Շեյբանիխանի դուստր Շահրբանու խանիմը (1536 թվական) և Շիբանիդների տոհմի այլ ներկայացուցիչներ։ Վերջին գերեզմանաքարը թվագրվում է 1586 թվականով։ Շեյբանիդներին սկզբում թաղում էին Տաշքենդսկայ փողոցում գտնվող դախմայի մեջ, սակայն 1870 թվականի իշխանությունների կողմից այ ոչնչացվել է և |տապանաքարերը տեղափոխվել են երկու անգամ, դրանք վերջին անգամ տեղափոխվել են Ռեգիստանի տարածք։

Չորսու առևտրի գմբեթ խմբագրել

 
Չորսո առևտրի գմբեթ

Շերդորյան մեդրեսեի հետևում կա հնադարյան Չորսու։ Մինչև մեր օրերը հասած վեցանիստ գմբեթաձև շինությունը կառուցվել է 15-րդ դարում և վերակառուցվել[4] է 18-րդ դարի երկրորդ կեսին Բուխարայի ապագա Սամարղանդի էմիր Շահմուրադի հրամանուվ, ով ուզբեկական մանգիստական տոհմից էր։

2005 թվականին առևտրային գմբեթը վերանորոգվել է, ընդ որում մաքրվել է գրունտի երեք մետրանոց հողաշերտ, որպեսզի վերականգնվի շենքի ամբողջական բարձրությունը։ Այժմ այնտեղ գործում է կերպարվեստի պատկերասրահ, որտեղ ցուցադրվում են ուզբեկ նկարիչների և քանդակագործների աշխատանքներ։

Լեգենդներ և առասպելներ խմբագրել

Ասում են, որ «ավազով ծածկված տեղ» անվանումը առաջացել է այն փաստից, որ այնտեղ հողը ծածկված է եղել ավազով, քանի որ այնտեղով ջրանցք էր անցնում։

Պատկերասրահ խմբագրել

Ռեգիստանը դրամագիտության մեջ խմբագրել

  • 1989 թվականին ԽՍՀՄ-ում հատվեց հոբելյանական 5 ռուբլիանոց մետաղադրամ, որը նվիրված էր Ռեգիստանին։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Регистан (парадная площадь) հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  2. Mukminova, R. G. "The role of Islam in education in Central Asia in the 15th -- 17th centuries". // Studies on Central Asia Nuova serie. — 2007. — № 1 (87). — P. 155–161.
  3. Хорошхин А. П. Сборник статей касающихся Туркестанского края А. П. Хорошхина.. — С.Петербург., 1876.; Д. И. Эварницкій. Путеводитель по Средней Азіи. Отъ Баку до Ташкента.. — Ташкент., 1893. — С. 73-77; В.И. Масальскій. ТУРКЕСТАНСКІЙ КРАЙ. — С.-ПЕТЕРБУРГЪ., 1913. — Т. 12
  4. Музей галерея Чор Су Արխիվացված 2013-06-06 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել