Որմնախորշ, շենքի պատի մեջ (ներքուստ կամ արտաքուստ) սարքված խորշ, քառանկյունի, բազմանիստ կամ կիսաշրջանաձև հատակագծով, կամարակապ կամ գմբեթարդ վերջավորությամբ։ Արտաքուստ որմնախորշերը կիրառվել են պատերի շարվածքի հոծ զանգվածը թեթևացնելու, շենքի ճակատները գեղազարդելու համար։ Հայ ճարտարապետության մեջ եռանկյունի հատակագծով արտաքին որմնախորշերը («հայկական խորշեր» անվանվող) հանդիպում են արդեն վաղ միջնադարում և լայն տարածում ստանում IX—XIV դարերում։ Շենքի ներսի որմնախորշերը օգտագործվել են որպես մկրտարան կամ սպասքապահարան (եկեղեցիներում), գրապահարան (գրատներում), տնտեսական նշանակության պահարաններ (բնակելի տներում)։ Որպես պահարան կիրառվում են նաև ժամանակակից ճարտարապետության մեջ։

Որմնախորշ (Լեուվարդենի բողոքական եկեղեցի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որմնախորշ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 646