Այվան (նաև էյվան, իվան, լիվան), իսլամական ճարտարապետության մեջ կամարավոր տարածք, երեք կողմից պարսպապատ և չորրորդ կողմից` բաց։ Այվան կարող են համարվել.

  • մեծ կամարակապ սրահը, որը բացվում է ներսում գտնվող բակի վրա և ծառայում է որպես ընդունասրահ պալատներում կամ երկրպագության վայրերում,
  • Պատշգամբաձև շինվածքը կամ հարթ ծածկույթով բաց պատկերասրահը, որոնք հենված են սյուների վրա, միջինասիական կացարաններում, մզկիթներում և այլ կառույցներում[1]։
Հումանույա դամբարանի մուտքի այվանը Դելիում

Պարթևական և Սասանյան ճարտարապետության մեջ այվանները պալատներում ծառայել են ընդունարաններ, ինչպես, օրինակ, պարթևական Կուխե Հոջա պալատում (Իրան), կամ սասանյան Տիզբոնի պալատում (Իրաք

Միջնադարում այվանները լայնորեն օգտագործվել են Միջին և Մերձավոր Արևելքի պալատական և պաշտամունքային ճարտարապետության մեջ, օրինակ, Սպահանի մզկիթներում, Սերվեստանի պալատում, Բուխարայի, Սամարղանդի, Հերաթի և շատ այլ մզկիթներում։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

  • Իսլամական ճարտարապետություն
  • Պեշտակ (Пештак)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Э. С. Юсупов Айван // Словарь терминов архитектуры. — Սանկտ Պետերբուրգ: Фонд «Ленинградская галерея», 1994. — С. 15. — ISBN 5-85825-004-1

Գրականություն խմբագրել

  • Айван / Стародуб Т. Х. // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 309. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այվան (կառույց)» հոդվածին։