Ուզբեկստանի երիտասարդական թատրոն

Ուզբեկստանի երիտասարդական թատրոն, Կիրիլ Լավրովի անվան մրցանակի դափնեկիր թատրոնն ամենահին թատրոններից մեկն է Միջին Ասիայում։ Հիմնադրվել է 1928 թվականի ապրիլի 30-ին։ Թատրոնն ունի երիտասարդների ու ավագ հանդիսատեսի համար նախատեսված խաղացանկ։

Ուզբեկստանի երիտասարդական թատրոն
Տեսակթատրոն և երիտասարդական թատրոն
Երկիր Ուզբեկստան
Գտնվելու վայրըՏաշքենդ
Կայքmtu.uz

Պատմություն

խմբագրել

Թատրոնը հիմնադրվել է 1928 թվականի ապրիլի 30-ին բժիշկ Ս. Էտենի և նկարիչ Ս. Մալտի կողմից։ Թատրոնի բացումը նշանավորվել է «Քեռի Թոմի տնակը» ներկայացմամբ[1]։ 1961 թվականի մայիսի 13-ին թատրոնը բաժանվել է երկու մասի, այստեղ սկսել են բեմադրվել նաև խնդրահարույց ներկայացումներ ավագ դասարանների աշակերտների համար։ 1991 թվականին Ուզբեկստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ն. Կ. Աբդուրահնամովը սկսել է ղեկավարել պատանի հանդիսատեսի թատրոնը և թատրոն-ստուդիայի իր թատերախումբը դարձրել թատրոնի հիմնական կազմ[1]։ 1998 թվականին թատրոնը կոչվում է Ուզբեկստանի երիտասարդական թատրոն[1]։ 1997 թվականից հանդիսանում է Ուզբեկստանի մանկական և երիտասարդական թատրոնների միջազգային ասոցիացիայի անդամ[1]։

Մասնակցություն միջազգային փառատոնների և համերգներ

խմբագրել

ՈՒԵԹ Ուզբեկստանը ներկայացրել է հետևյալ փառատոններում[2].

  • IV միջազգային փորձարարական թատրոնների փառատոն (Կահիրե, 1992)
  • «Խաղում ենք Չեխով» միջազգային թատերական փառատոն (Մոսկվա, 1992)
  • Չեխովի անվան III և VI Մոսկովյան միջազգային փառատոններ (Մոսկվա, 1998, 2005)
  • IV արվեստի միջազգային մանկական փառատոն «Ոսկե շաղգամ» (Սամարա, 2000)
  • Մանկական թատրոնների միջազգային փառատոն (Իսրայել, 2002)
  • ԱՊՀ և Բալթյան երկրների փողոցային թատրոնների փառատոն (Կուզնեցկ, 2002)
  • «ՄԻՆԻՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոն (Դոնի Ռոստով, 2000, 2002)
  • Երրորդ համաշխարհային թատերական օլիմպիադա (Մոսկվա, 2001)
  • Մոսկովյան հեռուստա-թատերական «Դարի երիտասարդություն» միջազգային թառատոն (Ռուսաստան, 2002, 2004)
  • ԱՊՀ և Բալթյան երկրների ռուսական թատրոնների «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոն (Սանկտ Պետերբուրգ, 2001, 2003—2007, 2013[3], 2014[4])
  • «Բալթյան տուն»[5]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Афиша.уз МТУ
  2. История
  3. «Молодёжный театр Узбекистана примет участие в фестивале в России».(չաշխատող հղում)
  4. «Молодёжный театр Узбекистана представляет на фестивале в Петербурге два спектакля».
  5. «Молодёжный театр Узбекистана принимает участие в Театральном фестивале «Балтийский дом»».

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել