Մինարե
(Վերահղված է Մինարեթից)
Մինարե, մինարեթ (արաբ․՝ منارة, մանարա, «փարոս»), մի’զանա (արաբ․՝ مئذنة) կամ սաումա’ա (արաբ․՝ صومعة), մզկիթներին կից կամ շինության հետ ամբողջություն կազմող աշտարակ, որտեղից մոլլաները մուսուլմաններին աղոթքի են հրավիրում։ Եգիպտոսի, Իրաքի, Իրանի, Կենտրոնական և Միջին Ասիայի երկրներին բնորոշ են բարձր, դեպի վեր նեղացող, կլոր կամ բազմանկյուն հատակագծով մինարեները՝ զարդարված աղյուսի ձևավոր շարվածքով, փորագրություններով, ջնարակած խեցեղենով, ցանցկեն պատշգամբների հարկերով։ Հատակագծում քառակուսի մինարեները բնորոշ են Սիրիային և Հյուսիսային Աֆրիկայի երկրներին։ Թուրքական մինարեները առանձնանում են բազմանկյուն, բարակ բնով ու սայրաձև ավարտով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 556)։ |