Ռանդի Մարիե Բլեր (նորվ.՝ Randi Marie Blehr, ծննդյամբ` Նիլսեն (նորվ.՝ Nilsen), փետրվարի 12, 1851(1851-02-12)[1], Բերգեն, Նորվեգիա - հունիսի 13, 1928(1928-06-13)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի ֆեմինիստ, սուֆրաժիստ և կանանց իրավունքների համար շարժման ակտիվիստ։ Ամուսնացած է եղել Նորվեգիայի վարչապետ Օտտո Բլերի հետ, որից որդի է ունեցել՝ Էյվին Բլերին։ Ռանդի Բլերը եղել է Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիայի հիմնադիրներից մեկը և ղեկավարել է ասոցիացիան 1895-1899 և 1903-1922 թվականներին[2][3][4]։

Ռանդի Բլեր
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1851(1851-02-12)[1]
ԾննդավայրԲերգեն, Նորվեգիա
Մահացել էհունիսի 13, 1928(1928-06-13)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և սուֆրաժիստ
ԱմուսինOtto Blehr?[1]
Զբաղեցրած պաշտոններPresident of the Norwegian Association for Women's Rights? և President of the Norwegian Association for Women's Rights?
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ
ԱնդամությունՆորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա
ԵրեխաներEivind Blehr?
 Randi Blehr Վիքիպահեստում

Վաղ կենսագրություն խմբագրել

Ռանդի Բլերը ծնվել է 1851 թվականին Բերգենում` նավային բրոկեր Անդրեաս Ռասմուսեն Նիլսենի (1822-1898) և Մարգրետե Անդրեա Տորնյոեի (1827-1909) ընտանիքում։ Նա տասնմեկ երեխաներից ամենամեծն էր։ Ռանդը պաշտոնական կրթություն չի ստացել, բայց փոքր հասակից զբաղվել է արվեստով, այդ թվում նկարչությամբ, թատրոնով և երաժշտությամբ։ Երբ 17 տարեկան էր, նա միացավ Նորվեգիայի հնագույն լեզվական ասոցիացիային Vestmannalaget-ին։ 1876 թվականին Ռենդը մասնակցեց Բերգենի ամենահին և ամենամեծ` Ազգային թատրոնի (նորվ.՝ Den Nationale Scene) ստեղծմանը և նույն թվականին ամուսնացավ Օտտո Բլերի՝ ձախ լիբերալ կուսակցության իրավաբանի և քաղաքական գործչի հետ, որը հետագայում դարձավ Նորվեգիայի վարչապետը[3][5]։

Կարիերա խմբագրել

Բլերը ներգրավված էր նորվեգական ֆեմինիստական շարժման մեջ 1880-ականներից։ 1883 թվականին նա միացավ ուսանողուհիների Սկուլդ վիճաբանության, իսկ հաջորդ տարի դարձավ Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիայի (Norwegian Queendesagsforening) համահիմնադիրներից մեկը։ Բլերը երկու ժամանակահատված` 1895 թվականից 1899 թվականին և 1903 թվականից մինչև 1922 թվականը եղել է այս կազմակերպության նախագահը։ Այս պաշտոնում Բլերը պայքարում էր տնային տնտեսուհիների, աշխատավոր և միջին խավի կանանց սոցիալ-տնտեսական պայմանները բարելավելու համար։ Նա դիմել էր Խորհրդարան՝ խնդրանքով, որ օրինականացվի կանանց մասնագիտական կրթությունը, ստեղծվեն դասընթացներ սպասուհիների, դերձակների, խոհարարների և տնային տնտեսուհիների համար[3]։ Բլերի ղեկավարությամբ ասոցիացիան նաև քարոզում էր հավասար վարձատրություն տղամարդկանց և կանանց համար և որ արտաամուսնական կապերից ծնված երեխաներն ունենան օրենքով հայրություն ճանաչելու իրավունք[6]։

1885 թվականին, երբ Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիան որոշեց իր օրակարգում չընդունել կանանց ընտրական իրավունքը, Բլերը դարձավ կանանց ընտրական իրավունքի ասոցիացիայի (Norwegian Kvinnestemmerettsforningen) համահիմնադիրը, որը ղեկավարում էր Գինա Կրոգը[3]։ Մեկ տարի անց նա օժանդակեց նաև Նորվեգիայի հանրային առողջության ասոցիացիայի (նորվ.՝ Norske Kvinners Sanitetsforning) ստեղծմանը[6]։ 1903 թվականին Բլերն ընտրվեց Նորվեգիայի կանանց խաղաղության ասոցիացիայի (նորվ.՝ Norske Kvinners Fredsforbund) նախագահ։ Այն ժամանակներում, երբ նրա ամուսնու քաղաքական կարիերան պահանջում էր լքել իրենց տունը Օսլոյում և բնակվել Շվեդիայում, նա աշխատել է որպես սպասուհի Ստոկհոլմում գտնվող «Norska Ministerhotellet»-ում[3]։

1921 թվականին՝ 70 տարեկան հասակում, Բլերը պարգևատրվել է Վաստակի համար Թագավորական մեդալով (նորվ.՝ Kongens fortjenstmedalje): Մահացել է 1928 թվականին։ Թաղված է Օսլոյի Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատանը[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  2. «Randi Marie Blehr». Store norske leksikon (նորվեգերեն). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 11 апреля 2020-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Moksnes, Aslaug. «Randi Blehr». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (նորվեգերեն). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 11 апреля 2020-ին.
  4. «Randi Marie Blehr (1851-1928)». Kvinnemuseet. Վերցված է 11 апреля 2020-ին.
  5. «Randi Blehr». lokalhistoriewiki.no. Վերցված է 11 апреля 2020-ին.
  6. 6,0 6,1 6,2 Skaarer, Åse Camilla; Kåss, Ingrid Wreden. «Randi Marie Blehr (1851–1928)». stemmerett.no. Վերցված է 11 апреля 2020-ին.
  7. «Kongens fortjenstmedalje». lokalhistoriewiki.no. Վերցված է 11 апреля 2020-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռանդի Բլեր» հոդվածին։