Ազգային բեմադրություն (նորվ.՝ Den Nationale Scene), Նորվեգիայի հնագույն թատրոնը՝ տեղակայված Բերգեն քաղաքում։ Թատրոնի շենքի դիմաց տեղադրված են դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի և Նուրդալ Գրիգի հուշարձանները։

«Ազգային բեմադրություն» թատրոնի շենքը

Պատմություն խմբագրել

Թատրոնը բացվել է 1850 թ.-ին կոմպոզիտոր և ջութակահար Բյուլ Ուլեի կողմից։ 1863թ.-ին թատրոնը ֆինանսական խնդիրների պատճառով դադարել է գործունեությունը։ Թատրոնի գործունեության ընթացքում Բյուլը հրավիրել է այն ժամանակ դեռևս անհայտ Հենրիկ Իբսենին, ով 1851 1857 թթ.-ին «Ազգային բեմ» թատրոնում որպես ռեժիսոր և բեմադրությունների ցուցակագրող։ Իբսենից հետո գեղարվեստական ղեկավար դարձավ Բյոռնսոնը (1857—1859)[1]:

1876թ.-ին ստեղծվեց Ազգային բեմադրություն ֆոնդը և թատրոնի աշխատանքները վերսկսվեցին։ 1895թ.-ին հատուկ կոմիտեի կողմից որոշում կայացվեց թատրոնի համար կառուցել նոր շենք, որի բացումը տեղի ունեցավ 1909թ.-ի փետրվարի 19-ին։ Նոր շենքի ճարտարապետն էր Էինար Օսկար Շոուն։

1940թ.-ին թատրոնի շենքը վնասվեց արկի պայթյունից, այնուամենայնիվ բազմաթիվ վերականգնողական աշխատանքներից հետո այն շարունակեց գործել։ 1993 թվականին «Ազգային բեմի» շենքը ընդգրկվեց Նորվեգիայի պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում։

Թատրոնը ունի 150 աշխատող, որից 40-ը դերասաններ։ Մեծ դահլիճը հնարավորություն է տալիս 450 հանդիսատեսի դիտել ներկայացումներ։ Տարեկան կազմակերպվում է ավելի քան 550 բեմադրություններ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hanssen, Jens-Morten (2001 թ․ օգոստոսի 10). «Facts about Pillars of Society». Ibsen.net. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.(չաշխատող հղում)
  2. Den Nationale Scene (Store norske leksikon)

Գրականություն խմբագրել

  • Asbjørn Aarseth, Den Nationale Scene 1901-31, Oslo: Gyldendal, 1969.
  • Knut Nygaard / Eiliv Eide, Den Nationale Scene 1931—1976, Oslo: Gyldendal, 1977. ISBN 82-05-10827-7

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային բեմ» հոդվածին։