Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ (Նորվեգիա)

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Հայրենիքին մատուցված ծառայությունների համար մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։

Հայրենիքին մատուցված ծառայությունների համար մեդալ
նորվ.՝ Kongens fortjenstmedalje
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակմեդալ և civil decoration?
Կարգավիճակչի շնորհվում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվփետրվարի 1, 1908
Հերթականություն
 King's Medal of Merit Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հայրենիքին մատուցված ծառայությունների համար մեդալը հաստատվել է Նորվեգիայի Հակոն VII թագավորի հրամանագրով 1908 թ.-ի փետրվարի 8-ին մշակույթի, գիտության, տնտեսության և պետական ծառայության ոլորտները խրախուսելու համար։ Այն ունի երկու աստիճանակարգ՝ ոսկե և արծաթե։ Ոսկե մեդալը տրվում է պետության և հասարակության համար լրջագույն առաջընթաց ապահովելու նպատակով։ Արծաթե աստիճանակարգի մեդալը տրվում է ավելի ցածր կարգի առաջընթաց ապահովելու համար[1]։

Նկարագրություն խմբագրել

Մեդալը շրջանաձև է և պատրաստված ոսկուց կամ արծաթից։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է իշխող թագավորի դիմանկարը և նրա կարգախոսը։ Մեդալի հակառակ կողմի կենտրոնում դուբի 4 տերևներից պատրաստված դափնեպսակի կենտրոնում պատկերված է խաչ։

  Մեդալը առօրյա կյանքում կրելու համար տրվում է նաև մեդալի ժապավենով փաթաթված սալիկ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Norwegian Decorations». 2009 թ․ փետրվարի 13. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.

Աղբյուրներ խմբագրել