Ջո Ջոնաս
Ջոզեֆ Ադամ «Ջո» Ջոնաս (անգլ.՝ Joseph Adam «Joe» Jonas, օգոստոսի 15, 1989[1], Կասա Գրանդե, Պրինալ շրջան, Արիզոնա, ԱՄՆ)[3], ամերիկացի երգիչ, երգահան և դերասան: Հայտնի է դարձել որպես Jonas Brothers փոփ ռոք խմբի անդամ իր եղբայրներ Քևինի և Նիքի հետ միասին: Խումբը իր դեբյուտային ստուդիական It's About Time ալբոմը թողարկեց 2006 թվականին, որը սակայն հաջողություն չունեցավ: 2007 թվականին խումբը թողարկեց իրենց երկրորդ ստուդիական ալբոմը: Այս ընթացքում խումբը Disney Channel-ում հայտնի դարձավ, ձեռք բերելով բազմաթիվ հետևորդներ: Նրանք հայտնվեցին հայտնի Քեմփ Ռոք։ Երաժշտական արձակուրդներ և Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ ֆիլմերում, ինչպես նաև ունեցան անձնական սերիալներ Jonas Brothers: Living the Dream (2008–2010) և Jonas (2009–2010):
Ջո Ջոնաս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 15, 1989[1] (31 տարեկան) |
Ծննդավայր | Կասա Գրանդե, Պրինալ շրջան, Արիզոնա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, երաժիշտ, հեղինակ-կատարող, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կիթառահար |
Ամուսին | Սոֆի Թըրներ[2] |
Ծնողներ | հայր՝ Paul Jonas? |
Կայք | joejonasmusic.com |
Ստորագրություն![]() | |
Joe Jonas Վիքիպահեստում |
Նրանց երրորդ ստուդիական ալբոմը՝ A Little Bit Longer (2008), շարունակեց հաջողություն բերել խմբին. ալբոմի գլխավոր սինգլը՝ "Burnin' Up"-ը, գրավեց առաջին հնգյակը Billboard Hot 100 ցուցակում: Նրանց չորրորդ ալբոմը ունեցավ նվազ հաջողություն: 2011 թվականին Ջոն թողարկեց իր դեբյուտային ստուդիական սոլո Fastlife ալբոմը, որը ունեցավ միջին հաջողություն: Ստեղծագործական հայացքների տարբերության հետևանքով խումբը լուծարվեց, որից հետո 2015 թվականին Ջոնասը կազմեց Ֆանկ-փոփ DNCE խումբը, դառնալով խմբի վոկալիստը: Խմբի "Cake by the Ocean" սինգլը ունեցավ նշանակալի հաջողություն, զբաղեցնելով ԱՄՆ Billboard Hot 100 ցուցակում 9–րդ տեղը:
ԿենսագրությունԽմբագրել
Ջոսեֆ Ադամ Ջոնասը ծնվել է ԱՄՆ Արիզոնա նահանգի Կասա Գրանդե քաղաքում 1989 թվականի օգոստոսի 15–ին[4] երաժիշտ և երգահան Պոլ Քևին Ջոնասի և Դենիզ Ջոնասի (Միլլեր) ընտանիքում: Ջոն ունի մեծ եղբայր (Քևին Ջոնաս) և երկու փոքր եղբայրներ (Նիք Ջոնաս, Ֆրենկի Ջոնաս)[5]: Մեծանալով քրիստոնյաների ընտանիքում, Ջոնասը իր հավատի մասին ասել է՝ <<Ես հավատում եմ Աստծուն, դա իմ անձնական հարաբերությունն է, բայց կրոնավոր չեմ>>[6]:
ԿարիերաԽմբագրել
2005–2007: Առաջընթացը Jonas Brothers-ի հետԽմբագրել
2005 թվականին Ջոն, Քևինը և Նիքը ձայնագրեցին "Please Be Mine", իրենց առաջին երգը[7]: Columbia Records-ի նախագահ Ստիվ Գրինբերգը եղբայրերի հետ պայմանագիր կնքեց խումբ ստեղծելու համար[8]: Մինչ <<Ջոնաս եղբայրներ>> անվան վրա կանգ առնելը խմբի անունը որոշված էր <<Ջոնասի որդիներ>>[9]: Ստուդիական ալբոմի վրա աշխատելու ընթացքում խումբը ճանապարհորդել է Jump5, Քելլի Քլարկսոն, Ջեսսի Մակքարթնի, Backstreet Boys, The Click Five արտիստների հետ[10]: 2005 թվականի դեկտեմբերին խումբը թողարկեց դեբյուտային "Mandy" սինգլը[10]: Այս ընթացքում խումբը սկսեց Դիսնեյ ալիքի համար տարբեր սաունթրեքեր ձայնագրել և ճանապարհորդել Aly & AJ հետ[11][12]: Խմբի դեբյուտային, It's About Time (2006) ալբոմը թողարկվեց 2006 թվականի Օգոստոսի 8-ին[13]: Ալբոմի երկրորդ սինգլի՝ "Year 3000" պրեմիերան տեղի ունեցավ 2007 թվականին Դիսնեյ ալիքում: Բավարարված չլինելով թողարկած ձայնագրության արդյունքներից՝ խումբը ցանկացավ անջատվել Columbia Records–ից[14]:
Կարճ ժամանակ անց խումբը պայմանագիր կնքեց Hollywood Records հետ[15]: Խումբը աշխատում էր նոր ալբոմի վրա և շարունակում էր հայտնի դառնալ գովազդների և սաունթրեքերի միջոցով[16][17][18][19]: 2007 թվականի Օգոստոսի 7-ի Hollywood Records–ի միջոցով թողարկվեց երկրորդ ստուդիական ալբոմը, որը տեղ գրավեց Billboard 200 ցուցակի առաջին հնգյակում: ԱՄՆ–ում վաճառվեց ալբոմի երկու միլիոն օրինակ[20]: Ջոնաս Դերասանական կարիերան սկսվեց Հանա Մոնտանա սերիալի "Me and Mr. Jonas and Mr. Jonas and Mr. Jonas" դրվագով: Խումբը երգ ձայնագրեց նաև սերիալի գլխավոր դերասանուհի Մայլի Սայրուսի հետ հավաքելով ավելի քան 10 միլիոն դիտում: Խմբի "S.O.S" սինգլը հայտնվեց Billboard Hot 100 ցուցակի թոփ քսանում[21]։
2008–2010: Դերասանական կարերաԽմբագրել
2008 թվականի մայիսին Ջոն և խումբը սկսեցին նկարահանվել իրենց իսկ Դիսնեյի սերիալում, ստեղծելով մի շարք սաունդթրեքեր[22]: Ջոն ձայնագրել է "This Is Me" դուետը որը հայտնվեց Billboard Hot 100 ցուցակի թոփ տասնյակում[23]: Այս երգը Ջոյի առաջին սինգլն էր խմբից դուրս: Խումբը նկարահանվել է նաև 3D Jonas Brothers: The 3D Concert Experience–ում, որը որպես ֆիլմ դուրս եկավ 2009 թվականի փետրվարի 27–ին[24]: Ֆիլմը ֆինանսական և ճանաչողական հաջողություն բերեց խմբին[25][26][27]:
Ջոնասը իր եղբայրների հետ նկարահանվեց Դիսնեյի երկրորդ Jonas սերիալում, որը թողարկվեց 2009 թվականի մայիսի 2–ին[28]: Հաղորդման երկրորդ և վեիջին սեզոնը թողարկվեց Jonas L.A անվանմամբ[29]: 2009 թվականի հունիսի 16-ին խումբը թողարկեց չորրորդ ստուդիական Lines, Vines and Trying Times ալբոմը: Այն ունեցավ նշալակալի հաջողություններ, սակայն չգերազանցեց 1 միլիոն կրկօրինակը ԱՄՆ–ում[30]: Ջոն որպես ժյուրի մասնակցել է 2010 թվականի հունվարին իրականացած American Idol երաժշտական մրցույթին[31]: 2010 թվականի փետրվարին Ջոնը երևաց Vampire Weekend-ի տեսահոլովակում Ջեյք Ջիլենհոլ, Լիլ Ջոն, և RZA–յի հետ[32]: Հետագայում նկարահանվել է «Hot In Cleveland»-ում որպես Վալերի Բերտնելի–ի որդի՝ ՈՒիլ:
2011–2014: Խմբի լուծարումԽմբագրել
2011 թվականի հայտարարվեց որ Ջոնասը պատրաստվում էր թողարկել սոլո ալբոմ[33]: Ջոնասը ցանկանում էր երգերի մեջ մտցնել Ֆանկ էլեմենտներ, սակայն Hollywood Records-ի ազդեցությամբ ստիպված էր ստեղծել R&B ոճի երգեր, որոնք նման կլինեին երգիչ Ջասթին Թիմբերլեյք–ի երգերին[34]: 2011 թվականի հունիսի 3-ին Ջոնասը թողարկեց ալբոմի գլխավոր "See No More" սինգլը[35]: Սինգլը չունեցավ սպասված հաջողությունը, գրավելով ընդամենը 92 տեղը Billboard Hot 100 ցուցակում[36]: 2014 թվականի օգոստոսի 16-ին Ջոնասը Թվիթթերում հայտարարեց որ միանալու է Բրիթնի Սփիրսի Եվրոպական շրջագայությանը սկսած 2011 թվականի հոկտեմբերի 16-ից[37][38]: Րայան Սիքրեթսը թողարկեց ալբոմի երկրորդ "Just in Love" սինգլը 2011 թվականի սեպտեմբեր 9-ին[39]: Հետագայում սինգլի ռեմիքսում հատված ունեցավ նաև ռեփեր Լիլ Ուեյնը, սակայն այն հաջողություն չունեցավ[40]: Ջոնասը սինգլը հետագայում վերանվանեց Fastlife: Այն հաջողություն չունեցավ: 2012 թվականի մայիսի 2-ին եղբայրները հայտարարեցին, որ խումբը այսուհետ չի համագործակցում Hollywood Records-ի հետ:
2013 թվականի ապրիլին հաստատվեց, որ Ջոնաս եղբայրները որոշել են միասին աշխատել իրենց 5-րդ ալբոմի վրա: Հետագայում Քևին Ջոնասը թողարկեց իր սեփական E! ռեալիթի Married to Jonas հաղորդումը, որը կենտրոնացած էր իր և կնոջ՝ Դանիելի շուրջը[41]: Շոուն նաև ցույց էր տալիս հատվածներ Նիքի և Ջոյի կյանքից, ինչպես նաև նրանց ալբոմի պատրաստական աշխատանքները[42]: Նույն տարում Ջոնասը մասնակցեց Fox-ի ժամադրության «Ընտրություն» (անգլ.՝ The Choice) խաղ շոուին[43]: 2012 թվականի սեպտեմբերին Ջոնասը սկսեց հանդիպել մոդել Բլենդա Էգենշվայլերի հետ մինչև 2014 թվականը[44][45]: Ջոնասը Ջոն Լեջենդի հետ դարձավ "Dreams" երգի համահեղինակ[46]: 2012 թվականին եղբայրները համերգ տվեցին Ռուսաստանում, որը 2010 թվականից ի վեր նրանց առաջին կենդանի կատարումն էր[47][48]: Նրանց 2012 թվականի օգոստոսի սպասված համերգը տեղի ունեցավ 2012 թվականի հոկտեմբերի 11-ին, Նյու Յորքի Ռադիո սիթի մյուզիք հոլում[49]: Խմբի 5-րդ ստուդիական ալբոմը որոշեցին թողարկել 2013 թվականին[50]: Եղբայրները նաև հայտարարեցին գալիք հարավամերիկյան տուրի մասին: Ալբոմը, որը վերնագրված էր V, նախորդում էր սինգլներ "Pom Poms" և "First Time"-ին[51]: 2013 թվականի հոկտեմբերի 9-ին խումբը չեղարկեց գալիք տուրը, բացատրելով խմբի մեջ ծագած խորը անհամաձայնությամբ և մեծ ստեղծագործական տարբերությամբ[52]: Օրեր անց հայտարարվեց խմբի լուծարումը[53]:
2015–2018: DNCE և The VoiceԽմբագրել
Խմբի լուծարվելուց հետո Ջոնասը սկսեց աշխատել նոր երաժշտական պրոեկտների վրա այնպիսի պրոդյուսերների հետ, ինչպիսիք են Malay և Mattman & Robin-ը: Նոր նախագծի վրա աշխատելու հետ միասին Ջոնասը երկմտում էր՝ ձայնագրել երկրորդ ստուդիական ալբոմը թե կազմավորել նոր խումբ: Աշխատելով Ջաստին Թրաիթերի հետ բազմաթիվ երգերի վրա՝ Ջոնասը որոշում է կազմավորել նոր խումբ Ջասթինի ընկերների՝ Jack Lawless և JinJoo Lee-ի հետ: Cole Whittle-ով ալտերնատիվ ռոք խումբ Semi Precious Weapons-ի անդամ էր, դարձավ նոր ստեղծվող խմբի չորրորդ անդամը[54]: Խումբը իրենց կոչեց DNCE, օգտագործելով անգլերեն «dance» բառի սխալ գրելաձևը[55]: Նրանց դեբյուտային սինգլ "Cake by the Ocean"-ը թողարկվեց 2015 թվականին[56]: Այն սկզբում գրավեց Billboard 200 ցուցակում 27-րդ տեղը, սակայն հետո հասավ մինչև պատվավոր առաջին տեղը:
2018 թվականին նա միացավ Ավստրալիական «The Voice»-ին որպես մարզիչ, իսկ դրա նախորդ տարին եղել է Ամերիկյան The Voice-ում: 2018 թվականի հունիսին Ջոնասը բրիտանացի դիջեյ Ջոնաս Բլուի հետ թողարկեց "I See Love" երգը, որը Տրանսիլվանիա հյուրանոց 3 (անգլ.՝ Hotel Transylvania 3: Summer Vacation) ֆիլմի համար էր: Նա նաև ֆիլմի Քրակեն կերպարի ձայնն էր[57]:
2019: Ջոնաս եղբայրների վերամիավումԽմբագրել
Հունվարի վերջին Թվիթերում սկսեցին լուրեր պտտվել որ Ջոնաս Եղբայրները վերադառնալու են: 2019 թվականի փետրվարի 28-ին Ջոնաս եղբայրները պաշտոնապես հայտարարեցին իրենց վերամիավորման և "Sucker" սինգլի մասին, որը դուրս եկավ հաջորդ օրը՝ մարտի 1-ին[58]: Իսկ համատեղ հուշագիրը՝ Blood-ը, կթողարկվի նոյեմբերին[59]:
Անձնական կյանքԽմբագրել
2005-2006 ժամադրվել է Էյ Ջեյ Միչալկաի հետ[60]: 2008 թվականին 3 ամիս ժամադրվել է Թեյլոր Սվիֆթի հետ[61][62]: 2008-ից մինչ 2009 թվականի կեսերը Ջոնասը նաև ժամադրվել է դերասանուհի Կամիլա Բելի հետ , ով նկարահանվել էր Ջոնաս եղբայրների "Lovebug" երգի տեսահոլովակում[63][64]: 2008-2010 ընթացքում Ջոնասը մի քանի անգամ ժամադրվել է ամերիկացի երգչուհի Դեմի Լովատոի հետ, բայց վերջում մնացին ընկերներ[65]: 2012-2014 թվականներին ժամադրվել է գրաֆիկ դիզայներ Բլենդա Էգենշվայլերիի հետ[66]: 2015 թվականին 5 ամիս ժամադրվել է Ջիջի Հադիդի հետ[67]: Վերջինս տնօրինել է Ջոնասի DNCE խմբի "Cake by the Ocean" երգի տեսահոլովակի նկարահանումները[68]: 2016 թվականին Ջոնասը սկսեց ժամադրվել դերասանուհի Սոֆի Թյորների հետ[69]: Նրանք նշանադրվեցին 2017 թվականի հոկտեմբերիին: Իսկ 2019 թվականի մայիսի 1-ին նրանք ամուսնացան Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում[70]: Նրանք իրենց երկրորդ ամուսնությունը ունեցան 2019 թվականի հունիսի 29-ին, Փարիզում[71]:
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006 | ս | Ռեյչել Ռեյ | Rachael Ray | |
2007 | ս | Հանա Մոնտանա | Hannah Montana | Ջո Ջոնաս |
2008 | ֆ | Քեմփ Ռոք | Camp Rock | Շեյն Գրեյ |
2009 | ֆ | Jonas Brothers: 3D համերգ | Jonas Brothers: The 3D Concert Experience | Ջո Ջոնաս |
2009 | ֆ | Խումբ ավտոբուսում | Band in a Bus | Ջո Ջոնաս |
2009 | ֆ | Գիշերը թանգարանում 2 | Night at the Museum: Battle of the Smithsonian | հրեշտակներից մեկը |
2009-2010 | ս | JONAS L.A. | JONAS L.A. | Ջո |
2010 | ֆ | Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ | Camp Rock 2: The Final Jam | Շեյն Գրեյ |
2010-2011 | ս | Գեղեցկուհիները Քլինվելդում | Hot in Cleveland | Ուիլ Մորեթի |
2010 | ս | 90210 | 90210 | Ջո Ջոնաս |
ՍկավառակագրությունԽմբագրել
- 2006 It’s About Time
- 2007 Jonas Brothers
- 2008 A Little Bit Longer
- 2009 Lines, Vines and Trying Times
Անհատական սինգլներԽմբագրել
Թվական | Սինգլ | Չառտերի գագաթնակետ positions[72] | Ալբոմ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US | CAN | US Pop |
US Digital | AUS | UK | GER | |||||||||
2008 | «We Rock» (With the Cast of Camp Rock) | 30 | 41 | — | 16 | 70[73] | 100 | — | Camp Rock | ||||||
«This Is Me» (With Demi Lovato) | 9 | 2 | 1 | 16 | 33 | 46 | 85 | ||||||||
«Gotta Find You» | 20 | 26 | — | 13 | 82 | 70 | — | ||||||||
2009 | «Send It On»(with Demi Lovato, Սելենա Գոմես, Miley Cyrus) | 20 | 94 | — | 9 | — | — | — | Non Album Song | ||||||
2010 | «We Are the World» (with Various Artists) | 2 | 7 | — | — | 18 | 50 | — | |||||||
«Make A Wave» (with Demi Lovato) | 84 | — | — | — | — | — | — | ||||||||
«Wouldn’t Change A Thing» (with Demi Lovato)" | — | 90 | — | — | — | 71 | — | Camp Rock 2: The Final Jam | |||||||
«—» denotes releases that did not chart |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ https://www.etonline.com/joe-jonas-and-sophie-turner-get-married-in-surprise-vegas-ceremony-124472
- ↑ «Joe Jonas Biography»։ AllMusic.com։ Վերցված է 2013-12-02
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 22, 2008-ին։ Վերցված է 2009-02-27
- ↑ Kaufman Gil (փետրվարի 7, 2005)։ «The New Boy Bands»։ MTV։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 28, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 22, 2008
- ↑ Jonas Joe (դեկտեմբերի 2, 2013)։ «Joe Jonas: My Life As a Jonas Brother»։ New York Magazine։ Վերցված է դեկտեմբերի 2, 2013
- ↑ Jones Kim։ «Jonas Brothers – It's About Time»։ About.com։ Վերցված է օգոստոսի 22, 2008
- ↑ «The Boy Choir & Soloist Directory: Nicholas Jonas»։ Boysoloist.com։ Վերցված է 2011-04-04
- ↑ «The New Boy Bands»։ MTV։ 2006-03-09։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 28, 2014-ին։ Վերցված է 2011-04-04
- ↑ 10,0 10,1 Moss Corey (ապրիլի 6, 2006)։ «More Blink-182 Than Hanson, It's Time For The Jonas Brothers»։ MTV։ Վերցված է օգոստոսի 21, 2008
- ↑ «Disneymania, Vol. 4 > Overview»։ AllMusic։ Վերցված է օգոստոսի 29, 2008
- ↑ «American Dragon: Jake Long episode guide»։ TV.com։ Վերցված է օգոստոսի 29, 2008
- ↑ «Jonas Brothers Chart History»։ Billboard.com։ Վերցված է հունվարի 20, 2018
- ↑ Trust Gary (2015-02-17)։ «Ask Billboard: Jonas Brothers Want to Know Their Album & Song Sales»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է 2015-02-17
- ↑ «The Jonas Brothers Sign Record Deal With Disney's Hollywood Records» (Press release)։ Hollywood Records։ 2007-02-08։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-13-ին։ Վերցված է 2008-07-16
- ↑ «2007 White House Easter Egg Roll: Frequently Asked Questions»։ Georgewbush-whitehouse.archives.gov։ 2007-04-09։ Վերցված է հուլիսի 30, 2011
- ↑ «Tee Ball 2007»։ Georgewbush-whitehouse.archives.gov։ Վերցված է հուլիսի 30, 2011
- ↑ «Meet the Robinsons (soundtrack)»։ Amazon.com։ Վերցված է սեպտեմբերի 1, 2008
- ↑ Kosidowski Paul (հուլիսի 7, 2008)։ «Jonas Brothers thrill tween audience at Summerfest»։ Journal Sentinel։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 14, 2009-ին։ Վերցված է հուլիսի 3, 2009
- ↑ Peoples Glenn (մարտի 26, 2015)։ «Why Zayn Malik's Departure From One Direction Won't Hurt Band's Music Sales»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է մարտի 28, 2015
- ↑ Billboard Artist Chart History - Jonas Brothers Singles
- ↑ «Episodes: Jonas Brothers: Living the Dream»։ TVGuide.com։ Վերցված է հոկտեմբերի 26, 2010
- ↑ «Music: Top 100 Songs | Billboard Hot 100 Chart»։ Billboard։ Prometheus Global Media
- ↑ «Empire Leicester Square is Europe's First Theatre with Dolby 3D for Large Screens»։ Վերցված է 2013-08-03
- ↑ «Jonas Brothers: The 3D Concert Experience»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- ↑ «Music Concert Movies at the Box Office - Box Office Mojo»։ Boxofficemojo.com։ Վերցված է հունվարի 20, 2018
- ↑ «Jonas Brothers blog»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-05-ին։ Վերցված է 2013-08-03
- ↑ «Show Tracker»։ Latimesblogs.latimes.com։ Վերցված է դեկտեմբերի 8, 2014
- ↑ Abrams Natalie (նոյեմբերի 9, 2009)։ «Jonas Brothers' Disney Channel Show Picked Up for Season 2»։ TV Guide։ Վերցված է հոկտեմբերի 20, 2010
- ↑ Peoples Slenn (մարտի 26, 2015)։ «Why Zayn Malik's Departure From One Direction Won't Hurt Band's Music Sales»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է մարտի 28, 2015
- ↑ Vena Jocelyn (2009-08-19)։ «Joe Jonas To Guest-Judge 'American Idol' In Dallas - News Story | Music, Celebrity, Artist News | MTV News»։ Mtv։ Վերցված է 2010-07-25
- ↑ Vozick Simon (2010-02-19)։ «Vampire Weekend are 'Giving Up the Gun' with Joe Jonas, Jake Gyllenhaal, Lil Jon, and RZA: Watch their wacky video here»։ Entertainment Weekly։ Վերցված է 2019-10-02
- ↑ Cheung Nadine (2010-05-20)։ «Joe Jonas Is Working on His Very Own Solo Album»։ Jsyk.com։ Վերցված է 2010-07-25
- ↑ «Joe Jonas Puts His Disney Past Behind Him With New Pop-Rock Group DNCE: 'It's a Big Risk'»։ Billboard.com։ Վերցված է հունվարի 20, 2018
- ↑ «Joe Jonas Says First Solo Single 'A Dream Come True'»։ mtv.com։ 2011-05-16։ Վերցված է 2011-05-22
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 28, 2011-ին։ Վերցված է մայիսի 25, 2011
- ↑ joejonas (August 4, 2011)։ «It’s official. Performing on the European leg of @britneyspears tour. Click for confirmed cities in People.com interview (link: jonas.cta.gs/03f) jonas.cta.gs/03f» (Թվիթ)։ Վերցված է March 11, 2019
- ↑ Cotliar Sharon (2011-08-04)։ «Joe Jonas Joining Britney Spears on European Tour»։ People։ Վերցված է օգոստոսի 12, 2011
- ↑ «PREMIERE: New Single From Joe Jonas»։ American Top 40 With Ryan Seacrest։ 2011-09-09։ Արխիվացված է օրիգինալից մարտի 20, 2012-ին։ Վերցված է 2011-09-13
- ↑ «Joejonasmusic : Resources and Information.»։ Joejonasmusic.com։ Վերցված է հունվարի 20, 2018
- ↑ Vena Jocelyn։ «Kevin Jonas Partners With Ryan Seacrest For 'Married To Jonas'»։ MTV News։ Վերցված է 2012-04-30
- ↑ Shaw Jessica (2012-04-30)։ «Jonas brother lands E! reality show»։ Entertainment Weekly։ Վերցված է 2019-10-02
- ↑ Hibberd James (մայիսի 8, 2012)։ «Fox's 'The Choice' cast revealed! Joe Jonas, Dean Cain, The Situation, many more -- EXCLUSIVE»։ Entertainment Weekly։ Վերցված է ապրիլի 11, 2013
- ↑ «Why Joe Jonas Waited to Address Drug Rumors»։ 2013-10-31։ Վերցված է 2013-11-03
- ↑ Cosgrave Baylis Sheila (2014-08-05)։ Joe Jonas and Blanda Eggenschwiler Split։ People։ Վերցված է 2014-08-05
- ↑ joejonas (Sep 3, 2013)։ «Honored to have co-written Dreams on the new john_legend album go support and pick up his new record!"» (Թվիթ)։ Վերցված է October 24, 2014
- ↑ «JonasHQ.Org | Your #1 Fansite and Exclusive Source for the Jonas Brothers " Team Jonas Meet & Greet Sweepstakes for NYC and Russia!»։ JonasWorld.Org։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 5, 2016-ին։ Վերցված է հունվարի 3, 2013
- ↑ «JonasHQ.Org | Your #1 Fansite and Exclusive Source for the Jonas Brothers " Moscow, the Jonas Brothers are headed your way!»։ JonasWorld.Org։ 2008-03-30։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 5, 2016-ին։ Վերցված է հունվարի 3, 2013
- ↑ «The Jonas Brothers Announce They'll Reunite For ONE Concert!»։ RyanSeacrest.com։ օգոստոսի 17, 2012։ Վերցված է օգոստոսի 28, 2012
- ↑ «Jonas Brothers: 'New album shows growth' - Music News - Digital Spy»։ Digitalspy.ca։ 2012-11-12։ Վերցված է հունվարի 3, 2013
- ↑ «iTunes - Music - Pom Poms - Single by Jonas Brothers»։ itunes.apple.com։ 2013-04-02։ Վերցված է օգոստոսի 22, 2013
- ↑ «Jonas Brothers cancel tour days before first show due to 'deep rift within the band'»
- ↑ «Irish Independent - 'We're closing a chapter' - American group The Jonas Brothers split»։ Independent.ie։ Վերցված է հոկտեմբերի 24, 2014
- ↑ Get Ready to DNCE։ Interview Magazine։ հոկտեմբերի 23, 2015
- ↑ «8 Questions with Joe Jonas's New Band, DNCE»։ InStyle։ հոկտեմբերի 16, 2015
- ↑ «Joe Jonas forms new band»։ Toronto Sun։ սեպտեմբերի 16, 2015։ Վերցված է հոկտեմբերի 27, 2015
- ↑ «Joe Jonas & Jonas Blue Team Up for Tropical 'Hotel Transylvania 3' Song 'I See Love': Watch the Lyric Video»։ Billboard։ հունիսի 29, 2018։ Վերցված է փետրվարի 9, 2019
- ↑ Jonas Brothers [JonasBrothers] (February 28, 2019)։ «Midnight ET #Sucker (link: JonasBrothers.lnk.to/suckerTw) JonasBrothers.lnk.to/suckerTw» (Թվիթ)։ Վերցված է March 11, 2019
- ↑ Blistein Jon (2019-05-28)։ «Jonas Brothers Announce New Memoir Called ‘Blood’»։ Rolling Stone (en-US)։ Վերցված է 2019-09-25
- ↑ Lakshmin Deppa (հուլիսի 14, 2016)։ «This Former Disney Channel Star Just Revealed Joe Jonas Was Her First Kiss»։ MTV։ Վերցված է փետրվարի 9, 2019
- ↑ Caplan David (սեպտեմբերի 8, 2008)։ «Scoop»։ People։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 2, 2016-ին։ Վերցված է մարտի 6, 2012
- ↑ Rizzo Monica (նոյեմբերի 24, 2008)։ «Scoop»։ People։ Արխիվացված է օրիգինալից մարտի 3, 2016-ին։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ «It's Official: Joe Jonas and Camilla Belle Have Split»։ People։ հուլիսի 27, 2009։ Վերցված է մարտի 11, 2019
- ↑ «Joe Jonas and Camilla Belle call it quitsi»։ հուլիսի 27, 2009։ Վերցված է հուլիսի 28, 2009
- ↑ Michaels Wendy (հոկտեմբերի 11, 2017)։ «Did Demi Lovato & Joe Jonas Date? 'Tell Me You Love Me' Singer Opens Up About Their Past»։ Elite Daily։ Վերցված է մարտի 7, 2018
- ↑ Baylis Sheila (օգոստոսի 5, 2014)։ Joe Jonas and Blanda Eggenschwiler Split։ People։ Վերցված է փետրվարի 9, 2019
- ↑ Elizabeth De (օգոստոսի 23, 2016)։ Joe Jonas Wrote Gigi Hadid Breakup Songs։ Teen Vogue։ Վերցված է փետրվարի 9, 2019
- ↑ Whitney Alyse (հոկտեմբերի 16, 2015)։ Gigi Hadid Directed Joe Jonas's New Music Video — and It's Literally Sweet։ Teen Vogue։ Վերցված է փետրվարի 9, 2019
- ↑ «Joe Jonas and Sophie Turner announce engagement on Instagram»։ NY Daily News (անգլերեն)։ Վերցված է 2017-10-16
- ↑ Kile Meredith (մայիսի 1, 2019)։ «Joe Jonas and Sophie Turner Get Married in Surprise Vegas Ceremony»։ Entertainment Tonight (en-US)։ Վերցված է մայիսի 2, 2019
- ↑ Wood Lucy (հուլիսի 1, 2019)։ «Everything We Know About Sophie Turner and Joe Jonas' Wedding Plans So Far»։ Marie Claire (en-US)։ Վերցված է հուլիսի 5, 2019
- ↑ Billboard Artist Chart History — Jonas Brothers Singles
- ↑ Steffen Hung։ «Cast Of Camp Rock - We Rock»։ dutchcharts.nl։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2010-07-25