«Burnin' Up», բրիտանացի երգչուհի Ջեսսի Ջեյի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Թու Չեյնսը։ Այն թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 23-ին՝ որպես երգչուհու «Sweet Talker» կոչվող երրորդ ալբոմի երկրորդ սինգլ[1]։ Երգը գրվել է Ջեսսի Ջեյի, Axident-ի, Էրիկ Ֆրեդերիկի, Ռիկարդ Գորասոնի, Ջեյքոբ Կաշերի, Քլոյի Անջելիդիսի, Լանչմանի Լյուիսի և Թու Չեյնսի կողմից։

«Burnin' Up»
«Burnin' Up» սինգլի շապիկը (Ջեսսի Ջեյի և Թու Չեյնս, )
Ջեսսի Ջեյի և Թու Չեյնսի սինգլը
«Sweet Talker» ալբոմից
ԹողարկվածՍեպտեմբերի 23, 2014 (2014-09-23)
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրՀիփ հոփ, պարային, R&B
ԵրգահանՌիքի Ռիդ
Տևողություն3:37
ԼեյբլLava Records, Republic Records
ՊրոդյուսերAxident, Ռիկի Ռիդ
Ջեսսի Ջեյի սինգլների ժամանակագրություն
«Bang Bang»
(2014)
«Burnin' Up»
(2014)
«Masterpiece»
(2015)
Թու Չեյնսի սինգլների ժամանակագրություն
«24 Hours»
(2014)
«Burnin' Up»
(2014)
«U Guessed It»
(2014)

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Հաննա Լաքս Դևիսը[2], նկարահանվել է 2014 թվականի օգոստոսին։ Սեպտեմբերի 24-ին երգչուհին իր Ինստագրամի էջում տեղադրում է տեսահոլովակից մի փոքր հատված[3], իսկ հոկտեմբերի 3-ին նրա VEVO ալիքում տեղադրվում է տեսահոլովակի նկարահանման ընթացքի տեսանյութը[4]։ Հոկտեմբերի 8-ին կայանում է տեսահոլովակի պրեմիերան[2]։

Երգացանկ խմբագրել

Թվային ներբեռնում - Ռեմիքսների մինի ալբոմ[5]
  1. «Burnin' Up» (Don Diablo Remix) - 4։30
  2. «Burnin' Up» (Clinton Sparks Ultra Lounge Remix) - 4։09
  3. «Burnin' Up» (Aero Chord Remix) - 3։44
  4. «Burnin' Up» (KANT Remix Radio Edit) - 3։17
  5. «Burnin' Up» (Gazzo Remix Radio Edit) - 4։14

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jessie J Announces Her New Album: "Sweet Talker"!». Republic Records. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  2. 2,0 2,1 «Watch Jessie J's "Burnin' Up" Video f/ 2 Chainz». Complex Media, Inc. 2014 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. «Jessie J's 'Burnin' Up' The Dance Floor In This Video Teaser». MTV.
  4. «Just Jared: Jessie J Gives Us an Exclusive BTS Look at 'Burnin' Up' Video!». Republic Records. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  5. «iTunes - Music - Burnin' Up (Remixes) [feat. 2 Chainz] - EP by Jessie J». iTunes Store UK.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել