Քևին Ջոնաս

ամերիկացի երգիչ, դերասան

Փոուլ Քևին Ջոնաս II (անգլ.՝ Paul Kevin Jonas II, նոյեմբերի 5, 1987(1987-11-05), Թինեք, Նյու Ջերսի), ամերիկացի երգիչ և դերասան, «Jonas Brothers» խմբի անդամ[1]։

Քևին Ջոնաս
Ի ծնե անունանգլ.՝ Paul Kevin Jonas II
Ծնվել էնոյեմբերի 5, 1987(1987-11-05) (36 տարեկան)
Թինեք, Նյու Ջերսի
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կատարող, դերասան, երաժիշտ, մանդոլինահար, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասան, կիթառահար, դաշնակահար, կինոդերասան և հնչյունավորող
Երգչաձայնբարիտոն
ԳործիքներՄանդոլին, վոկալ, կիթառ, դաշնամուր և հարվածային համակարգ
ԼեյբլHollywood Records և Walt Disney Records
ԿրթությունEastern Christian High School? և Eastern Christian School Association?
ԱնդամակցությունՋոնաս Բրադրս
ԱմուսինDanielle Jonas?
Կայքzevinjonasonline.com/wp/
 Kevin Jonas Վիքիպահեստում

Երաժշտական գործունեություն խմբագրել

2005 թվականի սկզբին «Columbia Records» ձայնագրման ընկերության տնօրեն Սթիվ Գրինբերգը ունկնդրեց Ջոնաս եղբայրների ստեղծագործությունները։ Թեև երգերը նրա վրա առանձնահատուկ տպավորություն չգործեցին, սակայն նրան դուր եկավ Նիքի ձայնը[2]։ Որոշվեց պայմանագիր կնքել Ջոնաս եղբայրների հետ[3]։ Ի սկզբանե խումբը կոչվում էր «Sons of Jonas», բայց շատ չանցած՝ վերանվանվեց «Jonas Brothers»[4]:

Խմբի առաջին ալբոմը՝ «It's About Time»-ը, թողարկվեց 2006 թվականի օգոստոսի 8-ին[5]։ Խմբի մենեջերի խոսքերով՝ թողարկումը սահմանափակ էր՝ 50 000 օրինակից մի քիչ ավելի։ Քանի որ «Sony» ընկերությունը հետաքրքրված չէր Ջոնաս եղբայրների հետ համագործակցությամբ, նրանք ստիպված եղան փոխել լեյբլը։

2007 թվականի սկզբին խզվեց «Columbia Records»-ի հետ պայմանագիրը, և նույն տարվա փետրվարին խումբը պայմանագիր կնքեց «Hollywood Records»-ի հետ, նաև հանդես եկավ «GAP»-ի գովազդում[6]։ Նրանց երկրորդ՝ «Jonas Brothers» ալբոմը, թողարկվեց 2007 թվականի օգոստոսի 7-ին և առաջին իսկ շաբաթում «Billboard 200» շքերթում զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը[7]։ Երրորդ ալբոմը՝ «A Little Bit Longer»-ը, հայտնվեց այդ շքերթի առաջին հորիզոնականում[8]։

2009 թվականի հունիսի 16-ին թողարկվեց «Lines, Vines and Trying Times» ալբոմը, որն ամբողջ աշխարհում վաճառվել է 247 000 օրինակով։ Խումբը կրկին զբաղեցրեց առաջին հորիզոնականը «Billboard 200»-ում։

2012 թվականի մայիսի 1-ին հայտարարվեց «Hollywood Records»-ի հետ համագործակցության դադարեցման մասին։ Այդ ժամանակից ի վեր խմբի ստեղծագործությունների հեղինակային իրավունքը պատկանում է եղբայրներին։

Դերասանական գործունեություն խմբագրել

2007 թվականի օգոստոսի 17-ին Քևինը եղբայրների հետ միասին հանդես եկավ «Հանա Մոնտանա» հեռուստասերիալի «Me and Mr. Jonas and Mr. Jonas and Mr. Jonas» դրվագում[9]։ Այդ սերիան ունեցել է 10.7 միլիոն դիտում՝ դառնալով երբևէ ամենաշատ դիտված սերիան[10]։

Ջոնաս եղբայրները նկարահանվել են 2008 թվականի հունիսի 20-ին ԱՄՆ-ում և Կանադայում թողարկված «Քեմփ Ռոք» ֆիլմում՝ «Connect 3» խմբի դերում։ Քևինը կատարել է կիթառահար Ջեյսոնի դերը։ 2010 թվականին նրանք նկարահանվել են ֆիլմի շարունակության մեջ։

2008 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Քևինը մասնակցել է «Jonas Brothers: Living the Dream» ռեալիթի-շոուի նկարահանումներին, որը ներկայացնում է եղբայրների կյանքը «Look Me In the Eyes» ալբոմին նվիրված շրջագայության ընթացքում։ Շոուի երկրորդ եթերաշրջանը նվիրված էր 2009 թվականի եվրոպական շրջագայությանը։

2009 թվականին «Disney Channel»-ով ցուցադրվեց «Jonas» սերիալը (երկրորդ եթերաշրջանը՝ «Jonas L.A.»):

Քևինը եղբայրների և կնոջ հետ միասին մասնակցել է «Married to Jonas» շոուին, որը պատմում է երիտասարդ ընտանիքի կյանքի և հինգերորդ ալբոմի ձայնագրության մասին։ Նկարահանումները դադարեցվել են խմբի փլուզման պատճառով։

Անձնական կյանք խմբագրել

2009 թվականի դեկտեմբերի 19-ից[11] Քևինն ամուսնացած է վարսահարդար Դանիել Դելիսի (ծնվել է 1986 թվականին) հետ, ում հետ հանդիպում էր երկու տարի[12][13]։ Ունեն երկու դուստր՝ Էլինա Ռոուզը (ծնվել է 02.02.2014)[14] և Վալենտինա Անջելինան (ծնվել է 27.10.2016)[15][16]:

Ֆիլմագրություն խմբագրել

Սկավառակագրություն խմբագրել

  • «It’s About Time» - 2006
  • «The Jonas Brothers» - 2007
  • «A Little Bit Longer» - 2008
  • «Lines, Vines and Trying times» - 2009
  • «Jonas L.A.» - 2010
  • Jonas Brothers The 3d concert experience-2009

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kevin Jonas news, photos and more on». Usmagazine.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  2. Mikael Wood (February 20, 2007). Jonas Brothers deliver squeaky clean 'punk' music. MonstersandCritics.com. Accessed 2009-01-01.
  3. «The Boy Choir & Soloist Directory: Nicholas Jonas». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. «MTV – The New Boy Bands». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. Billboard Discography – Jonas Brothers – It's About Time
  6. «The Jonas Brothers Sign Record Deal With Disney's Hollywood Records» (Press release). Hollywood Records. 2007 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 16-ին.
  7. Billboard Discography – Jonas Brothers
  8. «Jonas Brothers – A Little Bit Longer». Billboard. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  9. Gina Scarpa, "'Hannah Montana' Airs New Episode On Big Night", BuddyTV.com, August 11, 2007.
  10. Joal Ryan, "High School Musical 2 Big 2 B Ignored", E! News, August 18, 2007.
  11. «IMDb - Movies, TV and Celebrities». IMDb. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  12. Sharon Cotlier (December 19, 2009). Kevin Jonas Marries in Fairytale Setting. People magazine. Accessed 2009-12-20.
  13. Peter Gicas (February 2, 2014). Kevin Jonas and Wife Danielle Welcome Baby Girl. E news. Accessed 2014-02-02.
  14. «Кевин Джонас стал папой». Женские Новости (ռուսերեն). 2014 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  15. «Кевин Джонас стал отцом во второй раз! - PEOPLETALK». PEOPLETALK (ռուսերեն). 2016 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  16. «Kevin and Danielle Jonas Welcome Daughter Valentina Angelina -- See Her First Photo». People.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Ջոնաս» հոդվածին։